Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

TANAP ԳԱԶԱՄՈՒՂԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նոյեմբերի 30-ին կայանալու է TANAP (Trans-Anatolian Pipeline) գազամուղի պաշտոնական բացումը: Կարելի է պնդել, որ սա Ադրբեջանի համար ռազմավարական նշանակության ծրագիր է, քանի որ առաջին խողովակաշարն է, որը վերահսկվում է պաշտոնական Բաքվի կողմից:Նշենք, որ Ադրբեջանից սկիզբ առնող մյուս խողովակաշարերըՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Էրզրում գազամուղը պատկանում են միջազգային կոնսորցիումների, որոնց հիմնական օպերատորը Բրիտիշ Փետրոլիումն է: Այս պայմաններում TANAP-ի գործարկումը, որի հիմնական սեփականատերը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն էՙ SOCAR-ը 59 տոկոսով, պաշտոնական Բաքվի համար ռազմավարական նշանակություն է ստանում:Ըստ վերջիններիս հաշվարկների TANAP-ի գործարկումը հնարավորություն կտա «լուրջ» քաղաքական խաղացող դառնալ Եվրոպայի գազի շուկայում, այստեղից բխող քաղաքական հետեւանքներով: Թե ինչքանով են լուրջ նմանատիպ հաշվարկները, սա առանձին հոդվածի թեմա է, սակայն այս պահին շեշտենք, որ ամբողջ հաշվարկը կատարված է ռուսական Գազպրոմին այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության հրամայականով:Հիշեցնենք, որ այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 40 մլրդ դոլար է, որից 13 մլրդ դոլարը միայն TANAP-ի կառուցումն է, որը սկիզբ առնելով վրաց-թուրքական սահմանիցՙ ավարտվում է թուրք-հունական սահմանին: Այսինքն, մոտ 1850 կմ երկարության գազամուղը, որի հզորությունը ընդամենը 16 մլրդ խ/մ է տարեկան, պետք է ադրբեջանական գազը հասցնի մինչեւ Հունաստան, իսկ այնտեղից արդեն TAP (Trans-Adriatic Pipeline) գազամուղովՙ մինչեւ Իտալիա:TAP գազամուղի երկարությունը մոտ 878 կմ է, իսկ արժեքըՙ 5.1 մլրդ դոլար: Այս գազամուղի շահագործումը, որն անցնելու է նաեւ Ալբանիայով եւ Ադրիատիկ ծովի հատակով, նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.-ին:Բավականին բարդ եւ ֆինանսա-տնտեսական եկամտաբերության առումով կասկածելի այս ծրագրին հրաժարվեցին մասնակցել Եվրոպական գազի հսկաները, մասնավորապես ֆրանսիական TOTAL-ը եւ նորվեգական StatOil-ը: BP-ի մասնակցությունը պայմանավորված էր քաղաքական այն շահերով, որոնք այս տարածաշրջանում ունեն անդրազգային այդ ընկերությանը սատարող պետություններըՙ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն:Բացի այդ, վերջինս կարողացավ ստիպել Ադրբեջանին այդ գործարքին մասնակցելու դիմաց ստանալ գազի տարանցման ավելի մեծ հնարավորությունՙ քան նախատեսված էր նախնական պայմանագրով: TANAP-ի մյուս ակցիոներները թուրքական պետական նավթա-գազային ընկերություններն են:Ըստ շատ մասնագետների, գազի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունների ցածր հետաքրքրությունը այս նախագծով բացատրվում է դրա կասկածելի բիզնես հեռանկարներով եւ այն ռիսկերով, որոնք առաջանում են Եվրոպական շուկա TANAP-ի մուտք գործելուց հետո: Հիշեցնենք, որ 16 մլրդ խ/մ թողունակության այս խողովակաշարի գազի մի մասը, մոտ 6 մլրդ խ/մ, սպառվելու է Թուրքիայում, իսկ մնացածը հոսելու է դեպի Եվրոպա:Նախատեսվում է, որ հետագայում TANAP-ի հզորությունները կկրկնապատկվեն մինչեւ 31 մլրդ խ/մ տարեկան, սակայն նույնիսկ այս հեռանկարը պայծառ չի դարձնում տվյալ ծրագրի կոմերցիոն կողմը, քանի որ կա կարծիք, որ ընդհանուր առմամբ 40 մլրդ դոլար արժողության այս գերթանկ նախագիծը առաջիկա 20 տարիների ընթացքում չի կարողանա հետ բերել ներդրված գումարները: Ծրագրի ցածր շահութաբերությունն է պատճառը, որ Եվրոպական նավթագազային ընկերությունները մեծ հետաքրքրություն այս ծրագրի նկատմամբ չդրսեվորեցին:Սա նշանակում է, որ ծախսի ամբողջ ծանրությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա, որը նավթի գների անկումից ու տնտեսական կոլապսից հետո դեռ մինչեւ վերջ չի կարողացել կարգավորել իր տնտեսությունը եւ ծրագրի իրականացման համար ստիպված է մեծ պարտքեր կուտակել: Բացի դրանից, մինչեւ օրս պարզ չէ ռուսական կողմի գործողություներն ու վերաբերմունքը այս նախագծին:Ադրբեջանական կողմը փորձում է «թաքցել» նախագծի հակառուսական երանգները Ռուսաստանին առաջարկելով միանալ դրան եւ օգտագործել TANAP-ի հզորություները ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար: Սակայն քիչ հավանական է, որ ռուսները կընդունեն այս առաջարկը, քանի որ կառուցում են իրենց գազատարըՙ «Թուրքական հոսքը», հետեւաբար լրացուցիչ հզորությունների կարիք չունեն:Բացի այդ, կա ռիսկ, որ TANAP-ի նախագծի շահագործումից հետո Ռուսաստանը ուղղակիորեն կնվազեցնի գազի գինը Իտալիայի համար, այդպիսով վերացնելով այս ծրագրով եկամուտ ստանալու որեւիցե հեռանկար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄԵԾ ՉԻ ԵՂԵԼ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸՙ ԱՌԱՅԺՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸՙ ԱՌԱՅԺՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական