Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՍՏՐԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չինացի մտածող Կոնֆուցիոսը ժամանակին ասել էՙ «Եթե ծրագիր ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ մշակիր, 10 տարվա համարՙ ծառ տնկիր, իսկ 100 տարվա համարՙ կրթիր երեխաներ»: Այս սկզբունքին է հետեւել Վարդանանց ասպետների կազմակերպությունն իր հիմնադրման օրվանիցՙ 103 տարի առաջ, կրթաթոշակներ հատկացնելով Միջին Արեւելքի (մասնավորապես Բեյրութի Վահան Թեքեյանի անվան եւ Հալեպի Հայկազյան վարժարանի) եւ ԱՄՆ-ի հայկական գաղութների երիտասարդներին: 1982-ին նոր հիմնադրամ է առանձնացվել Մ. Նահանգներում ապրող հայ երիտասարդների համար, իսկ 1988-ի երկրաշարժից հետո օժանդակությունը ներառել է նաեւ Հայաստանը, որտեղ հիմնականում օգտվել են Երեւանի Պետհամալսարանի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Այդ կրթօջախներին 2018-ին գումարվել է նաեւ Ամերիկյան համալսարանը:

Բացի կրթաթոշակներից կազմակերպությունը սատարում է հայագիտական ուսումնասիրությունների կենտրոններին եւ հրատարակչություններին: Այդ նպատակով 1986-ին ստեղծվել է «Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամը» (FAS), իսկ հետագայում համագործակցություն հաստատվել NAASR հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի հետՙ գիտաշխատողներին ընտրելու, գնահատելու եւ վերահսկելու համար նրանց հատկացվող դրամաշնորհները: Ի դեպ, հայկական ուսումնասիրությունների եւ հրատարակությունների կենտրոնի նախաձեռնողը եղել է դոկտ. Դենիս Փափազյանը , որ Վարդանանց նախկին ասպետ է եղել: Այդ կենտրոնը բազմաթիվ գրքեր, հոդվածներ եւ զեկույցներ է հրատարակել, բանախոսների հրավիրել եւ ռադիո-հեռուստատեսային ծրագրեր պատրաստել բարձրացնելու համար Հայոց ցեղասպանության իրազեկությունը օտարների շրջանում:

Այս ծրագրերին զուգընթաց Վարդանանց ասպետների կազմակերպությունը զբաղվել է նաեւ մանկապարտեզների եւ դպրոցների շենքերի վերանորոգմամբ ու ներքին հագեցվածությամբ: Ավելի քան 250 կրթօջախներ Հայաստանում օգտվել են դրանից:

Հիմնված Ֆիլադելֆիայում 1916 թվինՙ եղբայրական կազմակերպությունը հետզհետե ընդլայնել է իր գործունեությունը եւ այժմ Մ. Նահանգներում ունի 23 մասնաճյուղ: Ղեկավարությունը անընդհատ նոր հնարավորություններ է որոնում թեթեւացնելու համար նորանոր ոլորտների երիտասարդ գիտաշխատողների հոգսերը կրթության բնագավառում, եւ հույս է հայտնում, որ 2020 թվականը կտա այդ հնարավորությունը:

Մանրամասնությունների համար այցելել «http://kofv.org» կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԵՎ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ «ԲՈՒԺՋՈԿԱՏԸ» ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ «ԲՈՒԺՋՈԿԱՏԸ» ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական