Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Անցյալ շաբաթ կեսգիշերին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հայտվեցին ամերիկյան ութ ուղղաթիռներ: Մի քանի ժամ տեւած փոխհրաձգությունից հետո ամերիկյան ռազմօդանավերից մեկը վերջնական հարված հասցրեց: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթթերյան էջում գրեց, որ տեղի է ունեցել ինչ-որ նշանակալի բան: Կիրակի առավոտյան Թրամփը հաստատեց, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է:

Նրան հետապնդող ամերիկյան հատուկ ուժերը գիտեին, որ գետնուղիները փակուղային են: Նախագահի խոսքերովՙ զինվորականները իսլամիստների առաջնորդին հետապնդելիս բերել էին ռոբոտացված տեխնիկա, թեեւ դրա անհրաժեշտությունը չկար:

Այս տարվա մարտին Սիրիայի հյուսիս-արեւելքում իսլամիստների վերջին հենակետի գրավումից հետո Բաղդադիի հայտնաբերումը ամերիկացիների եւ նրանց քուրդ դաշնակիցների գլխավոր նպատակներից մեկն էր: Սիրիայի հյուսիսում հակաահաբեկչական բանտերից մեկի կալանավոր իսլամիստներից մեկը The Wall Street Journal-ին թղթակցին պատմել է, որ իր բանտարկության օրերին ամերիկացիները իրեն հարցեր էին տալիս իսլամիստների բարձրաստիճան ղեկավարների, այդ թվումՙ ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին: Այդ տասնութամյա գրոհայինը պատասխանել է, որ դա իրեն հայտնի չէ: Նախագահ Թրամփի խոսքերով, իսլամիստների առաջնորդին գտնելու համար օգտագործվել են հիմնականում սեփական հետախուզական տվյալներ:

Թրամփի խոսքերովՙ չբռնվելու համար ալ-Բաղդադին հաճախ փոխում էր իր կեցավայրը, հետը ունենալով խոշոր կանխիկ գումարներ եւ չօգտվելով բջջային կապից: Ստացվեց տեղեկություն, ըստ որի ալ-Բաղդադին գտնվում էր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, եւ ամերիկյան ռազմական գործողությունը ձեռնարկվեց:

Գրոհ սկսվեց այն շենքի վրա, որտեղ թաքնվում էր ալ-Բաղդադին: Ամերիկացիները ճեղք բացեցին համալիրի պատի մեջ: Բաղդադիի զինակիցներից շատերը սպանվեցին:

Մարտի թեժ պահին Բաղդադին փորձեց գետնուղիներով փախչել իր երեք զավակների հետ: Նրանց հետապնդեց ամերիկացի հետախույզների շունը: Փակուղային գետնուղիներից մեկի վերջնամասում Բաղդադին մահապարտի գոտին օգտագործելով պայթեցրեց իրեն: Թրամփի խոսքերով նա անդադար լաց է եղել եւ բղավել: Չնայած գետնուղու փլուզմանը, զինծառայողներին հաջողվեց հավաքել ԴՆԹ-ի նմուշներ, որոնք ենթարկվեցին լաբորատոր քննության: Նախնական հետեւությունն այն էր, որ սպանվածը ալ-Բաղդադին է: Գիշերվա ընթացքում կատարված եզրափակիչ տարրալուծումը հաստատեց այդ հետեւությունը: Թրամփի խոսքերով, զորքը համալիրում մնացել է ընդհանուր առմամբ երկու ժամ:

Ֆրանսիական Le Monde թերթի թղթակից Ալան Կավալը մեջբերում է ինքնակոչ «խալիֆի» սպանության նախօրեին սիրիացի քրդերի հակաահաբեկչական ուժերի ներկայացուցչի արած այն հայտարարությունը, որ չնայած «Իսլամական պետության» անկումային վիճակին, թուրքական զորքի ներխուժումը մեծ պատեհություն է ստեղծում ջիհադիստների համար:

«Սիրիայի հուսիսում ներկայումս իրադրությունն առավել քաոսային է դարձել կառավարական ուժերի ներկայության եւ ահաբեկիչների դեմ մեր պայքարի թուլացման պատճառով: Այժմ ահաբեկիչները կարող են վերականգնել մարտական կարգուկանոնը, եւ դա վատ նորություն է Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, ամբողջ աշխարհի համար: Մենք ստիպված ենք մարտնչել երկու ճակատով», հայտարարել է քուրդ զինյալը:

Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում արդեն իսկ նկատելի են իսլամիստների քնած բջիջների վերաշխուժացման դեպքեր: Դեռ հոկտեմբերի կեսերին իրաքցի քուրդ գեներալներից մեկը, որը հայտնի է Շեյխ Ալի անունով, հայտարարել էր, որ «Իսլամական պետության» հետ նոր հակամարտությունը անխուսափելի է, հարցը լոկ այն է, թե դա երբ տեղի կունենա: Ի դեպ, «Իսլամական պետությունը» կողմնակիցներ ունի նաեւ Իրաքի արեւմուտքում, եւ դա դժվարացնում է Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները:

Հիմա մնում է, որ ջիհադիստական խմբավորումը գտնի նոր առաջնորդ, որը կկարողանար միավորել տարբեր ճյուղավորումների գործունեությունը: Միանգամայն հնարավոր է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին արդեն նշանակած լինի իր իրավահաջորդին, գրում է Le Monde-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔ ՍԻՐԻԱԿԱՆ ՆԱՎԹԱՀԱՆՔԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԱԽԱՂԻ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական