Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐՏԸ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ նույնիսկ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է ասում, որ ատելության առկա չափը վտանգավոր է երկրի եւ ժողովրդի համար, այլ կերպՙ ազգային անվտանգությանը սպառնալիք է, ուրեմն մեր գործերն ամենեւին էլ լավ չեն: Ճիշտ է, Վանեցյանը հնարավոր է սա ասում էՙ ելնելով իր քաղաքական նպատակներից ու նկրտումներից, բայց մյուս կողմից, մի՞թե նկատելի չէ ատելության ահեղ դոզան եւ ո՞ւմ է ձեռնտու այսչափ ատելը: Չեմ պնդիՙ իշխանությանը, քանի որ ընդդիմությունը պակաս գործ չի անումՙ ատելության տարածման ուղղությամբ: Եւ ամենասարսափելին այն է, որ ատելությունը վաղուց արդեն զուտ քաղաքական կատեգորիա չէ, այն արդեն մեզ հետ գործի է գնում, մեզ հետ սրճարանում ընկերների հետ խաղաղ երեկոներ է փչացնում, մեզ հետ մեր տներում է բնակվում եւ պարզապես քնում է մեզ հետ: Ճիշտ է, ատելությունն անքուն է, եւ երբ մենք քնում ենք, նա հսկում է մեր քունը, որպեսզի նույնիսկ երազում չհամարձակվենք… սիրել:

Ենթադրում եմ, որ ամերիկացի Ջոնի կինը հենց ատելության հանդեպ խանդի պատճառով ամուսնուն տարավ բժշկի մոտ: Իսկ բժիշկը պատահական մեկը չէր: Բեռնարդ Լաունը, որ հիմա 98 տարեկան է, հռչակավոր սրտաբան է: Ջոնը սրտի խնդիրներ ուներ, պատահական չէ. մարդու այդ օրգանը ամենացանկալին ու ամենահարմարավետն է ատելության համար, ինչպես սիրո: Բժիշկ Լաունը զննեց Ջոնին. նա պարբերաբար հարցեր էր տալիս, որոնց Ջոնը պատասխանում էր բացահայտ տհաճությամբ: Այդ ընթացքում Ջոնի կինը հաճախ դուրս էր գալիսՙ ծխելու: Նկատելով սաՙ Լաունը նկատողություն արեց տիկնոջըՙ շեշտելով. «Ինչպե՞ս կարելի է այդքան ծխել, երբ Ձեր ամուսնու սիրտը լուրջ խնդիրներ ունի»: Թե ինչ ասաց Ջոնի կինը, չգիտեմ որքանով կփոխի աշխարհը, բայց գիտեմ, որ փոխեց Լաունին: Տիկինը հուզված պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի իմ ծխելը: Խնդիրն ամենեւին էլ դա չէ: Ջոնը Ձեզ ճշմարտությունը չի ասում, նա չի պատմում Ձեզ, որ հիվանդ է, քանի որ նրա մայրը, հարազատները, շատ մտերիմներ ու ընկերներ, պարբերաբար վիրավորում են իրեն, հայհոյում, անիծում: Զանգահարում են ու հեգնում: Իսկ իմ ամուսինը ոչինչ չի անում, որովհետեւ այդ բոլորը նրա հարազատներն են»:

Տիկնոջ այս խոսքերն ազդեցին բժշկին ու նա սկսեց այլ կողմից ուսումնասիրել իր հիվանդներին, որոնք, հիշեցնեմ, բոլորն էլ սրտի խնդիրներ ունեին: Պարզվեց, որ նրանցից մեկը, նախքան հիվանդանալը, կորցրել է իր բիզնեսը, ընդ որում բիզնեսը նրանից խլել էր դստեր ամուսինըՙ փեսան: Մյուսի մոտ սիրտը հիվանդացել էր, երբ հարազատ ծնողները զրկել էին իրեն ժառանգությունից… Լաունը հասկանում է, որ իր բոլոր սրտայինները իրենց հարզատների հետ էմոցիոնալ կոնֆլիկների զոհ են: Ընդ որում, այնպիսի կոնֆլիկների, որոնցից ելք գտնելը չափազանց բարդ է, եթե իհարկե հնարավոր է: Քեզ վիրավորում են, հայհոյում են, անիծում են, քեզնից խլում են նվիրական բաներ, բայց դու ստիպված ես շարունակում շփվել այդ մարդկանց հետ, հաճախ նույնիսկ ապրել նրանց հետ, որովհետեւ նրանք քո ընտանիքի անդամներն են ու չէ՞ որ դու պետք է լավ որդի, դուստր, ամուսին, կին, հարս, փեսա, հայր, մայր լինես: Այդպես է պետք: Այդպես է ընդունված:

Լաունը շատ արագ հասկացավ, որ որքան երախտապարտ ու հանգիստ է մարդը, այնքան ավելի բարդ է բժշկության համար հաղթահարել նրա սրտային խնդիրները: Քանի որ նման մարդիկ կոնֆլիկը լուծելու փոխարեն մշտապես գերադասում են ըմբռնել, հասկանալ, ներել, ուշադրություն չդարձնել, իսկ այսպես են անում, որովհետեւ այսպես են նրանց դաստիարակել, այսպես են նրանց խորհուրդ տալիս եւ այսպիսինն են իրենք, բոլորը:

Բժիշկ Լաունն արգելեց իր հիվանդներին խոսել հեռախոսով: Նա թույլատրեց միայն այն հարազատների տեսակցությունը, որոնց հետ իր հիվանդները լավ հարաբերություններ ունեին: Շատերին սա էլ չօգնեց, բայց շատերին հենց սա օգնեց: Օրինակ այս պատմությունը ես իմացա Ջոնի գրառումից, որն այսօր հանգիստ ու խաղաղ ապրում է իր կնոջ հետ, որը ամեն մայրամուտից եւ արեւածագից առաջ հայտնում է, որ սիրում է Ջոնինՙ ինչպես առաջին անգամ հայտնեց:

Իսկ բժիշկ Լաունը Նոբելյան մրցանակակիր է: 1985-ին, երբ Աշխարհի բժիշկներըՙ միջուկային պատերազմի կանխարգելման դեմ կազմակերպությունը Խաղաղության Նոբել ստացավ, Լաունն այդ բժիշկներից մեկն էր:

Առանձին Նոբել Բեռնարդ Լաունը չունի: Ափսոս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԱՏՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է,...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական