Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄԱՑԵՔՙ Ո՛Ր ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ինչպես իմացանք շաբաթներ առաջ, ԿԳՄՍ նախարար Հարությունյան Արայիկի թեթեւ ձեռամբ 20 միլիոն դրամ է հատկացվել «Մել» վերնագրով ֆիլմի նկարահանումների համար: «Մելի» գլխավոր հերոսը պաշտոնաթող հայուհի, ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն է, ով ոչ վաղ անցյալում վճռեց փոխել իր սեռըՙ իգականից արականի, բայց մնաց այդ երկուսի միջակայքումՙ չեզոք: Իհարկե, ինչպես սպասելի էր, հասարակությունը չողջունեց նման անձնավորության մասին պատմող ֆիլմին տրվող այդքան մեծ պետական աջակցությունը, որին ի պատասխան, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թեՙ այդ ֆիլմի ստեղծմանն ընդդիմացողները հիմնականում հետադիմության առաջամարտիկներ են:Արայիկ Հարությունյանի բացատրություններից մեկն էլ այն էՙ թե ֆիլմը մեր չեմպիոնի կյանքի մասին է: Թե ինչու է հետանկախության շրջանի չեմպիոններից հենց Մելինե Դալուզյանն ընտրվել, դեռ հարց է, որովհետեւ Հայաստանին բերած հռչակի առումով, վերջինիս անհամեմատ գերազանցում են ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը, բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Միհրան Հարությունյանը, ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ այլք:Այս ֆիլմով ԿԳՄՍ նախարարությունը մեր սպորտի ասպարեզում հետ է մղում միտքն ու հզորությունըՙ առաջին պլան բերելով այլասերությունն ու բնաշեղությունը: Ի՞նչ սկզբունքով է ընտրված հենց Մելինե Դալուզյանը, վստա՞հ լինենք, որ աճող սերնդի վրա նրա մասին պատմող ֆիլմն ավելի լավ տպավորություն է թողնելու, քան, ասենք, Նազիկ Ավդալյանի մասին պատմողը, որը ավտովթարից հետո, երեխա ունենալուց հետո էլ չեմպիոնի տիտղոս նվաճեց:Եթե նախարար Արայիկ Հարությունյանը դժվարանում է չեմպիոնի մասին պատմող ֆիլմի հերոս գտնելՙ կարող եմ օգնել նրան: Օրինակՙ առաջիկա հունվարի 25-ին լրանում է ծանրամարտիկ Սերգո (Սարգիս) Համբարձումյանի 110 ամյակը, եւ կարելի է հենց նրա՛ մասին ֆիլմ նկարել: Ինչո՞ւ, բացատրեմ:Սերգո Համբարձումյանը 1933-1935 թվականներին երեք անգամ, անընդմեջ, նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, ծանրամարտի աշխարհի ռեկորդակիր է, բացի այդՙ 30 անգամ, կրկնում եմ, 30 անգամ, ռեկորդ է սահմանել ԽՍՀՄ տարածքում: Ֆիլմում կարելի է պատմել, որ մոր ու եղբոր մահից հետո Ս. Համբարձումյանն զբաղվել է մաշիկներ կարելով, հետո որմնադիր է եղել, երկաթգծի աշխատող, հանքափոր եւն: 1930-ականներին, տեղափոխվելով Երեւան, Ս. Համբարձումյանն իր բացառիկ ուժով գրավել է բոլորի ուշադրությունն ու «Դինամո» միությունում, Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ, ծանր ատլետիկայով զբաղվել: Այդ ամենը կարող է մոտիվացիա լինել շատերի համար:Ի դեպ, մեկ այլ, շատ հետաքրքրական դեպք էլ կա: 1936 թ. Մյունխենում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գերմանացի Յոզեֆ Մանգերը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը. նա ռեկորդ էր սահմանել: Այդ փաստն օդում թափահարելով, Հիտլերը հայտարարեց, որ սա ոչ այլ ինչ է, քանՙ գերմանացիների արիական ռասսա լինելու եւս մեկ ապացույց: Չնայած նրան, որ ԽՍՀՄ-ը չէր մասնակցում այդ խաղերին, երկրի ղեկավար Ի. Ստալինը խնդիր դրեցՙ «ամեն գնով գերազանցել ռեկորդը. մի՞թե այս երկրում չկա մեկը, ով կհաղթի այդ ֆաշիստ Մանգերին»: Ոլորտի պատասխանատուներն այդ հարցից հետո հիշեցին ու ասպարեզ բերեցին Սերգո Համաբարձումյանին: Մեկ օր անց նա արդեն Ստալինի մոտ էր: Վերջինիս հարցին, թեՙ «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է քեզ հարկավոր այդ ֆաշիստ Մանգերին հաղթելու համար», Սերգո Համբարձումյանը պատասխանում է. «Ուտելիք, ընկե՛ր Ստալին»:Համբարձումյանի բոլոր կարիքներն ապահովվում են, նա երկու տարի պատրաստվելով հայտնի լատիշ մարզիչ Յան Սպարրենի հետ, 1938թ. դեկտեմբերի 30-ին Երեւանում եռամարտի նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց, շրջանցեց Յոզեֆին: Իհարկե, այդ ռեկորդը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից չճանաչվեց, քանի որ պաշտոնական մրցության շրջանակներում չէր սահմանվել: Այնուամենայնիվ, այդ ռեկորդից հետո Համբարձումյանը պաշտոնապես հրավիրվեց Կրեմլՙ Ստալինի մոտ, եւ դարձավ ԽՍՀՄ առաջին մարզիկը, որն արժանացել է «Պատվո շքանշանի»:1946թ. Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ Սերգո Համբարձումյանը նույնպես ռեկորդ է սահմանում, սակայն, ընդհանուր միավորները չեն բավարարումՙ մրցանակ ստանալու համար:Ժողովրդի մեջ ցայսօր տարածված պատմություն կա այն մասին, որ 1947թ. Կարմիր հրապարակում, համամիութենական ֆիզկուլտուրնիկների շքերթի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Ստալինը, հրապարակ է մտել Սերգո Համբարձումյանը, ուսին տարօրինակ երկար մի ձող, որի երկու կողքերից կախված են եղել մեկական հսկայական գնդեր: Քիչ անց Համբարձումյանը վայր է դրել ծանրաձողը, եւ գնդերից դուրս են եկել 22 երիտասարդներ ու ֆուտբոլ խաղացել: Մոտավոր հաշվարկովՙ այդ ծանրաձողը կշռել է 450 կգ: Սակայն այդ մրցումներում Սրեգո Համբարձումյանին չհաջողվեց նոր ռեկորդ սահմանել, որին սպասում էր Ստալինը: Այդ փաստն անհետեւանք չմնաց: Վերադառնալով Երեւանՙ նա զրկվեց բոլոր արտոնություններից ու թոշակից: Սերգո Համբարձումյանի համար սկսվեց դառնություններով լի մի շրջան:1938թ. փառավոր հաղթանակից մեկ տասնամյակ անցՙ 1948թ. դեկտեմբերի 3-ին Ս. Համբարձումյանը նամակ է գրում Կենտկոմի առաջին քարտուղարի Գ. Հարությունյանին, որտեղ, չթաքցնելով կրած վիրավորանքը, գրում է.«Մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ որսաշան կարգավիճակում, որին վատ տերը կերակրում է միայն որսի օրերին»:Կյանքի վերջին տարիներին, երբ առողջական խնդիրներ ուներ, Սերգո Համբարձումյանը տաքսու վարորդ է եղել, ավելի ուշՙ սեփական խորտկարան է հիմնել, այսօր Մ. Խորենացու անունը կրող փողոցի վրա:Ասում ենՙ Ս. Համբարձումյանի թաղման օրը (մահացել է 1983թ. ապրիլի 13-ին) անցորդները չիմանալով թե ում են թաղում, դագաղի չափից են հասկացել, որ հանգուցյալը սիրված ծանրամարտիկն է. նման հսկա դագաղներ Հայաստանում չէին արտադրում:Ահա, թե ում մասին է պետք գրել, կարդալ ու ֆիլմ նկարահանել…:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԶԱՆԱՆՈՑԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

-ի «Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չէր գնում ընտրություններից...

ԿարդալDetails

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական