Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարեմուտի այս սննդահայթհայթման ու նվերագնումային լարված շրջանում անցնող տարին ու դրա թողած հետագիծն արժեւորելու եւ ամփոփելու ակամա ցանկություն է առաջացնում: Միանգամից ընդգծենք, որ այդ հետագիծն այնքան էլ հարթ ու միապաղաղ չստացվեց: Այսինքն` տարին լի էր մեծ ու փոքր իրադարձություններով եւ դրանց նկատմամբ հասարակության խիստ ընդգծված տարաբեւեռ վերաբերմունքով:

Դրականն ու գնահատելին այն էր, որ այդ բեւեռացումը հիմնականում երեւաց ավելի շատ սոցցանցերում ու ընդհանրապես վիրտուալ դաշտում եւ ժողովրդի համար ամենադիտարժան գործընթաց-ներկայացումներում, որոնք տեղի էին ունենում Ազգային ժողովում: Գնահատելի այն իմաստով, որ բացառությամբ մի քանի նախկինների դատավարություններիՙ որեւէ էական առճակատում կամ բախում չեղավ: Իսկապես ըստ արժանվույն պետք է գնահատել սոցցանցերի անփոխարինելի դերակատարությունն այս հարցում: Այն իմաստով, որ մարդիկ ինչ ուզում, ինչպես ուզում ու ինչքան ուզում ասում ու անում են այնտեղ, դատարկվում-լիցքաթափվում են եւ իրական կյանքում այլեւս ցանկություն ու ժամանակ չի մնում որեւէ բան անելու:

Այս խորապատկերի վրա թերթային հոդվածի սահմանափակ սահմաններում փորձենք գնահատել հայ իրականության մեջ գործող կուսակցությունների դերակատարությունը եւ պատասխանել խիստ կարեւոր եւ մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցի` ինչ դերակատարություն ունեն այժմ կուսակցությունները պետական եւ ազգային կյանքում:

Պատմությունից հայտնի է, որ 19-րդ դարի վերջին քառորդում Օսմանյան կայսրության տիրապետության տակ հեծող հայության հիմնական մասի առջեւ ծառացել էր շեքսպիրյան «լինել, թե չլինելու» հարցականը: Մի քանի դար համբերելուց ու բոլոր հնարավոր միջոցները փորձելուց ու որեւէ էական արդյունքի չհասնելուց հետո հայ մարդը պոռթկաց, իր ու ընտանիքի անդամների ֆիզիկական գոյությունը, ունեցվածքն ու պատիվը փրկելու համար դիմեց զենքի: «Երկաթի շերեփի» այդ կողմնակիցները հայրենի տուն ու տեղը եւ դեռեւս պահպանված ազգային արժեքները պաշտպանելու մտադրությամբ պայքարի դաշտ նետվեցին: Հենց այդ պայքարն ու ժողովրդի մեջ սկսված տարաբնույթ խլրտումներն ուղղորդելու եւ ղեկավարելու առաքելությամբ իրար հետեւից ասպարեզ իջան Արմենական, Հնչակյան եւ Դաշնակցություն կուսակցությունները:

Նվիրյալների այդ փաղանգն արեց ամեն ինչ եւ հայության պատմության ամենաբարդ ու դժվարին ժամանակներում մշտապես եղավ ժողովրդի կողքին: Ղեկավարեց ազգային-ազատագրական անհավասար պայքարը թուրք ու քուրդ հրոսակների դեմ, անցավ ցեղասպանության արհավիրքի գեհենով եւ դարավոր ընդմիջումից հետո անկախ հանրապետություն կերտեց: Իսկապես, մեր պատմության կտավի վրա այդ կուսակցություններից յուրաքանչյուրն իր հետքն ու ազդեցությունն ունեցավ, իր ուրույն հետագիծը թողեց անկասկած, որի փառավոր շրջաններից մեկն էլ Սփյուռքի ձեւավորման առաջին իսկ օրվանից սկսած հայապահպանության ազգանվեր գործունեությունն էր:

Իսկ մեր օրերո՞ւմ ինչպիսին է վիճակը: Ի՞նչ առաքելություն են իրականացնում հայ քաղաքական կուսակցությունները:

Այն, որ հետանկախական տարիներին ասպարեզ իջած կուսակցություններն անկախ դրանց արձանագրած հաջողություններից ու ձախողումներից, ավել կամ պակաս չափով զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Մի բան, որը միանշանակ չի կարելի ասել ավանդական կուսակցությունների դեպքում: Իհարկե, կասկածից դուրս է, որ դրանք եւս կոչված են ու պետք է իրականացնեն քաղաքական գործառույթներ: Սակայն կասկածից դուրս է նաեւ այն անժխտելի իրողությունը, որ դրանք ունեն եւս մեկ ու իմ կարծիքով ավելի կարեւոր` Սփյուռքն ու Հայրենիքը կամրջելու առաքելությունը:

Ակնհայտ է, որ արդեն շուրջ մեկուկես դար հայ ժողովրդին առաջնորդել են տարբեր անվանաձեւերով, բայց անփոփոխ սկզբունքներով առաջնորդվող մեր ավանդականները, եւ այսօր միանգամայն բնական հարց է առաջանում. ո՞րն է այսօր նրանց գործունեության մեջ ամենակարեւորն ու առաջնայինը` համազգային, թե՞ պետական գործառույթները: Գիտեմ, բոլոր հարցերին պատրաստի պատասխան ունեցողները միանգամից կասեն` իհարկե երկուսը միասին, սակայն այս դեպքում խոսքն առաջնայնության մասին է:

Փորձեմ պարզաբանել միտքս: Մոտավոր հաշվումներով այսօր Հայաստանի Հանրապետությունում է բնակվում չորս կամ հինգ հայից մեկը, այսինքն` Սփյուռքին առնվազն չորս անգամ ավելի է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Ավելի պարզ` ներպետական գործառույթներով զբաղվելուն ՀՀ-ում 70-ից ավելի կուսակցություններ են կոչված, որոնք սակայն սփյուռքյան միջավայրից կա՛մ անտեղյակ են, կա՛մ մեկուսացված են ու որեւէ կերպ չեն առնչվում: Այդ ասպարեզը մեղմ ասած ավանդականների մենաշնորհված դաշտն է: Մենաշնորհված, քանի որ չնայած մի քանի փորձերին ու ձեռնարկներին (90-ականների առաջին կեսին այդպիսի անհաջող փորձ արեց ՀՀ-ում իշխանատեր ՀՀՇ-ն) Սփյուռքն այդպես էլ անհաղորդ մնաց եւ նոր կուսակցության կամ մասնաճյուղի այդպես էլ չընդունեց եւ բոլոր փորձերն էլ տապալվեցին:

Այնպես որ հստակ կարող ենք արձանագրել. թե՛ խորհրդային եւ թե՛ անկախության տարիներին Սփյուռքն ավել կամ պակաս չափով ավանդական կուսակցությունների գործելադաշտն է: Ասել է, թե համազգային խնդիրներում դրանք անվիճելի կարեւոր դերակատարություն ունեն: Մասնավորապես դա վերաբերում է Ռամկավար Ազատական կուսակցությանը, քանի որ այն իրերի բերումով եւ խելացի գործիչների ազգաշահ գործունեության արդյունքում ցանցային կազմակերպություն է այսօր եւ իր կառույցներն ունի աշխարհի գրեթե բոլոր մասերում, որոնք պատրաստ են ծառայել Հայրենիքի շահերին: Եվ չգնահատել, առավել եւս ի շահ ազգի ու Հայրենիքի չօգտագործել այդ համակարգըՙ ուղղակի ավելորդ շռայլություն է մեր ժողովրդի համար:

Նկատենք, որ այս հարցում անփոխարինելի դերակատարություն ունեն նաեւ ՀՀ իշխանությունները, քանի որ տխուր ավանդույթ է ձեւավորվել, որն սկզբնավորվեց ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: Այնպես էր ստացվել, որ չնայած կուսակցության խողովակով ոչ մեկը չէր ընտրվել, սակայն կարճ ժամանակում Ազգային ժողովում ՌԱԿ խմբակցությունը 23 անդամով մեծությամբ երկրորդը դարձավ ու հենց այդ պահից էլ սկսվեց ամեն ինչ: ՀՀՇ-ական ղեկավարությունն զգուշանալով ձնագնդիկի էֆեկտով օր օրի հզորացող ՌԱԿ-իցՙ արեց ամեն ինչ այդ կուսակցությունը մասնատելու եւ թուլացնելու համար: Ցավոք, ավել կամ պակաս չափով այդ գործընթացը շարունակվեց նաեւ երրորդ նախագահի կառավարման տարիներին: Վերջինիս իշխանության տարիներին այդ «կարեւոր» առաքելությունը կոմերիտական պատրաստակամությամբ ժրաջանորեն կյանքի էր կոչում Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը:

Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել նաեւ ներկա իշխանությունների ժամանակ: Արձանագրենք, որ այժմ որոշ տարակարծություններ կան կուսակցության ներսում: Դրանք բացառապես անձերով են պայմանավորված: Իսկ օրվա իշխանությունները, որոնք ուղղակի պարտավոր են հարգել օրենքի տառը եւ հարաբերվել միայն Արդարադատության նախարարության համապատասխան կառույցում իրավական գրանցում ունեցող հատվածի հետ, մեկ տարվա ընթացքում երկրի վարչապետի մակարդակով հանդիպումներ ունեցան կուսակցության գրեթե բոլոր թեւերի հետ: Այս դեպքում պատահականությունները կարծում եմ բացառված են: Սակայն ենթադրում եմ նաեւ, որ նրանք էլ չեն ուզում «նեղացնել» որեւէ թեւի: Սակայն ուզում եմ նաեւ ընդգծել, որ ինքը` կուսակցությունն էլ պետք է սթափվի, համապատասխան հետեւություններն անի այս անցանկալի վիճակից եւ համախմբվի կենտրոնական ու հայաստանակենտրոն կենտրոնական վարչության շուրջ եւ պատվով իրականացնի իր պատմական առաքելությունը հանուն հայ ժողովրդի եւ հայոց պետականության:

01-22.12.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՙ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ, ԿԱՄ 7-ԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՙ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ, ԿԱՄ 7-ԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական