Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔ ՍԻՐԻԱԿԱՆ ՆԱՎԹԱՀԱՆՔԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԱԽԱՂԻ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրադրությունը Սիրիայում կտրուկ փոխվել է: Դեռ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս Սոչիում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռք բերած համաձայնությունների պաշտպանությամբՙ հայտարարելով Սիրիայից դեպի Իրաք ամերիկացի հազար զինծառայողների տեղափոխման մասին: Թրամփը Սիրիայի հարեւաններին կոչ էր անում ստանձնել Մերձավորարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը եւ ասում, որ «թող մեկ ուրիշը մարտնչի այդ արյունոտ ավազների համար»: Բայց օրերս լուր ստացվեց, որ Թրամփը կարգադրել է հավելյալ զորք ուղղարկել Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերը պաշտպանելու համար:

Ամերիկյան Newsweek շաբաթահանդեսի տվյալներով, Սպիտակ տունը մտադիր է ցամաքային զորքերի տանկային բրիգադի կեսն այնտեղ ուղարկել երեսուն «Աբրամս» տանկերով: Ամերիկյան տանկերն առաջին անգամ սիրիական ավազուտներում կտեղաբաշխվեն Դեր-Զորի նավթահանքերը պաշտպանելու նպատակով: Նույն աղբյուրի տվյալներով, այդ հանքավայրերը ներկայումս «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող քրդական ինքնապաշտպանական ջոկատների պաշտպանության տակ են:

Սակայն գոյություն ունի վտանգ, թե նավթահանքերը կարող են անցնել «Իսլամական պետության», Սիրիայի կառավարական զորքերի կամ Իրանի վերահսկողության տակ: «Մենք վտանգազերծել ենք նավթը, ուստի փոքր թվով ամերիկացի զինծառայողներ կմնան այն շրջանում, որտեղ իրենք նավթ ունեն: Եվ մենք այն կպաշտպանենք ու կորոշենք, թե ապագայում ինչպես վարվենք դրա հետ», հայտարարել է Թրամփը: Այս իրավիճակին կտրուկ, բայց յուրօրինակ ձեւով արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Վերջինս հայտարարել է, որ անօրինական զինված կազմավորումները նավթ են արդյունահանել Սիրիայի Արաբական Հանրապետության արեւելքում եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են հարեւան երկրներ ամերիկյան զորքերի եւ Մասնավոր զինվորական ընկերության հովանու ներքո: ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնիսկ հրապարակել է տիեզերքից կատարված լուսանկարներ, որոնցում երեւում են Սիրիայի տարածքը լքել պատրաստվող բենզատարների շարասյուներ: Սակայն խնդիրն այն է, որ չի նշվում, թե դեպի ո՞ր երկիրն է տարվում այդ նավթը եւ ո՞վ է դրա սպառողը:

Փոխարենը կա մեկ այլ բան. ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է, որ նավթի դուրսբերման կապալն իրականացվում է ԱՄՆ-ի վերահսկողությանը ենթակա «Սեդկաբ» ընկերության կողմից, որն ստեղծվել է այսպես կոչված «Արեւելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի» կողմից: Բայց հենց ամերիկացիներին դժվար թե պետք լինեն նման գործարարության եկամուտները, սա է ինտրիգը:

Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը համաձայնագիր են կնքել նավթը Դամասկոսի կառավարությանը վաճառելու մասին: Իսկ հիմա Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոսում է քրդերին եւ նավթը վերահսկող մյուս «ժողովրդավարական» ուժերին առավելություններ շնորհելու մասին: Այսպիսին է ներկայանում ԱՄՆ-ի առաջին խնդիրը. սեպ խրել Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի միջեւ:

Երկրորդ խնդրի մասին վերջերս գրեց Yeni afak հրատարակությունը, այն էՙ «քաղաքականապես եւ աշխարհաքաղաքականապես նյութականացնել Արեւելյան Սիրիայի ինքնավար վարչակարգը, որը կարող է դառնալ ապագա քրդական ինքնավարության նախատիպը»: Այդ նպատակին հասնելու համար սկսել են իրականացվել որոշակի միջոցառումներ: Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնություններում գոյություն ունեն բազմաթիվ բացեր եւ լղոզված պարտավորություններ, հատկապեսՙ քրդական հարցի առնչությամբ:

Նա հեռու չէ իրականությունից, քանի որ ներկայումս ռուս-թուրքական պայմանավորվածությունների մանրամասնությունները քննարկում են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Ի դեպ, Մոսկվան բանակցություններ է վարել նաեւ Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչների հետՙ քննարկման թեմա դարձնելով անվտանգության գոտուց քրդական ուժերի դուրսբերման հարցը: Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցել է ՍԴՈւ գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի հետ: Ավելի վաղ Մոսկվան որպես միջնորդ էր հանդես եկել Դամասկոսի եւ ՍԴՈւ-ի փոխհարաբերություններում: Սակայն դրան հաջորդեց Արեւմուտքի եւս մեկ քայլ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին առաջարկեց Սիրիայի հյուսիսում ստեղծվող անվտանգության գոտին միջազգային ուժերի ենթակայության տակ դնել Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ: Զարմանալի է Անկարայի այն պատասխանը, որ երկխոսությունը հնարավոր է, եթե ծրագիրը ներկայացվի բոլոր մանրամասնություններով, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ այդ ծրագիրն անվանել է անիրատեսական: Չավուշօղլուն հասկանում է, որ Արեւմուտքը փորձում է միջազգայնացնել քրդական հարցը: Նա կարծում է, որ Անկարան ավելի հեշտությամբ կարող է համաձայնության հասնել Մոսկվայի, քան արեւմուտքցի գործընկերների հետ: Ռուսաստանը նույնպես քայլ կատարեցՙ մերժելով Գերմանիայի պաշտպանության նախարարի առաջարկությունը եւ պահպանելով Սոչիի համաձայնությունների ոգին:

Անկարային պարզապես դրդում են դիմելու որոշակի, թերեւս չկշռադատված եւ հախուռն գործողություններիՙ ստիպելով բախտախաղի մեջ մտնել դիվանագիտական հաջողությունների ակնկալիքով, բայց ընդսմին թուլացնելով սեփական դիրքերը, կարծում է թուրք փորձագետ Էքթան Թյուրքիյըլմազը : Իր նորագույն պատմության մեջ Թուրքիան առաջին անգամ է հայտնվում նման ռազմաքաղաքական իրավիճակում: Թե ով նրան հասցրեց նման վիճակիՙ կարեւոր, բայց հռետորական հարց է:

Անկարան Վաշինգտոնին պաշտոնական նոտայով տեղեկացրել է, որ անթույլատրելի են շփումները քուրդ գեներալ Աբդիի հետ: Էրդողանը հանդես է եկել հերթական ահեղ, բայց երկիմաստ նախազգուշացմամբ, ըստ որի, եթե օրերս հայտարարված հնգօրյա հրադադարից հետո ահաբեկիչները մնան անվտանգության գոտում, ապա Թուրքիան իր վերահսկողության տակ կառնի այդ գոտին եւ այն կմաքրի քուրդ զինյալներից: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Իսկ Վաշինգտոնը Անկարային հերթական անգամ սպառնացել է պատժամիջոցներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Է՜Յ ՆԱՎԱՎԱՐ, Ի՛ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական