Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՆԴՈՒՐԱՍՑԻ ՊԱԲԼՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԵՐՈՎ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ»

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Հարգելի Պաբլո, դու իմ իմացած առաջին հոնդուրասաբնակ հայն ես: Ներկայացի՛ր, խնդրեմ:

– Անունս Պաբլո Պետրոսյան է: Ծնվել եմ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, հիմա բնակվում եմ Հոնդուրասի երկրորդ ամենամեծ քաղաքումՙ Սան Պեդրո Սուլայում: Պապսՙ Հակոբը, հերոսաբար վերապրել է Ցեղասպանությունից: Տատս` Լութֆիան, վերապրել է Մարաշի ջարդերը: Մասնագիտությամբ սրտաբան եմ, բայց 13 տարի որպես բժիշկ աշխատելուց հետո փոխեցի զբաղմունքս ու արդեն 18 տարի է դեղագործական ընկերություններում աշխատում եմ որպես ավագ մենեջեր: Այդ նպատակով ուսանել եմ բիզնես եւ մենեջմենթ: Հոնդուրասյան մի ընկերությունՙ «Լաբորատորիոս Ֆինլեյն», ինձ հրավիրեց այս երկիր, որտեղ հինգ տարի առաջ հիմնեցի իմ սեփական խորհրդատվական ընկերությունըՙ «GO UP / Expertos en Negocios»-ը: Ամուսնացած եմ, ունեմ մի դուստր: Ես հավատքի մարդ եմ, ու իմ մեծագույն հաճույքն է ընթերցանությունն ու աշխարհով մեկ ճամփորդելը:

– Ըստ Վարդան Մատթեոսյանի «Հարավային կողմն աշխարհի. հայերը Լատին Ամերիկայի մէջ սկիզբէն մինչեւ 1950» աշխատության, արդեն 1929 թ. Հոնդուրասի կառավարությունը 2500 դոլար է պահանջել իր տարածք մուտք գործող գաղթականներից, այդ թվումՙ հայերից: Սա նշանակում է, որ Հոնդուրասում հայկական ներկայությունը կարող է լինել արդեն 90 տարի: Ըստ www.armeniadiaspora.com կայքէջիՙ Հոնդուրասում ապրում է 900 հայ, բայց կասկածում եմ, որ այդ թիվը ճիշտ է: Ի՞նչ կասես:

– Ես Հոնդուրաս եկա 2002-ի վերջին, ու այդ պահից ի վեր սկսեցի որոնել հայերի, ինչը շատ դժվար էր: Իմ որոնումներն ամփոփեցի «Հայերը Կենտրոնական Ամերիկայում» հոդվածում, որը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն: Առաջին հիշատակումը գտա մի ամսագրում, որտեղ խոսվում էր մի ծեր մարդուՙ ռեստորանի սեփականատիրոջ մի կես հայ ամերիկացու մասին: Չնայած նա ապրում էր իմ տնից բավական հեռու, 2006-ին ես երեք ժամ մեքենա վարեցիՙ նրան հանդիպելու: Նա զգացվեց, երբ ասացի իմ ազգանունը: «Պետրոսյանը մորս ազգանունն էր»,- ասաց: Հաջորդ տարի երբ նորից գնացի նրա բնակավայրը, նա արդեն վերադարձել էր Միացյալ Նահանգներ: Ուրուգվայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ Մանոլո Քյոսեյանը նույնպես որոշ ժամանակ աշխատանքի բերումով ապրել է Հոնդուրասում (2007 եւ 2019 թվականներին): Այժմ վերադարձել է Մոնտեվիդեո: Երեք տարի առաջ իմ հաճախորդը պատմեց ինձ մեկ այլ արգենտինահայիՙ Ադրիանա Քեիչյանի մասին: Նա ամուսնացած է հոնդուրասցու հետ ու տնօրինում է հատուկ երեխաների համար նախատեսված մի դպրոց: Ինչպես տեսնում եք, Հոնդուրասում ես կարողացել եմ գտնել շատ քչերի, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են:

Կա մի ընտանիքՙ Գուրդյան ազգանունով: Նրանց մասին առաջին հիշատակումը վերաբերում է 19-րդ դարին, Նիկարագուայում, որտեղից ընտանիքի անդամները ցրվել են Կոստա Ռիկա եւ Հոնդուրաս: Այս ընտանիքից ոմանք իրենց հայ են համարում, բայց ոմանք էլ կարծում են, որ իսպանացի են: Ոչ ոք չգիտի իրական ծագումը: Պաբլո Գուրդյան Բոնդը մի հոդվածում մանրամասն գրել է, որ իր ընտանիքը եկել է Իսպանիայից: Ես նրան պատասխանեցի «Երկու պատմություն Գուրդյան ազգանվան մասին» հոդվածով: Իմ հետազոտության մեջ, որը ներառում է հարցազրույցներ եւ նամակագրություն այդ ընտանիքի մի քանի անդամների հետ, ես հայտնաբերեցի ընտանեկան մի պատմություն (մի քանի տարբերակով) այն երեք եղբայրների մասին, որոնք 19-րդ դարում եկել էին Հայաստանից Նիկարագուա: Նաեւ Գուրդյան ազգանուն գոյություն չունի Իսպանիայում, մինչդեռ հայերի մեջ կա Քուրդյան ազգանունը: Այսպիսով, Գուրդյան ընտանիքի հետնորդները կարող են հայ ծագում ունենալ: Առեղծվածը դեռ մնում է:

– Մենք գիտենք, որ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում մի շարք քաղաքներ կան Արմենիա անունով, այդ թվում երկուսըՙ Հոնդուրասում: Երբեւէ եղե՞լ եք այնտեղ, նույնիսկ եթե գիտենք, որ դրանք ուղղակի կապ չունեն մեր երկրի հետ:

– Հոնդուրասում Արմենիա անունով մի շարք տեղանուններ կան: Երբ հրատարակեցի «Կենտրոնական Ամերիկայի Արմենիա տեղանունները» հոդվածս, Հոնդուրասում ես գտել էի միայն երկու տեղ եւ երկուսն էլ նույն անունովՙ Նուեվա Արմենիա (Նոր Հայաստան), մեկըՙ հյուսիսային ափին, իսկ մյուսըՙ Ֆրանսիսկո Մորազնում, երկրի միջնամասում: Տարիներ առաջ մի հայ ինձ նամակ գրեցՙ ասելով, որ այցելել է ինձ անհայտ Նուեվա Արմենիա փոքրիկ գյուղը Կոպանի շրջանում, Հոնդուրասի ար-մտյան մասում: Նաեւ Յորոյի շրջանում կա Արմենիա անունով գետ, նաեւ նրա մոտ գտնվող մի փոքր համայնք եւս կոչվում է Արմենիա: Ինքս երբեք չեմ կարողացել այցելել այդ վայրեր, բայց այցելել եմ Արմենիա Սոնսոնատեումՙ Սալվադորում: Վարդան Մատթեոսյանը, ձեր նշած հրաշալի մասնագետը, բացատրեց ինձ այդ անունների ծագումը. «Վուլգատայում» (սուրբ Հիերոնիմոսի Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը) գրված է. «Եվ տապանը հանգստացավ… Հայաստանի լեռների վրա»ՙ բնօրինակի Արարատի փոխարեն: Իսպանական ազդեցության տակ ավանդույթ է առաջացել ամերիկյան քաղաքներն անվանակոչել աստվածաշնչյան անուններով, սա է Արմենիա տեղանունների տարածվածության ամենահավանական պատճառը:

– Մենք գիտենք, որ Ադրբեջանի կառավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացրել այն երկրներում, որտեղ քչաթիվ հայեր կան: Եղե՞լ է նման բան Հոնդուրասում:

– Հոնդուրասում մարդիկ ցածր կրթական մակարդակ ունեն: Նրանց մեծ մասը չգիտի Ադրբեջանի մասին, ուստիեւ մենք այդ խնդիրը չունենք: Հոնդուրասի ամենահզոր ընտանիքներից շատերը եկել էին Պաղեստինից, 20-րդ դարի սկզբին: Նրանք քրիստոնյաներ են, ո՛չ մահմեդականներ: Այստեղ նրանց սովորաբար կոչել են «թուրքեր», քանի որ նրանք եկել են օսմանյան անձնագրերով: 2009-ի հեղաշրջման ժամանակ ես լուսանկարել եմ հետաքրքրաշարժ գրաֆիտիներՙ «ցեղասպան թուրքեր» մակագրությամբ, որն, անշուշտ, մեզ չէր առնչվում:

– Դուք կամ ուրիշ հայեր փորձե՞լ եք Հոնդուրասում ներկայացնել Հայաստանը:

– Այո: Հրատարակել եմ հոդվածներ, տարբեր հաստատությունների նվեր եմ ուղարկել գրքեր Ցեղասպանության ծանր պատմության վերաբերյալ: Սովորական մարդիկ դրա մասին չգիտեն: Կառլոս Անթառամյանը, մեկ այլ հիանալի մասնագետ, որ գրել է «Արարատից մինչ- Պոպոկատեպետլ. հայերը Մեքսիկայում» աշխատությունը, ինձ հաղորդել է, որ Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանը (որը պատասխանատու է նաեւ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի համար) ցանկանում է մոտ ապագայում այցելել մեզ: Դա հիանալի առիթ կլինի Հայաստանն ու նրա պատմությունը հոնդուրասցիներին ներկայացնելու համար:

– Իսկ ի՞նչ կասեք Հոնդուրասի սահմանամերձ երկրներիՙ Գվատեմալայի, Սալվադորի եւ Նիկարագուայի հայերի մասին:

– Այդ երկրների հայերի իրավիճակը շատ նման է Հոնդուրասին: Նրանք շատ քիչ են, մեծ մասը ծնվել է այլ երկրներում: Օրինակ, Սամուել Բերբերյանը, որը ծնվել է Աթենքում – մեծացել Արգենտինայում, եղել է Գվատեմալայի Համաամերիկյան համալսարանի աստվածաբանության բաժնի դեկան: Նաեւ արգենտինացի ավետարանական քահանա Էդգարդո Սուրենյանը մի քանի տարի աշխատել է Սալվադորում…

– Համոզված եմ, որ կապի մեջ եք Արգենտինայի հայերի հետ: Իսկ Հայաստանի եւ ա՞յլ համայնքների հետ:

– Այո, կապի մեջ եմ: Մի քանի օր առաջ ես Վենետիկում էի, որտեղ այցելեցի Սուրբ Ղազար կղզի, ծանոթացա հայր Համազասպ Քեշիշյանի հետ: Իսկ անցյալ տարի ծանոթացել եմ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանահայր Մեսրոպ Լակիսյանի հետ: Այս տարի այցելել եմ նաեւ Մոսկվայի եւ Փարիզի հայկական եկեղեցիները: Որտեղ էլ որ ճամփորդում եմ, փորձում եմ գտնել հայերի: Ամենից հետաքրքրական փորձառությունը 1990-ին Գրիգոր Տեր-Բալյանի հետ հանդիպումս էր աֆրիկյան փոքրիկ Սվազիլենդ պետությունում: Գրիգորն իր հողատարածքում կառուցել էր մի փոքր հայկական եկեղեցի: Հայերով որտեղ էլ որ հանդիպենքՙ մեկ ընտանիք ենք:

– Դե ինչ, շնորհակալություն զրույցի համար, Պաբլո… Եվ հուսով եմ, որ ձեր հաջորդ ուղ-որությունը կլինի դեպի Հայաստան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է,...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական