Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՄԱՐԴՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՊԱՏՄԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ, ԱԶԵՐԻՆԵՐԻՆ, ՄԱԿ-ԻՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

20/12/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական պետական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը», Նիկոլ Փաշինյանիՙ «Արցախը Հայաստան է» ձեւակերպմանը հակադարձում է Բունդեսթագի ՔԴՄ- ՔՍՄ պատգամավոր Նիկոլաս Լյոբելի (Nikolas Loebel) դիրքորոշումը ներկայացնելով: Գերմաներեն տարբերակի լուսանկարում պատգամավորը մենակ է, ռուսերեն տարբերակումՙ Մերկելի հետ, որ տեսողական պատրանք է ստեղծում, թե կանցլերն է հնչեցնում նաեւ Լյոբելիՙ ռուսերեն տարբերակի վերնագրում արտահայտած կարծիքըՙ «ԼՂ Ադրբեջան է»: Բունդեսթագի պատգամավորն այնուհետ հաղորդում է, թե ԼՂ հակամարտության ստատուս-քվոն այսպես չի կարող պահպանվել, ինչը դարձել է գերմաներեն տարբերակի վերնագիր, թե Ղարաբաղը աշխարհագրորեն Ադրբեջանին է պատկանում, որ սա հաստատում են ՄԱԿ- ի մի շարք բանաձեւեր, եւ Հայաստանի վարչապետի հայտարարությունը սխալ է: «Ուզում ենք ամեն բան անել, որ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում գտնի», հստակեցրել է պատգամավորը, որն, ինչպես հայտնի է, երկու այցով եղել է Ադրբեջանում, բայց չի ըմբռնել, թե հակամարտության խաղաղ լուծմանն առաջին հերթին այդ երկրի ղեկավարն է խոչընդոտում: Գերմանիայում Ծննդյան տոների եռուզեռն անցնի, հարց կուղղենք նրան, թե հենց «Ազերթաջի» էջերում Ալիեւի ռազմական հոխորտանքն այնքան ակնառու է եղել, խաղաղության պահանջն իրացնելու փորձ արե՞լ է այդ պահին: Կամ կարդացե՞լ, ծանո՞թ է, ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերի 14- ին նույն լրատվամիջոցի գերմանական տարբերակում զետեղվածՙ գործակալության բնութագրմամբ «բացառիկ» հարցազրույցին, որը արվել է Հարավարեւելյան Եվրոպա եւ Կովկաս հետազոտական կենտրոնի ղեկավար դոկտ. Քրիստիան Յոհաննես Հենրիհի (Christian Johannes Henrich) հետ:

Բացառիկն արդեն վերնագիրն է հուշումՙ «Հայաստանը հոմոգենացման եւ ասիմիլիացիայի ուղին է ընտրել»: Սա Կովկասն ուսումնասիրող գերմանացի հետազոտողի արտահայտած միտքն է, կարծիք, որ ներկայացվում է առանց հիմնավորման: Հայտնի չէՙ այս ակադեմիական պաշտոնյան երբեւէ եղե՞լ է Հայաստանում: Դա բացահայտելն այս պարագայում չկարեւորեցինք այնքան, որքան հիշյալ հետազոտողի գիտական գործունեության կարկինը, որ պարզվեցՙ Թուրքիայից եւ Բաքվից անդին չի սպասարկել: Դոկտորի կոչում ունեցող հետազոտողի գրավոր նախասիրությունն էլ այդ երկու երկրի սահմաններում ասես քարկապ է ընկել:

Պարզաբանելով Ադրբեջանի պետական նոր շեշտադրմանՙ բազմամշակույթ հանրության մասին «Ազերթաջի» թղթակցի հարցը, Հենրիհը Հայաստանի քրդերի «հոմոգենացման եւ ասիմիլիացիայի» օրինակն է ներկայացնումՙ այսպես ձեւակերպելովՙ քրդերին համարյա ամբողջովին արտաքսել կամ ձուլել են: Նույնն էթնիկ ադրբեջանցիների պարագայում է, նկատել է տալիս Հենրիհը, ապա շարունակումՙ 1992- ից ի վեր Հայաստանը միջազգային իրավունքը ոտնահարելով ադրբեջանական տարածքի 20 տոկոսը գրավել է, բնակիչներին վտարել: Թե՛ գրավյալ տարածքներում, թե՛ Հայաստանում այսօր որեւէ ադրբեջանցի չի բնակվում, ինչը կենտրոնի ղեկավարը որակում է էթնիկ մաքրազտման եւ արտաքսման քաղաքականություն: Իսկ Ադրբեջանում հակառակըՙ էթնիկ, կրոնական, մշակութային փոքրամասնությունների կողքին 120 000 հայ խաղաղ գոյակցում է: Բաքուն տարիներ ի վեր միջազգային գիտաժողովների վայր, միջմշակութային երկխոսության նոր ուղիներ որոնելու հասցե է դարձել, իսկ Ադրբեջանի կառավարությունը բազմամշակութայնությունը չի դիտարկում սոսկ որպես հանրապետության ամենօրյա կենցաղ, այլՙ առավել անվտանգ եւ խաղաղ ապագա բնութագրող մոդել:

Գերմանացի հետազոտողի այս դատողությունների ելակետը ոչ թե Զիիգենից, ուր գործում է կենտրոնը, այլ Բաքվից է:

Տրամաբանությունը կուչ է գալիս, դատողությունների միաբեւեռ ուղղվածությունը, կենտրոնի երկար անունն ու աշխարհագրությունը հակասության մեջ են: «Ազերթաջը» մեկ ուրիշ լրատվությամբ անգլերեն տարբերակում գովազդում է սույն հեղինակի ԼՂ հակամարտության մասին գերմանալեզու հանդեսում տպագրված հոդվածը:

Համացանցը հնարավոր դարձրեց շրջանցել գրախանութ գնալու, սույն դոկտորի աշխատությունները փնտրելու մեր րոպեական ցանկությունը. «Վերջին 200 տարվա զարգացումները միանշանակ ապացույց են այն բանի, որ Ադրբեջանը հայկական ագրեսիայի զոհ է», գրում է Հենրիհը: Ադրբեջան, 200 տարի…Որտեղի՞ց է սնվում դոկտորի կոչում ունեցող այս հետազոտողիՙ պատմությունն արհամարհելու այսպիսի մղումը: «Ինչո՞ւ հենց Ադրբեջանը, Սլովակիան եւ Թուրքիան են Զիիգենում գործող Հարավարեւելյան Եվրոպա եւ Կովկաս հետազոտական կենտրոնի ուսումնասիրության առանցքային թեմաները», մեկ տարի առաջ Գերմանիայում ադրբեջանական ամենաաշխույժ պորտալներից մեկիՙ բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտներին կապող alumniportal Aserbaidschan- ի հարցին, դոկտ. Քրիստիան Յոհաննես Հենրիհն այսպես է պատասխանելՙ «նախապես դոկտ. պրոֆ. Յուրգեն Բելլերսի Զիիգենի համալսարանում հիմնադրած ամբիոնը միջազգային իրավունքի գծով է եղել, նրա թոշակի անցնելուց հետո կենտրոնը լուծարվեց, դարձավ նվիրատվություններով գործող առանձին հաստատություն: Մեր ուշադրության կենտրոնը ծանրացած է Ադրբեջանի, Թուրքիայի, Սլովակիայի վրա, քանի որ այդ երկրներից են մեր աշխատակիցները: Եթե այլ երկրներիցՙ օրինակ Բուլղարիայից, Սերբիայից կամ Վրաստանից հետազոտողներ ցանկություն հայտնեն գալ մեզ մոտ, կարող ենք նրանց էլ ինտեգրել»:

Իսկ Հայաստանի՞ց… փորձել է պետք: Եթե գրավոր հարցիս պատասխանի, պարզ կլինի նաեւ մեզանից ակնկալվող «նվիրատվության» չափը: Միգուցե նույն դոկտորն ապագայում Նախիջեւանի հայկական գերեզմանոցի խաչքարերի հարցն էլ ելույթի առարկա դարձնի, միգուցե գա զրուցի Հայաստանի քրդերի, մոլոկանների, եզդիների, հրեաների, սակավաթիվ ադրբեջանցիների հետ, որ մեր երկրում իրենց ինքնությունը պահպանում, չեն թաքնվում: Փոխարենը կհուշի այն 120 000 հայերի տեղն Ադրբեջանում…կենդանի, ոչ գետնի տակ: «Ազերթաջի» հարցազրույցը հուշում է, թե մեկ տարի անց էլ կենտրոնի առանցքային թեմաները չեն փոխվել, նվիրատուներըՙ նույնպես, այլապես բազմամշակութայնության մասին խոսելիս Կովկասի հարցերով մասնագետը չէր մոռանա հիշատակել գոնե Վրաստանի օրինակը:

Üϳñ 1. Նիկոլաս Լյուբել

Üϳñ 2. Քրիստիան Յոհաննես Հենրիհ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՄԻԿՅԱՆԸ ԱՅՑԵԼՈՒ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈՒՄԻԿՅԱՆԸ ԱՅՑԵԼՈՒ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական