Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՎԵՊԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց պատմությունն ու մշակույթը օտարներին ծանոթացնելու գործին նվիրված Մեծ Բրիտանիայում գործող Հայկական ինստիտուտը վերահրատարակել է հայազգի անգլիագիր գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանի դասական դարձած ինքնակենսագրականՙ «Ձեզ եմ դիմում, տիկիններ եւ պարոններ» (I Ask You, Ladies and Gentlemen) վեպը, նոր սերնդի համար հատորին ավելացնելով պատմական ակնարկ, քարտեզ, բառարան եւ լուսանկարներ:

Սյուրմելյանը ծնվել է 1907-ին Տրապիզոնում: 1915-ին զրկվել է ծնողներից, ապաստանել տարբեր որբանոցներում: Սովորել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, որտեղից ուղարկվել է ԱՄՆՙ ուսանելու Կանզաս Սիթիի երկրագործական քոլեջում: Ստեղծագործել է 15 տարեկանից: 1924-ին Փարիզում լույս է տեսել «Լույս զվարթ» հայերեն բանաստեղծությունների անդրանիկ եւ վերջին ժողովածունՙ Վ. Թեքեյանի առաջաբանով: Հետագայում գրել է միայն անգլերեն: Նրան մեծ համբավ է բերել վերոնշյալ վեպը, որը բնագրից հայերեն է թարգմանել Հրաչ Բուջիկանյանը («Սովետական գրող» հրատ., Երեւան, 1980): Գրքի առաջաբանում Վիլյամ Սարոյանը գրում է. «Վեպը պարունակում է ամենալավ էջերը, որ երբեւէ կարդացել եմ: Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է եւ անսեթեւեթ, ջերմ ու սրամիտ եւ միաժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով»:

Իսկ Սյուրմելյանը իր ներածականի առաջին տողերը սկսում է այսպես. «Հիշեցե՛ք մեզ», գոչեց Ազնիվ հորաքույրս, եւ այս եղավ վերջին խոսքը, երբ ժանդարմները մեզ բաժանեցին Ջեվիզլիքում ու կանանց ստիպեցին տողանցել դեպի մահ»: Վեպում հստակ ուրվագծված են այն դաժանությունները, որ ծնում են պատերազմն ու մարդատյացությունը: Այդ հատկանիշներն էլ վեպը դարձնում են այժմեական: Այն թարգմանվել է իտալերեն, շվեդերեն, գերմաներեն, չեխերեն, հունարեն եւ այլ լեզուներով:

Սյուրմելյանի մյուս վեպըՙ «98,60» խորագրով դարձյալ ինքնակենսագրական է: Ունի նաեւ թարգմանություններ հայերենիցՙ «Սասնա ծռեր» (1965) դյուցազներգությունը եւ «Անմահության խնձորներ» (1965) վերնագրով հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուն: Նրա «Վիպագրության տեխնիկա» գրականագիտական աշխատությունը օգտագործվում է ամերիկյան բարձրագույն դպրոցներում: 1983-ին արժանացել է Հայաստանի գրողների եւ Ժուռնալիստների միությունների Խաչատուր Աբովյանի անվան մրցանակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ» ՖԵՆՈՄԵՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական