Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ` ԿԻԶԱԿԵՏՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Նախապես հայտնի էր դարձել, թե մի շարք օրենսդրական փոփոխություններով հրավիրելիք Ազգային ժողովի արտահերթ նիստով ՍԴ մի շարք լիազորություններ վերապահվելու էին Ազգային ժողովին, իսկ Հայաստանի նախագահի որոշ իրավասություններ էլ պետք է սահմանափակվեին` հեռանկարում ունենալով այս գործող կազմով ՍԴ-ն անիրավազոր դարձնելու հեռանպատակը: Սակայն երեկ առավոտյան այդ օրակարգով արտահերթ նիստը տեղի չունեցավ` հեղինակները հետ էին կանչել նախաձեռնությունները, իսկ ավելի ուշ` կեսօրից հետո գումարված արտահերթ նիստում էլ միայն մեկ հարց էր`«Իմ քայլը » խմբակցության նախաձեռնած Սահմանադրության 213 հոդվածի նոր փոփոխությամբ մինչեւ 2015 թվականն ընտրված ՍԴ հին կազմի լիազորությունները դադարեցումը:

Թե ինչն է պատճառը, որ մեծամասնությունը հրաժարվեց իր ավելի ծավալուն նախաձեռնություններից, կարելի է ենթադրել, քանի որ նախորդել են եւ Վենետիկի հանձնաժողովի երկու հայտարարությունները` ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակին անդրադարձով, ընդդիմախոսների ագրեսիվ դիմակայությունն այս նախաձեռնություններին, միգուցե նաեւ վարչապետ-նախագահ հանդիպումը` նույն թեմայով, կամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ դեսպանների, Եվրոմիության ներկայացուցիչների հետ` նույն խնդրով:

Համենայնդեպս` երեկ օրվա երկրորդ կեսին ի վերջո գումարված արտահերթ նիստով հինգժամյա ռեժիմով սկսեց քննարկվել միայն «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությունը, որով նախատեսվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի եւ ՍԴ անդամների պաշտոնավարման դադարեցումը, ընդ որում` նախագիծն առաջին ընթերցումից հետո դրվելու է համաժողովրդական հանրաքվեի:

Սա երեւի հատուկ պլանավորված է այնպես, որ փոփոխություններն առաջին ընթերցում անցնելուց հետո հանրաքվեի դրվելու պատճառով նախագծի հետ անհամաձայն պատգամավորները չկարողանան ՍԴ դիմել` այս փոփոխությունների սահմանադրականությունը ստուգելու համար, իսկ հանրաքվեով անցած նախագիծն արդեն իմպերատիվ պետք է ընդունվի: Ահա սա էր իշխանության պատասխանը երեւի ՍԴ անդամների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` վաղ կենսաթոշակի անցնելու օրենքին «Ոչ» ասելուն:

Նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանը երկար նախապատմություն արեց այն մասին, թե ինչպես են Ազգային ժողովից խլվել եւ ՍԴ-ին տրվել լիազորություններ` թաքնված նպատակներով, ինչպես է այդ բոլորը կազմակերպել նախկին իշխանությունը, իսկ ՍԴ ներկայիս նախագահն իրականացրել է դրանք: Հովակիմյանը խնդիր համարեց նաեւ ՍԴ վստահության ցածր մակարդակը հանրության մոտ` դա եւս համարելով փոփոխությունների պատճառ, որին հաջորդելու է ՍԴ նոր դատավորներին իշխանության տարբեր ճյուղերից համամասնորեն առաջադրման ընթացակարգը:

Նախաձեռնության իրավական կողմը խորհրդարանական ընդդիմությունը թերի է գնահատում, նախաձեռնության մեջ հակասահմանադրական տարրեր տեսնում, հենց այդ բովանդակությամբ էլ ակտիվորեն ընդդիմախոսեց նախագծին: Այնպես որ` երեկ խորհրդարանում միմյանց մի լավ նախշում էին`բոլորն էլ իրենց խոսքը կառուցելով ազգային եւ պետական շահերի ելման կետից:

«Նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու որոշում է» ( Գայանե Աբրահամյան ), «Լավ եք անում պայքարում եք, բայց օրենքով պայքարեք, լրագրողական ելույթով կարող ե՞նք սահմանդարական փոփոխություններ անել» ( Տարոն Սիմոնյան ), «Գնացեք, հեռացեք , ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ, Հրայր Թովմասյանն ընկել ա ծուղակը, չեք թողնում հեռանա» ( Սասուն Միքայելյան ), «Մարդակերները կանգնում են ոստիկանության պատի տակ ու խոսում ժողովրդավարությունից` գժվելու բան է» ( Ալեն Սիմոնյան ), «Արդարությունն է վերականգնվում, ընթացակարգային խնդիրներն էլ հետեւանքներ չեն կարող առաջացնել» ( Նիկոլայ Բաղդասարյան ), «ԱԺ եք, որից ՍԴ-ն լիազորություն է խլել, ու դուք ձայն չեք հանել» ( Սուրեն Գրիգորյան ), «Իմ քայլը փոխում է Սահմանադրությունն առանց հարկավոր ընթացակարգերի` անում է այն, ինչում մեղադրել է Հրայր Թովմասյանին» ( Գեւորգ Գորգիսյան ):

Այս փոփոխությունը կարող էր իրականացվել պատգամավորների թվի երկու երրորդով, բայց մեծամասնությունն այն, փաստորեն, թողնում է ժողովրդին, մի տեսակ քաղաքական պատասխանատվությունը թողնելով ժողովրդին, ինչպես ձեւակերպում էր «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը :

Պատկերավորումների պակաս ընդհանրապես չկար` մեծամասնությունն ու ընդդիմությունը հարցի առիթով ի գործ դրեցին ողջ երեւակայությունը: Վերեւի մեր մեջբերումներից անգամ երեւում է, որ ավելի շատ ընդդիմախոսում էր «Լուսավոր Հայաստանը», («Սեւ-սպիտակի մեջ մոլորվել եք», ակնարկեց ԼՀԿ-ին իմքայլական Քրիստինե Պետրոսյանը ), իսկ «Բարգավաճ Հայաստանը» համարյա լուռ էր:

Էդմոն Մարուքյանը վստահ էր, որ տեղի է ունենում հակասահմանադրական գործընթաց, քաղաքական խնդիր է լուծվում, բայց դա ժողովրդի քաղաքական խնդիրը չէ. «Բա սեւերի մեդիան ամեն օր քարոզարշավի մեջ ա լինելու, էս ինչ դավադրություն է, Սերժ Սրգսյանին վաթսուն օր հանրաքվեի քարոզարշավի մեջ եք մտցնելու, Արցախի ընտրություններին զուգահեռ, արժե՞ր, ոչ: Քաղաքացիներ, ձեզ անիմաստ տանում են տեղամասեր, մի անգամ գնացել-տվել եք բացարձակ իշխանություն, Հրայր Թովմասյանին էլ անիմաստ հերոս եք դարձրել»:

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց Մարուքյանին. «Ես ձեզնից գլուխ չեմ հանում, գլուխ չէի հանում հեղափոխությունից առաջ, հետո եւ հիմա, կողմնորոշվեք»:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ փոփոխության առաջարկվող հոդվածը անցումային դրույթ է, վերաբերում է դատական իշխանությանը, եւ ԱԺ-ն այն չի կարող փոխել, այդ պատճառով էլ հանրաքվեի է դրվելու` ընտրվել է շիտակ, ժողովրդին ուղիղ հարցնելու ճանապարհը:

Խմբակցությունների անունից ելույթներում խտացան մոտեցումները: Մանե Թանդիլյանը ԼՀԿ-ից նշեց, թե մարդ ասելով իշխանություններն հասկանում են սեփական կողմնակիցներին միայն `չլսելով մյուսներին, եւ նշեց, թե մարդու իրավունքին վերաբերող դրույթները չի կարելի դնել հանրաքվեի, ժողովրդին չի կարելի ներքաշել հակաիրավական գործընթացի մեջ:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը նշեց, որ հանրաքվեին դեմ չեն, բայց իրավական անթերի ընթացակարգերով պետք է անել ամեն ինչ, հիմնական քաղաքական ուժերն էլ պետք է կոնսենսուս ունենան հանրաքվեի դրվող հարցերում, այնպես որ ԲՀԿ-ն չի կարող այս ընթացակարգերով օրինագծի քաղաքական պատասխանատվությունը կրել:

Իսկ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը մատնանշեց ժողովրդի իշխանության իրացման կանխավարկածով հարցի լուծման անհրաժեշտությունը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցրեց նորացված Սահմանադրության մոդելի մի շարք բարեմասնություններ, այդ թվում ՍԴ նախագահի պաշտոնավարման սահմանափակ ժամկետը, անցյալում ՍԴ-ի` կեղծված ընտրությունների տանիք դառնալու սովորույթը: Անցյալի դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռն անցյալում թողնելու համար ՍԴ նոր մոդելը կարելի էր երազանքի սահմանադրություն անվանել, սակայն դրան ոչ համապատասխան է ՍԴ ղեկավար կազմը, նոր կազմ է պետք, երբ կունենանք այնպիսի ՍԴ, որը չի լինի մի քաղաքական ուժի կրնկի տակ եւ չի ունենա մինչեւ 2035 թվականը զանազան հնարքների արդյունքում պաշտոնավարող ՍԴ նախագահ, համոզված էր վարչապետը: Եւ հիշեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի նշանակած ՍԴ անդամներին, որոնց լիազորություններն ավարտվելու են շատուշատ տարիներ հետո, եւ Հրայր Թովմասյանին, երբ Սահմանադրության տեքստը նրա սեփական պլաններին եւս հարմարեցվել է: Նա վերհիշեց ավելի վաղ եւ այլ առիթներով իր ասածը`տասնյոթ տարով է ընտրվել ՍԴ նախագահը, երբ ընդամենը տասնինն օրից չէր կարող այդ ժամկետով առաջադրվել, քանի որ նոր Սահմանադրությունն էր ուժի մեջ մտնելու, Գագիկ Հարությունյանին իր պաշտոնավարման ավարտից քսան օր առաջ հրաժարականի համոզելով, նոր ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասի մինչեւ 2035 թվականը: Այս հարցը ժողովրդով պետք է լուծենք, Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը հանրաքվեի դնելով, նշեց նա` գծելով նաեւ ՍԴ նոր կազմի առաջադրման տեսլականը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ՍԴ ներկա կազմին հիշեցրեց, որ մինչեւ Հայաստանի նախագահի կողմից հանրաքվեի մասին որոշման ստորագրումը նրանք դեռ ժամանակ ունեն հրաժարական ներկայացնելու եւ օգտվելու վաղ կենսաթոշակի երաշխիքներից:

Օրվա վերջում պարզ դարձավ, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները կոչ են արել Հայաստանի իշխանություններին` Սահմանադրության փոփոխություններ նախատեսող նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Հարցը առաջին ընթերցմամբ քվեարոկության դրվեց` հավաքելով զրո ձայն: Ոչ ոք կողմ չքվեարկեց` մեծամասնությունն այդպես էլ պլանավորել էր, որի հետեւանքով միայն պետք է կայացվեր ՍԴ նախագիծը հանրաքվեի ուղարկելու որոշումը: Մինչեւ այդ որոշման քվեարկությունը ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը, որն իր խոսքում մտահոգություններ հնչեցրեց վարչապետ Փաշինյանի ելույթի առթիվ, ասելով, որ նրա ելույթի մեջ հնչած մոտեցումները, սպառնալիքի ոճը լավ տեղ չեն տանելու:

Քվեարկությունը պետք է կայանար պատգամավորների 3/5-ով: 88 պատգամավոր` «Իմ քայլն» ու Արման Բաբաջանյանը կողմ քվեարկեցին: Այսպիսիով` իշխանությունը ՍԴ հարցով գնում է հանրաքվեի, եթե, իհարկե, ՍԴ անդամները չանսան վարչապետի խոսքին եւ ժամկետի մեջ հրաժարական չներկայացնեն:

Արդյոք այս բոլորը նաեւ նրա համա՞ր էր, որ ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, թե հանրաքվեն անհրաժեշտ է իշխանությանը` մի շարք այլ նպատակներով նաեւ, դիտարկելու բան է:

Մ.Խ.

Նախորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄՅՈՒՆԽԵՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՉԻ ՀԵՏԱՁԳՎԻ

Հաջորդ գրառումը

RAND Corporation-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

RAND Corporation-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական