Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐՅԱԼ ԲԱՆԱԽՈՍՆԵՐՙ ՔՅՈԼՆԻ ՀԱՅ ՏԱՆԸ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ամսվա առաջին չորեքշաբթինՙ Քյոլնի Հայ տանը» ձեռնարկը Գերմանահայոց առաջնորդարանիՙ 2019- ի հոկտեմբերից իրականացվող ծրագիր է, որ թեեւ 30- ից ավել ունկնդրի ներկայությունը դեռ չի գերազանցել, նույն քաղաքում տարիների ավանդույթ ունեցող, ամենամյա դարձած հայ մշակույթի օրերի լայն շրջանակը չունի, բայց ամիսը մեկ, ժամը 19- ին համախմբում է նրանց, որ, այսպես ձեւակերպենքՙ մտավորի հետ վիրտուալ հանդիպումից զատ, անմիջական, իրական, կենդանի շփման առավելությունը գիտակցում են, դրա անհրաժեշտությունն ունեն:

Հոկտեմբերի 2-ին Հայ տանը հրավիրված առաջին չորեքշաբթի օրվա բանախոսը փիլիսոփա, գերմանախոս երկրների ճառագիրների միության հիմնադիր նախագահ Վազրիկ Բազիլն էր: «Լռության մասին» վերնագիրն էր կրում նրա հայերեն մատուցած նյութը, որ բառի խորքը գնալու, մտքի, խոսքի, այնքան բարձր նշաձող սահմանեց, որ թվում էր, դրանից հետո կազմակերպիչների համար բարդագույն խնդիր էր դառնալու բանախոսի, նյութի ընտրությունը, իսկ ունկնդրի համարՙ ներքին պահանջՙ «սպառել» որակյալը:

Նոյեմբերի 6-ի հյուրիՙ գերմանախոս երկրներում հայտնիՙ «Գերմանահայկական նամականի» եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր, Գերմանահայկական ընկերակցության ատենապետ Րաֆֆի Քանդյանի համար մեծ քննություն չէր «Հայաստան. Երիտասարդ ժողովրդավարություն մը կփնտրե իր ճամփան» բանախոսությամբ նշաձող պահելը, իսկ վերլուծության նյութը, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, քաղաքական, տնտեսական զարգացումների համապատկերն է ամփոփում, դեռ մագնիս ունի:

Հուրախություն ունկնդրիսՙ Հայ տան վերոհիշյալ հայտագիրը գերմաներեն երկու նոր հրատարակություն է ներկայացրելՙ ապահովելով դրանց հեղինակների հետ ծանոթություն- կենդանի շփումը: Դեկտեմբերի 4-ին Կատարինա Փոլադյանը հատվածներ կարդաց իր «Այստեղ առյուծներ են» գրքից, պատասխանեց ներկաների հարցերին: «Ազգը» 2019- ի սեպտեմբերի 27- ի համարում համառոտ անդրադարձել է Մայնի Ֆրանկֆուրտի հայտնիՙ «Ֆիշեր» հրատարակչության լույս ընծայած սույն հատորին: Գրքի եւ նրա հեղինակ Փոլադյանի մասին դեռ առիթ կլինի գրելու, հակիրճ իրազեկենք միայն, որ հայ հանդիսատեսին գիրքն առաջին անգամ էր ներկայացվում, իսկ Կատարինա Փոլադյանն արտահայտիչ ընթերցանությամբ ոչ միայն ընթերցող շահեց, այլ նաեւ զուգահեռաբար ընթերցողին համոզեց, որ գրելու շնորհքով օժտված լինելով, համեստ, անկեղծ զրուցակից է: Հայ ընթերցողին ծանուցենք, որ վեպն ի թիվս այլ լեզուների, շուտով կունենա հայերեն թարգմանված տարբերակ: Սա Հայաստանում բնակվող գրասերների համար միակ ուրախ նորույթը չէ: Մարտին Երեւանում եւ Գյումրիում կկայանա Զիլվիա Շմիդի «Հայաստանը սիրելու 111 պատճառ» գրքի շնորհանդեսը: Հունվարի 15- ին Քյոլնի Հայ տանը գրքի հեղինակի հետ կայացած հանդիպումը շատ ջերմ անցավ: Շմիդը, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության աշխատակից լինելով, 2015- ից սկսյալ 3 տարի ապրել է Երեւանում, բլոգ վարելՙ Հայաստանում իր ապրած օրերի տպավորությունների մասին գրառելով, այնուհետ դա հատոր դարձրել, գրքից քաղած հատվածներն ընթերցում էր մի այնպիսի անթաքույց սիրով, որ հուշում էր, թե նա խորապես կապվել է հայաստանյան կյանքին ու նրա կենցաղին: Եվ եթե այս գրքիՙ Հայաստանի հանդեպ 392 էջանոց սիրո ծովի մեջ Արցախն, ակնհայտորեն ու մի քիչ էլ զարմանալի, դեռ ափ չի դարձել, իսկ գրքում ներկայացված Հայաստանի քարտեզը, բնավ վավերական չէ ( հղում է արված ՄԱԿ- ի 3762 քարտեզին), միեւնույն է, ժամանակի հետ շտկելի վրիպում է, կարծում ենք:

Այսօր արդեն այդօրինակ վրիպումը սրբագրող գերմանացիներ կան: Նրանցից ամենանվիրվածը Քյոլնի Հայ տան փետրվարի 5-ին կայացած երեկոյի հյուր բանախոսն էրՙ Կատարինա Բերնդտը : Վերջինս սլավոնագետ է, դասախոս, հրապարակախոսական, տեղեկատվական եւ թարգմանական հոդվածներով հանդես է գալիս «Հայ- գերմանական նամականիի» էջերում: « Արցախն այսօր» վերնագիրն էր կրում Բերնդտի բանախոսությունը, որը հագեցած էր դիտակտիկ նյութով: Տեսաֆիլմերն էլ հաստատում էին նրա պատմածըՙ չքնաղ եզերք է Արցախը, բնության շքեղ հյուսվածք, որի առանցքը աշխատասեր, ազնիվ, իր խաղաղ կյանքի համար պայքարող արժանապատիվ մարդն է: Կատարինան Արցախ կատարած ուղեւորությունների մասին պատմելիս այնպիսի ժպիտ է նկարում դեմքին, շրթունքներից այնքան սեր է կախում, որ իրՙ մեր երկրի մասին մեր գիտելիքներից անդին իմացության գերազանցումն էլ այլեւս զարմանալի չի դառնում: Կատարինա Բերնդտը մանրամասն է պատմում, այնպես, ինչպես սիրում է Հայաստանը, մանավանդՙ Արցախ հատվածը: Նրա մասին դեռ կպատմենք:

Նկար 1. Զիլվիա Շմիդը` իր հեղինակած «Հայաստանը սիրելու 111 պատճառ» գիրքը ներկայացնելիս

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻԴԼԻԲՈՒՄ ՍՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական