Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XVI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

11-15 նոյեմբերի, 2019

2019 թվականի նոյեմբերի 11-15)ը Երեւանում կանցկացվի «ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը արդեն 16-րդ տարին շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկյուններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմեր, հանդիսանալով հարթակ հայ եւ արտասահմանցի կին կինոռեժիսորների միջեւ փորձի փոխանակմանը: Ամենամյա այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում կնոջ աչքերով հետեւել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ բացահայտել իրենց ստեղծագործական տաղանդը:

«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնը ավանդույթի համաձայն անցկացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում:

Այս տարի մեր միջազգային հյուրերն ենՙ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը եւ սցենարիստ Անաստասիա Գորյունովան Ռուսաստանից: Վերջինս կվարի սցենարագրության վարպետության դաս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Փառատոնը կարեւոր հարթակ է կին ռեժիսորների համար, ովքեր անում են իրենց առաջին քայլերը ոլորտում եւ փառատոնի ընթացքում ծանոթանում են արդեն միջազգային հաջողության հասած կինոռեժիսորների եւ նրանց աշխատանքների հետ:

«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթից զատ կցուցադրվեն նաեւ Բրիտանական խորհրդի «Իրականությունից կինոժապավեն» ֆիլմերի շարքը, Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը:

Փառատոնի հետահայաց ցուցադրությունը նվիրված կլինի Ֆրանսիական Նոր Ալիքի տատիկՙ Անյես Վարդայի հիշատակին, կցուցադրվի իր հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Այս տարի կինոփառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դիտելու 65 ընտրված ֆիլմ 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում:

Փառատոնի ծրագրերն ենՙ

– Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը

– Հյուրերի ծրագիրը

) Բրիտանական խորհրոդի «Իրականությունից կնոժապավեն» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը:

Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիմերի ծրագիրը:

16-րդ Կին միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19:00)ին, ՀԲԸՄ երեւանյան դահլիճում (հասցեՙ Մելիք Ադամյան, 2/2):

Բացման արարողությանը կհետեւի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը:

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին կկայանա Անաստասիա Գորյոնովայի սցենարագրության վարպետության դասը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին «Եվրոպա» հյուրանոցում կկայանա «Կինը եւ կինեմատոգրաֆիան» թեմայով ավանդական կլոր սեղան քննարկումը (մուտքըՙ մասնակիցների եւ լրագրողների համար):

Փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 19:00)ին, ՀԲԸՄ դահլիճում :

Փակման արարողությանը կհետեւի Անյես Վարդայի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Փառատոնի ավարտին կշնորհվեն հետեւյալ մրցանակները`

– Լավագույն ֆիլմ

– Հատուկ մրցանակ

– Դիպլոմներ

– Մրցանակ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից

) Մրցանակ Մոսկվայի տան կողմից

) Մրցանակ Անկախ կինոգործիչների ակումբի կողմից

Փառատոնի ժյուրիի անդամներն են`

Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաեւա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

Փառատոնի հովանավորներն են`

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Կանադայի դեսպանատունը, Գյոթե կենտրոն Երեւանը, Ֆրանսիայի դեսպանատունը, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը Երեւանում, Մոսկվայի տունը եւ Օրիֆլեյմը:

«Կին» միջազգային կինոփառատոնը կներկայացվի նաեւ Festberg արվեստի փառատոների համար նախատեսված բջջային հավելվածում:

Փառատոնի կայքը` kinfestival.com

Ֆեյսբուքյան էջըՙ https://web.facebook.com/kinfilmfestival/

Festberg բջջային հավելվածը` http://festberg.com/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ, ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ, ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

Հաջորդ գրառումը

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲԸՙ ՎԵՐՋԻՑ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲԸՙ ՎԵՐՋԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական