Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՄ 50.000-ԻՑ ԱՎԵԼԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՎԵԼ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 25-ին լրացավ հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի 100-րդ օրը:

Նույն օրը, մամլո ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ ցարդ «Կամքը» կարողացել է հավաքել ավելի քան 50.000 ստորագրություն: Իհարկե, մեր ժողովրդի պատվո ամբողջության հանրագումարը միայն այդ թիվը չէ, եւ չնայած նրան, որ իշխանության սորոսահպատակ թեւը բոլոր լծակներով փորձում է սեւացնել թե՛ «Կամքին», թե՛ նրա կազմակերպած ստորագրահավաքը, ակցիան շարունակվում է ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մարզերում: Այս պահի դրությամբՙ ստորագրահավաք չի իրականացվել Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, որոնք առաջիկայում կներգրավվեն ստորագրահավաքի գործընթացին, ինչպես տեղեկացրին «Կամքի» ներկայացուցիչները:

Ստորագրահավաքի 100-րդ օրվա կապակցությամբ «Կամքի» համակարգող խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց ԱԺ-ի դիմաց: Դարպասների մոտ տեղադրվեցին պատվո եւ անտարբերության տախտակներ, առաջինի վրա փակցվեցին այն վեց պատգամավորների լուսանկարները, ովքեր մասնակցել են կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին, երկրորդի վրա իրենց տեղը գտան այն պատգամավորների լուսանկարները, որոնք մինչ այդ պահը դեմ չէին արտահայտվել:

Ակցիայից հետո, նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը հավաստագրեր բաժանեց ստորագրահավաքը կազմակերպողներին, դրան աջակցողներին ու սատարողներին:

«Ես շնորհակալ եմ բոլորին, առանց խտրության, շնորհակալ եմ նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին, ոմանքՙ ստորագրելով, ոմանքՙ մեր նպատակը հանրայնացնելով, ոմանքՙ շոգին մի շիշ սառը ջուր բերելով: Մեր պայքարը շարունակվելու է: Ստամբուլյան կոնվենցիան չի՛ վավերացվելու»,- ասաց Վ. Չախալյանը:

«Այս ընթացքում մեր դեմ բարոյական, հաճախ էլ ֆիզիկական, պատերազմ է մղվել, մեր մասին սուտ տեղեկություններ են տարածել, փորձել են խաղալ մեր համբավի հետ, հարձակվել են մեզ վրա, համարյա բոլորս բազմիցս հայտնվել ենք ոստիկանությունում, բայց ահա վերջը, ես, իմ ընկերների հետ այսօր պարզ ճակատով կանգած եմ այստեղ: Իսկ ո՞ւր են նրանք, այդ սադրիչները, որոնք փողով սկզբունք, բարոյականություն ու հայրենիք են վաճառում. պարզ էՙ դարան են մտել, որ մեջքից հարվածեն: Պետք է հիասթափեցնեմ, մեր մեջքն ամուր է, որովհետեւ ժողովուրդն է մեր մեջքին կանգնած»,- եզրափակեց Վահագն Չախալյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐՈ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական