Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՅԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Այս օրերին Եվրոպայում եւ հատկապես Լեհաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ նա արեց ԱՊՀ եկրների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ: Պուտինը բացահայտորեն մերկացրեց Եվրոպայի Խորհրդի այն անդամներին, ովքեր դրանից մի քանի օր անց ԵԽԽՎ վերջին նիստում ընդունեցին կատաղի հակառուսականությամբ թաթախված մի փաստաթուղթ, թե իբր երբեմնի Խորհրդային Միությունն ու Հիտլերյան Գերմանիան հավասարաչափ մեղավոր են Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ: ԱՊՀ գագաթաժողովում Պուտինն ընդամենը թվարկեց պատմական փաստաթղթեր, կատարեց ընդարձակ մեջբերումներ դրանցից: Ընդսմին, չմոռանալով շեշտել, որ դրանք այսօ՛ր էլ Արեւմուտքում գաղտնազերծած չեն:

Անձամբ ինձ համար Վլադիմիր Պուտինի հրապարակած փաստաթղթերից գրեթե ոչ մեկը նորություն չէր: Դեռեւս ուսանող տարիներից դրանց մեծ մասին ծանոթացել եւ դեռ տասնամյակներ առաջ եմ իմացել, որ Խորհրդային Միությունը, որը լեհերի կողմից եռանդով հիշատակվող Մոլոտով-Ռիբենտրոպ չհարձակման պայմանագիրը 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրելովՙ իբրեւ թե դրանով խրախուսել է մեկ շաբաթ անց գերմանական զորքերի հարձակվելը Լեհաստանի վրա, պարզապես խեղաթյուրում է պատմությունը: 1933-ին գերմանական նացիստների կողմից այդ երկրում իշխանությունը զավթելուց հետո Մոսկվան բազմիցս դիմել է այն ժամանակվա եվրոպական առաջատար երկրներինՙ միասնական հակահիտլերյան ճակատ ձեւավորելու համար: Սակայն անխտիր բոլորը, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նույն Լեհաստանը մերժեցին Ստալինի առաջարկը: Իբրՙ ինչպե՞ս կարելի է դաշնակից դառնալ բոլշեւիկյան Ռուսաստանին: Ավելին, հենց իրենք 1934-1935-ին դաշինք կնքեցին Հիտլերի հետ, հուսալով առաջիկայում սպասվող գերմանական ագրեսիան ուղղել… Խորհրդային Միության դեմ: Իսկ գերմասնացիները բոլորին խաբեցին, հարձակվեցին նախ Արեւմտյան երկրների, ապաՙ ԽՍՀՄ-ի վրա: 1939-ի օգոստոսի 23-ին Կրեմլում ընդունելով ֆաշիստական Գերմանիայի արտգործնախարար Իոախիմ ֆոն Ռիբբենտրոպին եւ նրա հետ կնքելով չհարձակման 10 տարվա պայմանագիր, հյուրին ճանապարհելուց հետո Ստալինը մերձավորներին հարցրեց. սա մեզ գոնե 5 տարվա խաղաղ կյանք կապահովի՞: Ավա՜ղ, չապահովե՛ց:

Փաստորեն, անարգելով նացիստներից իրենց երկիրն ազատագրած եւ այդ պատճառով զոհված 700 հազար խորհրդային զինվորների հիշատակը, սեփական աչքի գերանը թողած ՙ այսօրվա լեհերը մատնացույց են անում ռուսների աչքի շյուղը: Իսկ որ 1938-ի սեպտեմբերի 30-ին Լեհաստանի այն ժամանակվա արտգործնախարարը Մյունխենում կնքված հակաչեխական գործարքի ժամանակ ամեն կերպ նպաստում էր Չեխոսլովակիայի մասնատմանը, որի մի խոշոր պատառն էլ հենց իրենց հասավՙ այդ ոչի՞նչ: Պուտինը մեկ ժամ շարունակ մեջբերում էր այն ժամանակվա պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում Լեհաստանի արտգործնախարարի այն հավաստիացումը, թե եթե գերմանացիները կարողանան լուծել հրեական հարցըՙ իրենք Վարշավայում Հիտլերի արձանը կկանգնեցնեն: Պուտինը դրա համար լեհ արտգործնախարարին անվանեց տականք, սրիկա: Եվՙ իրավո՛ւնք ուներ:

Գերմանիայի ջախջախումից հետո այդ փաստաթղթերն ընկան խորհրդային հետախույզների ձեռքը: Սեփական ժողովրդից հենց այդ կարգի հավաստիացումները թաքցնող Լեհաստանի այսօրվա կառավարողները առավել քան չարացած են Պուտինի դեմՙ իրենց այն ժամանակվա արտգործնախարի արգահատելի կերպարը ամբողջ աշխարհի աչքում խայտառակելու համար: Բայց ռուսները մինչեւ ե՞րբ կուլ տան լեհերի կատաղի թշնամանքը: Պատմության հետնախորշերը քչփորելը վտանգավո՛ր բան է: Աշխարհում չի եղել քիչ թե շատ կարեւոր դերակատարաություն ունեցած որեւէ պետական-քաղաքական գործիչ, որի արարքների մեջ ամեն ինչ մաքուր լինի: Անգամ մեզ համար համազգային սրբություններ դարձած Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Զորավարի կենսագրություների մեջ կան էջեր, որ մինչեւ հիմա էլ հստակ բացատրություններ չեն ստացել: Ասել կուզեմՙ ամեն արարքի պետք է նայել իր ժամանակի, ո՛չ թե հետագայի պրիզմայի միջով:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2019 Թ.-ԻՆՙ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԸՍՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

Հաջորդ գրառումը

ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՕՐԻՆԱԿ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՕՐԻՆԱԿ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական