Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Անցյալ հինգշաբթի, դեկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ամենամյա ասուլիսով: Մասնակցում էին հարյուրավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինչպես անծայրածիր Ռուսաստանի անգամ ամենահեռավոր անկյուններից, այնպես էլ աշխարհի շատ ու շատ մայրաքաղաքներից Մոսկվայում հավատարմագրված ռադիո-հեռուստատեսային ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ: Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, Պուտինը ընդգծված քաղաքավարի էր, ուշադիր լսում էր հարցերը ու հարգանքով պատասախանում: Լոնդոնյան BBC-ի թղթակիցը հարցրեց, թե նա ի՞նչ է մտածում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին, որը, ինչպես հայտնի է, քիչ չի պղտորել ռուսների արյունը: – Վարչապետ դարձած Ջոնսոնը այլ մարդ է, մինչեւ վարչապետ ընտրվելըՙ միանգամայն այլ մարդ էր,-պատասխանեց Ռուսաստանի նախագահը, – մենք հակված ենք Ջոնսոնի հետ համագործակցված աշխատելու:

Չորս ժամից ավելի տեւած միջոցառման ժամանակ շոշափվեցին ինչպես զուտ ռուսաստանյան ներքին, այնպես էլ համաշխարհային քաղաքական կլիմայի վրա ուղղակի ազդեցություն թողնող բազմաթիվ այլ հարցեր: Օրինակ, Ալթայի երկրամասից մի երիտասարդ կին-լրագրող Պուտինի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց մոտ ալթայերեն լեզվի միակ միջնակարգ դպրոցը տեւական ժամանակ փակվել է եւ խնդրեց օգնել վերանորոգմանն ու վերաբացմանը: -Ալթայում ապրում է թուրքալեզու ժողովուրդներից ամենահինը,-արձագանքեց Ռուսաստանի նախագահը,- այդ երկրամասի բնիկ ժողովրդի նկատմամբ նման անուշադրությունն անթույլատրելի է…

Դառնալով աշխարհում աճող ռուսատյացությանը, Պուտինը խոստացավ մեկ օր անց Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստից հետո բացվող ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովում հատուկ անդրադառնալ նաեւ այդ հարցին: Եվ պետք է ասելՙ կատարեց այդ խոստումը: Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին հրավիրված ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ի դեպ, նստեցրել էին Իլհամ Ալիեւի կողքին) հանգամանալից խոսեց երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նացիստական Գերմանիայի հետ սիրախաղ սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ մի քանի ուրիշների կողմից վարվող խայտառակ քաղաքականության մասին, հրապարակեց պարտված Գերմանիայից առգրավված փաստաթղթեր, որոնք Արեւմուտքը առ այսօր չի գաղտնազերծել: Հենց Արեւմտյան այդ երկրները վիժեցրին հակագերմանական ճակատ ստեղծելու մասին Խորհրդային Միության դեռեւս 1935-ի առաջարկությունը, նպաստեցին 1938 թվականի սեպտեմբերի 30-ի Մյունխենյան գործարքի կայացմանը, որով մասնատվեց Չեխոսլովակիան: Դրանից ամենաշատն օգտվողներից էր Լեհաստանը, որը հիմա մեղադրում է երբեմնի Խորհրդային Միությանըՙ 1939 թվականի օգոստոսի 23-ին ռուս-գերմանական չհարձակման պայմանագիր կնքելու (այսպես կոչված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը) եւ իբրեւ թե հենց դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը նպաստելու համար:

Պուտինի ասուլիսում խոսք գնաց նաեւ աշխարհում ներկայումս տիրող անկայունության, այստեղ-այնտեղ ծավալվող գունավոր հեղափոխությունների մասին: -Մենք մի անգամ, 1917 թվականի հոկտեմբերին, այդպիսի սխալ արդեն արել ենք,-արձագանքեց Պուտինը,-հիշու՞մ եք կարգախոսըՙ Այս հին աշխարհը կփորենք մենք, Մինչեւ հիմքերը եւ հետո…Կյանքը ցույց տվեց, որ ոչինչ պետք չէր քանդել, կործանելը շատ ավելի հեշտ է, քան նորը կառուցելը…

Սրանով Պուտինը հրապարակավ ցույց տվեց, որ ինքը խիստ բացասաբար է վերաբերում հեղափոխություններին, թեեւ միանգամայն հնարավոր էՙ երբեւէ խանդավառված է եղել 1917-ի Հոկտեմբերով: Վաղ պատանության տարիներին ե՛ս էլ ոգեւորված էի Հոկտեմբերյան հեղափոխությամբ: Միայն հասունանալուց հետո եմ հասկացել, թե դա ի՜նչ սոսկալի աղետ էր երբեմնի ռուսական կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվումՙ հայերիս համար:

Տա Աստվածՙ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իբրեւ թե թավշյա, ոչ բռնի, իբրեւ թե սիրո ու համերաշխության հեղափոխությունը, ինչպես սիրում է կրկնել Հայաստանի վարչապետը, մեր գլխին նոր փորձանք չդառնա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՏՈՄՍԸՙ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ ՆԵՐԳԱՂԹ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական