Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» նորերս հոդված էր հրապարակել «Ալանների հետնորդները չեն կարողանում իրար մեջ կիսել տաճարները» վերնագրով: Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում (ԿՉՀ), գրում է թերթը, գտնվում են քրիստոնեական տաճարներ, որոնք կառուցվել են միջնադարյան Ալանական Թագավորության ժամանակաշրջանում, որը վերջնականապես կործանվել է XIV դարում: Հնեաբանները գտնում են, որ այդ տաճարները կառուցվել են VI-XI դարերում եւ ենթարկվել են Կ. Պոլսի բյուզանդական պատրիարքին: Պատմաբաններն ու քաղաքագետները սովորաբար այդ տաճարները բնորոշում են «ալանական ժառանգություն» ընդհանրական անունով:Այնուհետեւ հոդվածում ներկայացված է այդ քրիստոնեական սրբատեղիների ճակատագիրըՙ սկսած անցյալ դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Պարզվում է, որ մեր ժամանակներում այդ տաճարներին հավակնում են մի քանի ազգեր: Չլինելով պատմաբան ու առավել եւս ալանների պատմական ժառանգության մասնագետ, խուսափում ենք ներկայացված փաստերի եւ իրողությունների վերլուծություններից: Եվ ըստ էության դա մեր նպատակն էլ չէ: Թերեւս մեզ համար շատ ավելի այժմեական է խնդրի քաղաքական կողմը:Բանը այն է, որ նշյալ ալանական եկեղեցիները ներկայումս պատկանում են ԿՉՀ-ի թանգարանային հիմնադրամին: Եվ մուսուլման կարաչայները իրենց համարում են հինավուրց ալանների հետնորդները, իսկ ալանական հուշարձաններըՙ իրենց ժողովրդի սեփականությունը: Մինչդեռ այդ ժառանգության նկատմամբ իրենց պատմական հավակնություններն են ապացուցում նաեւ օսերըՙ տարածաշրջանի միակ հնամյա քրիստոնյա ժողովուրդը: Այդ եկեղեցիներից մեկը հատկապես հոգեւոր օջախ է համայն օսերի համար, որտեղ նրանք նշում են իրենց ազգային-կրոնական տոները: «Մեզ համար տաճարը ոչ միայն ազգային մշակույթի հուշարձան է, այլ նաեւ սրբավայր, որտեղ աղոթքի են գալիս տեղացիներն ու աշխարհի բոլոր ծայրերից ժամանող ուխտավորները»ՙ ԿՉՀ-ի ղեկավարին են դիմել օսական համայնքի ներկայացուցիչները: Նրանց խոր մտահոգություն է պատճառում այն հանգամանքը, որ մուսուլման ակտիվիստները զանգվածաբար պահանջում են քրիստոնեական եկեղեցին դարձնել մզկիթ, տեղացի օսերին չհամարելով հանրապետության ոչ տիտղոսակիր ազգ:Բարդ ու հակասական իրավիճակում է հայտնվել նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին: Բնական է, որ նրա համակրանքը նույնքան ուղղափառ օսերի կողմը պիտի լինի, սակայն ջրի պես պարզ է, որ եթե այդ տաճարները հանձնվեն օսերին, ապա մուսուլմանա-քրիստոնեական միջկրոնական-ազգամիջյան կոնֆլիկտը կդառնա անխուսափելի: Պյատիգորսկի Հյուսիսկովկասյան համալսարանի պրոֆեսոր Առուշան Վարդումյանը ասես ի լրումն հիշեցնում է, որ տարածաշրջանում կան նաեւ հնամյա աղվանական քրիստոնեական տաճարներ: Նոր հակամարտությունների պոտենցիալ աղբյուրներ:Հազիվ թե հայերիս զարմացնի այս կրոնաքաղաքական հակասությունը: Ի վերջո ինքնահնացման այս մեթոդն են արդեն տեւական ժամանակ կիրառում նաեւ հարեւանՙ երբեմնի քոչվոր ցեղի ներկայացուցիչները: Ազերիները ոչ միայն իրենց անամոթաբար համարում են քրիստոնյա աղվանների ժառանգորդներ, այլեւ վերջերս փորձեր են անում նաեւ իրենց երկրի տարածքի հայկական եկեղեցիները դարձնելու աղվանական: Մուսուլմանական ցեղՙ քրիստոնեական արմատներով:Կարելի է ասել, որ այս առաջին հայացքից ոչ մասշտաբային «էպիզոդները» այնուամենայնիվ դառնում են քրիստոնեա-մուսուլմանական մոլորակային հակամարտության արտացոլումներ, ինչին ամենայն պատմաքաղաքականագիտական խորությամբ ժամանակին անդրադարձել է ամերիկացի Սամյուել Հանթինգտոնը իր հանրահայտ «Քաղաքակրթությունների բախումը» աշխատությունում, որտեղ ամենահավանականը համարվել է հենց քրիստոնեական ու մուսուլմանական քաղաքակրթությունների առճակատումը: Այսօր անգամ կարճատեսն է տեսնում, որ նշյալ բախման գլխավոր զոհն է դառնում, եթե իհարկե արդեն չի դարձել, եվրոպական մայր ցամաքը: Եվրոպան ոչ միայն չի դիմադրում, այլեւ եզակի թուլամորթությամբ լայնորեն իր դարբասներն է բացել կիսալուսնակրաց արշավանքի դեմ: Եվ այդ այն դեպքում, երբ մուսուլմանները մոլորակում իրենց քանակով արդեն գերազանցում են քրիստոնյաներին: Այդ քանակական աճը իրական վտանգ է, ասենք, Ռուսաստանի, Վրաստանի համար: Ի դեպ օրերս Ռուսաստանում հրապարակվեց վիճակագրական աղաղակող մի փաստ. Պետերբուրգում երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները կազմում են քաղաքի բնակչության մեկ տոկոսը, իսկ Ինգուշեթիայումՙ 53 տոկոսը:Եվ այս ֆոնի վրա եւս ամեն մի նորմալ հայի չի կարող չմտահոգել մուսուլմանական շրջափակման մեջ հայտնված մեր երկրի ներքաղաքական խրթին իրավիճակը: Մոռանալով համաթյուրքական (մուսուլմանական) հակահայկական (հակաքրիստոնեական) ագրեսիվության վտանգները, հայրենյաց երկրում իրար կոկորդից են բռնել հին ու նոր քաղաքական ուժերը: Եվ քանի որ չի ծնվում նորՙ երրորդ ուժը, ապա առկա երկուսի դաժան հակամարտությունը վերածվում է կենաց ու մահու պայքարի ի վնաս հայոց երկրի, հօգուտ մեզ հետ բախվող մուսուլմանության:Եզրափակվենք հետեւյալով: Հայոց պարտություն կրած տարեց քաղաքական խավի որոշ գրչամոլ ներկայացուցիչներ պարբերաբար հանդես են գալիս ռուսաց լրատվամիջոցներում: Սրանց հորինվածքները իսկական նզովքներ են ջահելների հասցեին: Ոչ բառ են ման գալիս, ոչ արտահայտություն, ոչ որակում կատարելապես ապաշնորհ նորաթուխ թիմի նկատմամբ: Մենք բնության հրաշքն էինք, իսկ սրանք սատանաներ են: Գոնե հաշվի առեք, որ օտար մամուլում եք հանդես գալիս եւ անվայել է ցածրագին ձեւակերպումներով նսեմացնել սեփական ժողովրդին ու կառավարությանը: Գիտեք ինչ կարող է մտածել ռուս ընթերցողը, կարդալով այդ հղանքները: Թող կոպիտ չհնչի, սակայն միայն մեկ բանՙ հայ ժողովուրդը անկատար ժողովուրդ է, որ հանդուրժում է նման մարդկանց:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՎԵՏԻՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՎԵՏԻՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական