Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

RAND Corporation-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
RAND Corporation-ն ԱՄՆ-ի կարեւորագույն ռազմավարական կենտրոններից է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայում: Կազմավորվել է դեռեւս 1948 թվին: Սերտորեն համագործակցում է ամերիկյան պետական կառույցների, մասնավորապես պետքարտուղարության հետ: Թուրքական «Milli Gazete-ն» հունվարի 24-ի համարում նշում է, որ այս կենտրոնը ստեղծել է CIA-ն: Իհարկե չի բացառվում: Սակայն այսպիսի կենտրոնները, եթե չհամագործակցեն պետական կառույցների հետ, ապա անիմաստ կդառնա նրանց գործունեությունը, մանավանդ ԱՄՆ-ի պես աշխարհի միակ լիարժեք գերտերության մեջ: Ոչ էլ պահանջարկ կունենան նրա մշակած նախագծերը, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել մահմեդական երկրների համար նախատեսված «չափավոր իսլամականության» նախագիծը:Ի դեպ, RAND Corporation-ը, ի դեմս հանրահայտ քաղաքագետ Պոլ Գոբլի, 1992-ին մշակել էր նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նախագիծ: Մեկ տարի անց հրապարակվեց դրա «կատարելագործված» տարբերակը, որը ադրբեջանցիների երկու տարբեր հատվածներին միավորելեու քողի տակ Մեղրին հանձնում էր Ադրբեջանին, որ Թուրքիան Նախիջեւանից Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենա: Այս տարբերակն այնքան էր ոգեւորել Ձախ ժողովրդական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջեւիթին , որ Մեջլիսի ամբիոնից, դիմելով թուրքական կառավարությանը, նա պահանջել էր Լաչինի դիմաց զենքի ուժով գրավել Մեղրին: Այդ թվերին ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, ԱՄՆ-ը ձգտում էր ռուսական ազդեցությունից պաշտպանել Հարավային Կովկասը: Սակայն Ռուսաստանի հնարավոր հակզդեցությունից խուսափելու համար նախընտրեց Թուրքիայի միջոցով գործել Հարավային Կովկասում, բայց ապարդյուն:Ժամանակներն արդեն փոխվել են: Չնայած դրան RAND Corporation-ը պահպանել է իր դերն ու նշանակությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Ամերիկյան վարչակարգը հաշվի է նստում նրա կարծիքի հետ, քանի որ դրան արձագանքում են «Վաշինգտոն փոստի», «Նյու Յորք թայմսի», «Ուոլ սթրիթ ջոռնալի» պես հեղինակավոր թերթեր, ուստի այդ կարծիքը միաժամանակ հասարակական հնչեղություն է ստանում երկրում: Նկատի ունենալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության երկարատեւ բնույթը, կարելի է ասել, որ այդ ամենը մեծապես վերաբերում է «Թուրքիայի ազգայնամոլ ուղղվածությունը. ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերություններն ու ամերիկյան բանակը» խորագրով զեկուցագրին, որտեղ RAND կենտրոնը քննության է առնում թուրքական իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու «Թուրքիայում ԱՄՆ-ին բարեկամ ընդդիմություն ձեւավորելու» կոչ է անում Վաշինգտոնին:276 էջանոց այս զեկուցագիրը պատրաստվել է Պենտագոնի համար: Քանի որ այնտեղ քննադատության է ենթարկվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի վարած «հակամերիկյան» քաղաքականությունը, ընդգծվում է այդ վարչակարգի փոխարինման անհրաժեշտությունը, ուստի թուրքական մամուլը. չզայրացնելու համար «համաշխարհային առաջնորդին», մի քանի կցկտուր տեղեկություններով շրջանցել է RAND Corporation-ի ծավալուն եւ բովանդակալից զեկուցագիրը: Հակառակ դրան, «Սպուտնիկը» հունվարի 24-ի համարում Էլիֆ Սուդագեզերի վերլուծական հանգամանալից հոդվածով մանրամասնել է զեկուցագրի բովանդակությունը:Ինչպես նշված է նախաբանում, ցեկուցագրով RAND Corporation-ը նպատակ է հետապնդում կանխել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների տեւական բնույթ ստացած «կործանարար» ընթացքը: Ստեղծված իրավիճակը պատճառաբանվում է «որդեգրած քաղաքականության հիմքում տնտեսական զարգացման փոխարեն ազգայնամոլությունն ու աղանդավորականությունը դնելու» թուրքական իշխանությունների գործելակերպով: Աղանդավորականության պարագայում խոսքը շիաներին, ալավիները ներառյալ, հակադրելու համար, սուննի իսլամին փառաբանելու էրդողանի դիրքորոշման մասին է: Զեկուցագիրը ուշադրություն է հրավիրում թուրքական պետության եւ Արեւմուտքի միջեւ գոյացած անջրպետին եւ դա պայմանավորում է 4 գլխավոր սցենարով: Ըստ դրա, «Թուրքիան, որպես խնդրահարույց երկիր, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի կազմում, կա՛մ հնարավոր իշխանափոխության արդյունքում վերստին կշրջվի դեպի Արեւմուտք, կա՛մ էլ զարկ տալով Եվրասիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խուսանավելու քաղաքականությանը, վերջնականապես դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից»:Զեկուցագիրն առանձնակի տեղ է հատկացնում ԱՄՙՆ-ի, Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի առճակատմանը, որտեղ ՆԱՏՕ-ի համար որպես սպառնայիք է դիտարկվում Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային համակարգերի ձեռքբերումը եւ Արեւելյան Միջերկրականում վարած ագրեսիվ քաղաքականությունը: Այնտեղ միանշանակ դատապարտվում է թուրքական պետության բնական գազի եւ նավթի որոնման, ինչպես նաեւ հորատման աշխատանքները, բնութագրելով դրանք թշնամականՙ Հունաստանի ու Կիպրոսի դեմ եւ երկրում համատարած բնույթ ստացած կամայական ձերբակալությունների օրինակով ժողովրդավարության սկզբունքներից Թուրքիայի հեռացմանՙ հետեւություն է արվում: RAND Corporation-ի վկայությամբ, ըստ Վաշինգտոնի, արտաքին քաղաքականության մեջ չկա մի ոլորտ, որ Անկարայի հետ համընկնեն դիրքորոշումները: ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, Ժողովուրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներինՙ YPG-ին ահաբեկչական համարելու դիրքորոշումը, Երկրում հետզհետե աճող հակամերիկյան տրամադրությունները, այդ թվում նաեւ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու պահանջները:ԱՄՆ-ը, ըստ RAND-ի, մտահոգված է նաեւ Սեւ ծովում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խուսանավելու Անկարայի դիրքորոշումով, քանի որ դա նպաստում է «Աբխազիայում եւ Հայաստանում ունեցած ռազմական ներկայության պատճառով» առանց այդ էլ Սեւ ծովում ամուր դիրքեր ունեցող Ռուսաստանի ազդեցության հետագա աճին: RAND Corporation-ի զեկուցագիրը մեկնաբանելու խնդրանքով «Սպուտնիկը» դիմել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուկ Լողօղլուին , ահա թե ինչ է ասել նա. «Այս կազմակերպությունը պետական աջակցություն վայելող կենտրոններից է: Նրա զեկուցագրերը ամերիկյան հասարակության մեջ, ինչպես նաեւ պետական կառույցներում մեծ համբավ ունեն: Վերջին զեկուցագրում առանձնանում է կարեւոր երկու հանգամանք: Առաջինըՙ դա Թուրքիայում բարեկամական ընդդիմության ձեւավորումն է: Նա Թուրքիայի ներքին գործերին ուղղակի միջամտություն է ենթադրում, հետեւաբար ընդունել չի կարելի: Երկրորդըՙ թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքը կազմող երկու երկրների բանակների համագործակցությունն է , որը ժամանակի ընթացքում խախտվել է: Ինչ խոսք, դրա վերականգնումը փոխվստահության առումով կարեւոր է: Թուրքիան եւ ԱՄՆ-ն էլ միմյանց համար են կարեւոր: Առկա տարակարծությունները չեն նշանակում, որ երբեմնի դաշնակիցները հետայսու չպետք է համատեղ գործեն»:Lողօղլուն, նկատի առնելով Սիրիա եւ Լիբիա զորք մտցնելու թուրքական իշխանությունների գործելակերպը, հաստատել է զեկուցագրի «Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացման» տեսակետը: Նրան հավելել է M5 հանդեսի գլխավոր խմբագիր Ջեյհուն Բոզքուրթը : Նա մասնավորապես ասել է, որ ամերիկյան ուղեծրից դուրս է եկել նախ թուրքական բանակը, ապա պետությունը, զեկուցագիրը Թուրքիային կարգի հրավիրելու խորհուրդներ է տալիս Վաշինգտոնին, որը, համարելով իր համար կորած թուրքական պետությանը, գիտակցում է դրա դժվարությունը: Ըստ Բոզքուրթի, զեկուցագրում այդ ղժվարության հաղթահարումը պայմանավորվում երկու երկրների միջեւ բանակից բանակ հարաբերությունների ամրապդմամբ, քանի որ դրանք Էրդողանին իշխանության բերելու նկատառումով ամերիկացիներն էին թուլացրել: Նա Էրդողանի իշխանությունների վարած քաղաքականության ազգայնամոլ բնույթի, ինչպես նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացման հարցերում համամիտ է RAND Corporation-ի հետ:Այս ամենի լույսի տակ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի խնդիրը, հետեւաբար եւ RAND Corporation-ի, Թուրքիայում իշխանության թեկուզ չափավոր իսլամականացումը կամ ռազմականացումը չէ, ոչ էլ Էրդողանի որդեգրած քաղաքականության ազգայնամոլությունն ու աղանդավորականությունը, որովհետեւ Էրդողանին տարիներ շարունակ Վաշինգտոնն էր խրախուսում, այլՙ Սիրիայում վերահսկողությունը Ռուսաստանին զիջելու հանգամանքը: Կկարողանա՞ դա ետ ստանալ ԱՄՆ-ը: Հազիվ թե, մանավանդ որ Թուրքիան, օգտվելով հնարավորությունից, կարողացել է հաջողությամբ խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ: Այդ առումով պատահական չէ խուսանավման հաճախակի շեշտադրումը զեկուցագրում:
 
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ` ԿԻԶԱԿԵՏՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ

Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ. «ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ, ԵՎ ԵՂԵԼ Է ՄԵԾ ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄՏԱՀՈԳ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Լրահոս

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական