Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկար տարիներ զբաղվում եմ կուսակցությունների պատմությամբ եւ տեւական ժամանակ մտածում էի գրել մի կարեւոր հարցի մասին: Օրերս հեռուստացույցով հարցազրույցի էր հրավիրված վաղեմի ծանոթներիցս մեկը: Խելացի, բանիմաց, քաղաքական հարուստ անցյալի տեր հարգարժան ընկերն իր գիտլիքների հարուստ պաշարն օգտագործելով եւ սեփական կենսափորձը վկայակոչելով մի քանի խորազնին դիտարկումներ կատարեց Կուսակցությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշյալ հարցազրույցն էլ առիթ դարձավ անդրադառնալու նախկինում անընդհատ հետաձգվող հիմնախնդրին: Խոսքը վերաբերում է ավանդական կուսակցություններին:

Դեռեւս ուսանողական տարիներին հաճախ բանավիճում էի գործից տեղյակ համակուրսեցիներիս հետ եւ փորձում թե՛ ինձ եւ թե՛ նրանց համար պարզել կարեւոր մի հարց` դասական իմաստով արդյո՞ք քաղաքական էին մեր ավանդական կուսակցությունները: Խոստովանեմ, ավելի հաճախ բանավեճերը հիմնականում անպատասխան էին թողնում հարցը: Մեր դասախոսներն էլ երկար-բարակ պարզաբանումներ էին ներկայացնում եւ կրկին անպատասխան թողնում հարցը, շեշտելով, որ եթե դասագրքերում այդպես է գրված, ասել է թե պաշտոնական տեսակետը դա է, հետեւապես ինչ կա վիճարկելու: Ես հիմա եմ հասկանում նրանց:

Պատմագիտական գրականության մեջ միայն արմենականների դեպքում էր վիճարկվում քաղաքական կուսակցություն լինելու հանգամանքը: Խիկար Բարսեղյանը «Մարքսիզմի տարածումը Հայաստանում» երկհատոր աշխատության մեջ, վկայակոչելով Գեւորգ Ղարաջյանի (Արկոմեդի) հուշերը, նրանց անվանում էր գաղափարակիցների աղանդ: Ժամանակին, ավելի շատ արմենականների հանդեպ հարգանքից ու սիրուց դրդված, այդ տեսակետը քննադատողներից եմ եղել: Ժամանակները փոխվել են, հասունացել եմ նաեւ ես…

Հիմնախնդիրը հասկանալու համար վերհիշենք այն պայմանները, որոնց առկայության մեջ ասպարեզ իջան հայ ավանդական կուսակցությունները: XIX դարի վերջին քառորդին ստեղծվել էր այնպիսի պատմական իրավիճակ, հայ ժողովրդի համար այնպիսի անելանելի պայմաններ, որոնց դիմագրավելու, դրանց դեմ պայքարելու միակ միջոցը համաժողովրդական պոռթկումը եղավ: Հայ մարդը, հատկապես 1878 թ. Բեռլինի վեհաժողովից հետո, հասկանալով, որ այլ ելք չկա, իր տունն ու պատիվը, ինչքն ու ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար դիմեց զենքի: Միաժամանակ խորապես ըմբռնեց կազմակերպվելու անհրաժեշտությունը:

Հայ մտավորականությունն էլ, Եվրոպայի խոստումներից հերթական անգամ խաբվելով, ազատագրական պայքարի խանձարուր Սահմանադրական շարժման տեսքով սկսած խմորումները հանգեցրեց միավորվելու եւ սկսված անկանոն շարժումները կազմակերպված դարձնելու գաղափարին: Եվրոպական երկրներում ծայր առած հեղափոխական շարժումներն էլ իրենց ազդեցությունն ունեցան եւ արդյունքում իրար հետեւից ասպարեզ իջան հայ ավանդական կուսակցությունները:

Սովորաբար այն միջավայրը, որտեղ ձեւավորվում էին եվրոպական կուսակցությունները, էականորեն տարբերվում էին օսմանյան միջնադարյան խավարում խարխափող հայկականից: Սակայն եվրոպական համալսարաններում ուսանող հայորդիները լավ չպատկերացնելով այդ տարբերությունները` փորձում էին զարգացած արդյունաբերություն եւ պրոլետարիատ ունեցող Եվրոպային հարիր գաղափարախոսությամբ առաջնորդել նաեւ հայ ազգային-ազատագրական շարժումը: Այսինքն` նրանց այդ առաքելությունն ավելի շատ տեսական, ապրիորի բնույթ ուներ, քան գործնական: Միակ բացառությունը թերեւս Արմենականներն էին, որոնք թեեւ այնքան էլ տեղյակ չէին զանազան իզմերին, սակայն լավ գիտեին միջավայրը, հակառակորդին, հետեւաբար ամենաիրատեսներն էին: Միայն ափսոս, նրանք մեծ տարածում ու հետեւորդներ շատ չունեցան, մանավանդ 1906 թ.ի ինքնապաշտպանական կռիվներից հետո դավադրության գնացած իրենց հարյուրավոր կուսակիցներին կորցնելուց հետո, եւ գործեցին հիմնականում Վան-Վասպուրականում:

Ձեւավորումից հետո այդ կուսակցությունները նետվեցին պայքարի դաշտ: Նրանց հիմնական առաքելությունը եղավ ու մնաց ազգային-ազատագրական պայքարը, որը սխալմամբ հեղափոխություն անունն ստացավ: Նրանց բոլորի նպատակը հայ ժողովրդի վիճակի բարելավումն էր, տարբերությունը` միայն գործելու միջոցների: Եվ դա այն դեպքում, երբ զարգացած երկրներում ձեւավորմում էր ազատ տնտեսություն, եւ կուսակցություններն սկսել էին կայանալ ժողովրդական համակարգին համապատասխան, այսինքն` տեղի էին ունենում համեմատաբար օրինական, թափանցիկ ընտրություններ: Իսկ գաղտնիք չէ, որ ընտրությունները սովորաբար այն ֆիլտրն են, որոնք ասպարեզում թողնում են իսկական քաղաքական կուսակցություններին:

Նորմալ պայմաններում կուսակցությունների առաքելությունը երկրի քաղաքական կյանքին մասնակցությունն է, ձգտումը իշխանության, քաղաքացիների քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը օժանդակելը: Այնինչ, ավանդական կուսակցություններն ի սկզբանե հեռու էին ե՛ւ քաղաքական կյանքին մասնակցություն ունենալուց, ե՛ւ ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորումից: Նրանք բոլորովին այլ առաքելությամբ էին ասպարեզ իջել եւ այլ գործառույթներ էին իրականացնում եւ դա ավել կամ պակաս չափով, լավ կամ անհաջող ֆիդայական պայքարին մասնակցություն ունենալն էր:

Հաջորդ պատմաշրջանում արդեն ավանդական կուսակցություններն ավելի շատ թուրքերի հետ սիրախաղով էին զբաղված` ՀՅԴ-ն Իթթիհատի, Հնչակյանները` Իթիլաֆի, իսկ Ռամկավարները փորձում էին սահմանադրական-օրինական դաշտում լինել: Այս փուլում քաղաքական կյանքին որոշ վերապահումներով ինչ-որ չափով մասնակցություն կար, սակայն դա միջնորդավորված պայքար էր, միայն այս կամ այն քաղաքական ուժին սատարողի դերում: Իսկ քաղաքական իշխանության խնդիր այդպես էլ որեւէ կուսակցության կողմից չդրվեց եւ դրանք շարունակեցին մնալ ազգային դիմագծով խմբավորումներ: Ցեղասպանության եւ դրան հաջորդած տարիներին քաղաքական կյանքի ու դրան մասնակցության մասին խոսելն անգամ ավելորդ է, գլխավորն ինքնապահպանման, ֆիզիկապես գոյատեւելու խնդիրն էր ամենուրեք:

Պատկերը զգալիորեն փոխվեց Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին: Այս կարճ` երկուսուկես տարի տեւած ժամանակամիջոցում կուսակցությունների կյանքում քաղաքական դրսեւորումներ եղան, սակայն նախ` այդ ժամանակահատվածը շատ կարճ եղավ, հետո էլ` կոալիցիոն կառավարության մի քանի ամիսներից բացի երկրում դաշնակցական մենատիրություն էր եւ չնայած ընդդիմադիր Հայ ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատ, Էսեռ, Սպեցիֆիկ ընդդիմադիր կուսակցությունների առկայության, քաղաքական կյանքն իրականում գրեթե բացակայում էր:

Պատկերը գրեթե նույնը մնաց նաեւ խորհրդային տարիներին: Հասկանալի պատճառներով բոլոր ավանդական կուսակցություններն էլ տարագրվեցին եւ գործում էին միայն Սփյուռքում: Այդ ընթացքում եւս ավանդականները դասական իմաստով կուսակցություններ չէին, քանի որ այդ առումով նրանք գործելու դաշտ չունեին: Նրանք ազգապահպան կազմակերպություններ էին եղել, բայց ավանդույթի ուժով կոչվում էին կուսակցություններ:

Իրավիճակը փոքր ինչ փոխվեց անկախության վերականգնումից հետո: Ավանդական կուսակցությունները թեեւ իրենց ներկայությունն ապահովեցին Հայրենիքում, բայց մեծ հաշվով չհայրենադարձվեցին, այլ դարձան սփյուռքյան կառույցների հայաստանյան «դուստր ձեռնարկություններ»: Դրանց տարածմանն ու անդամների թվաքանակի մեծացման գործում կարեւոր դերակատարություն ունեցավ նրանց նկատմամբ խորհրդարվոր պատկառանքն ու անցյալի փառավոր օրերի նկատմամբ կարոտախտը: Մի փոքր էլ` արգելված պտուղի քաղցր լինելու հանգամանքը: Կոմունիստական մենատիրությունից հոգնած եւ բազմակարծության ձգտումներով տոգորված` զգալի թվով մարդիկ անդամագրվեցին ավանդական կուսակցություններին, բայց քաղաքական իմաստով պատկերը գրեթե չփոխվեց:

Սովորաբար կուսակցությունները կոչված են պետության եւ հասարակության առջեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ դաստիարակելուն: Նրանց ձգտումը պիտի լինի զարգացնել երկիրը եւ ոչ թե գալ ու օգտվել իշխանությունից, ինչպես արվում էր մեզանում նախկինում: Հետո էլ` կուսակցությունները միագույն, քարացած կառույցներ չպետք է լինեն, այլ նրանց ներսում նույն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեցողներ, խմբավորումներ, բայց նույն արժեհամակարգի կրողներ պետք է լինեն: Նրանց շարքերում պարբերաբար իշխանության կրողներ պետք է աճեցվեն, փորձառու գործիչներ եւ ոչ թե անսկզբունքային հարմարվողներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ ավանդականներին: Դրան զուգահեռ մենք պիտի կարողանանք կարեւորել նրանց ներկայությունը երկրում, որպեսզի նրանք պետության վրա դրսից ազդող ուժեր չդառնան: Ավանդական կուսակցությունները մյուսների նման պետք է ամբողջովին ինտեգրվեն ՀՀ կյանքին, դառնան դրա բաղկացուցիչ մասը եւ իրենց ակտիվ մասնակցությունն ունենան երկրի կյանքին ու քաղաքական գործընթացներին: Բայց անչափ կարեւոր է, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը նաեւ Սփյուռքում, որտեղ մերօրյա բազմատեսակ մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր նույնքան մեծ առաքելություն ունեն, որքան Հայաստանում: Չէ որ ամենապարզ հաշվարկներից պարզ երեւում է, որ այսօր Հայաստանում բնակվում է լավագույն դեպքում չորս հայից մեկը:

Ամփոփենք.

1. Հայ ավանդական կուսակցությունները չնչին բացառություններով իրենց ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ավելի շատ ազատագրական պայքարի ղեկավարություն, ազգապահպանություն եւ նմանատիպ այլ առաքելություններ են իրականացրել, քան դասական չափանիշներով` քաղաքական:

2. Ավանդական կուսակցությունների հայաստանյան հատվածները դրանց տեղական կառույցներն են, քանի դեռ դրանք ամբողջովին չեն հայրենադարձվել:

3. Նրանք պիտի շարունակեն իրենց պատվաբեր առաքելությունը նաեւ Սփյուռքում, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել նրան նետված մերօրյա բազմատեսակ մարտահրավերներին:

P.S. Կարծում եմ, որ թեման խիստ բազմաշերտ է եւ խորքային քննարկման կարոտ: Ուստի կոչ եմ անում Սփյուռքի եւ հայաստանաբնակ բոլոր մասնագետներին ու շահագրգիռ անհատներին արձագանքել, ներկայացնել իրենց մոտեցումներն ու տեսակետները, որպեսզի հիմնախնդիրն ամբողջական եւ սպառիչ լուսաբանվի:

30.10.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Է՜Յ ՆԱՎԱՎԱՐ, Ի՛ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական