Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱԳՈՂԱԿԱՆ ՀԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐԸՙ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԱՑՈՒ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ

«Ազգը» մեկ անգամ չէ, որ մերկացրել է բազմակի իրավախախտող-ինքնակոչ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանին: Դեռեւս 2017 թ. հրապարակվել եւ բոլոր տարբերակներով հազարավոր ընթերցումներ են ունեցել իմ «Բաց նամակ-ահազանգը» մինչեւ անգամ «ով» դերանվանն անարժան դրա «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքացուի վերաբերյալ (թիվ 29), ինչպես նաեւՙ պատմական գիտությունների թեկնածուներ Արտակ Մաղալյանի եւ Լեռնիկ Մկրտումյանի համապատասխան գրախոսությունըՙ «Պատմաբանասիրական գրագողություն» գլխագրով (թիվ 34): Ամեն մի նյութն էլ բավական էր հասկանալ տալու համար, թե հանուն որպիսի՜ հեռահար հավակնությունների է երդվյալ գրագողը պաշտոնապես փոխել ոչ միայն սեփական ծննդավայրը, այլեւ ծնյալՙ «ընդամենը» Ջալալյան ազգանունը, այն էլՙ հանիրավի շրջանցելով մերժողական դատական ակտերը:

Ի վերջոՙ հայցել եմ հենց արդարադատության մարմինների միաժամանակ պատժիչ ու հանցականխիչ ձեռքի միջամտությունը (քաղաքացիական գործ ԵԱԴԴ թիվ 3562/02/17):

Ավա՜ղ, թե՛ ընդհանուր իրավասության, թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարանները, հեղինակային իրավունքներս ճանաչելով հանդերձ, ողորմելիորեն վախվխել են օրենքով սահմանված գոնե նվազագույն անհրաժեշտՙ «գրագողություն կատարած» պիտակը կախել նմանը չունեցող անձի վզից: Եվ թեկուզ այդքանով արդեն, հարհամարհանս բոլոր բազմաթերթային, համացանցային աղաղակումների,- էլ չեմ ծավալվում տասնյակ փաստարկներով հիմնավորված բուն հայցապահանջներիս շուրջ,- էն գլխից ասես խուլուհամրացած դատական իշխանությունը լպիրշության հավելյալ թեւեր է հագցրել «անկյալ հրեշակին», փոխարենը կարճացրել-կտրել է գրագողերի դեմ հանդիման (1., 2.) արգելափակոց դնելու առաքելված պետական գիտակրթական մարմինների ( ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ, այդ թվումՙ պատմության ինստիտուտ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ԲՈԿ)… լեզուն, որոնց նույնատեսակ իրավական հաշմանդամությունը երկիմաստորեն սրացել է առավել վատթարՙ մտոք կուրությամբ. սրանք էլ պարզապես չտեսնելու են տվել յուրաքանչյուրին իսկ քանիցս ուղղածս (1., 2.) դիմումները:

Հիմա բանն այնքան է բանից անցել, որ գրքացուի ենթաթեմայով թեկնածուական ատենախոսությունը դրվել է պաշտպանությանՙ ի հաճույս քանքարեղ գրագողի, դրա հանցաաջակից ֆիզիկական, իրավաբանական անձանց, եւ ի հեճուկս անգամ այն իրողության, որ տվյալ քաղգործով դատաքննությունը դեռ չի էլ ավարտվել… Ահա թե ինչչափ «իրավական պետության» մեջ ենք գոյում: Այս կտրվածքով հույժ ախտանշական էր ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 12-ի նիստում անձամբ վարչապետի շուրթերով «կեղծ դիսերտացիա»-ների դատապարտումը, ինչից, սակայն, եւս որեւէ գործնական հետեւություն չի արվել:

Ստիպված եմ եղել գրավոր դիմում-բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին, որով խնդրել եմՙ ա) պարզել նշված գիտակրթական մարմինների գործողությունների կամ, համապատասխանաբար, անգործության օրինա-կանությունը, դատարանների կայացրած ակտերի իրավաչափությունըՙ մեղավորներին պատասխանատվության կանչելով, բ) կանխարգելել այդ թեկնածուական ատենախոսության ինքնին իրավախախտող պաշտպանությունը:

Հակառակ դեպքում, թույլ տվեք մեջբերել հարկադիր ընդհանրացումս, «ո՞ւմ են պետք մեր առանց այն էլ բեկորված, շագրենակաշվի պես նվազած ու նվաղած հայրենիքը, մեծ վերապահումներովՙ գեթ փոքրաչափ անկախությունը վերականգնած հայոց պետությունըՙ դրանց չքիչ (1.,2.) օղակներ սպրդած, եղանակ ստեղծող, պայմաններ թելադրող, դեյուրե եւ դեֆակտո տերուտիրականություն անող, անձուկ անձնական հաշիվների տակ հանրային ու պետական շահերը թաղողՙ անուն-ազգանունով միայն հայ գրագողներից:

Հ.Գ. Սույն կազմով «թույն» գրքացուն գրախանութներում մի՛ էլ փորձեք փնտրել. անուղղելին, օրենքի հերթական խախտմամբ, նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանն էր անտեսել: Միայն դատական նիստերում իմ բազմաբարձրաձայնումներից հետո է տվել մայր գրադարանին, այն էլՙ սոսկ մեկ օրինակ, եւ այս անգամ էլ չկատարելով դատարանի վճռի երկրորդ կետի պահանջը (գոնե իր մոտ պահպանվածներում առանձին թերթիկով իմ անուն-ազգանունը նշելու վերաբերյալ). ինքս եմ ստիպված եղել այդ միակ օրինակում, արդեն պոստֆակտում, ապահովել համապատասխան հեղինակային իրավունքներս ամրագրող վճռի քաղվածքի զետեղումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՕՐԵՐ-Ի 20-ԱՄՅԱ ԲԵՂՈՒՆ ՀՈՒՆՁՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՕՐԵՐ-Ի 20-ԱՄՅԱ ԲԵՂՈՒՆ ՀՈՒՆՁՔԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական