Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸՙ «ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑԻ» ՑԱՆՑՈՒՄ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախության առաջին տարիներին մեր դեռեւս անփորձ իշխանավորները միջազգային տարբեր հարթակներում եւ հանդիպումներում ինքնահիացման իրենց ոգեւորության մեջ հայտարարում էին, որ մենքՙ հայե՛րս ենք քանդել Բեռլինի պատը: Եվ դա ասում էին եվրոպացիներին ու ամերիկացիներին, նույնիսկՙ գերմանացիներին: Եվ եթե այդ օրերին նմանօրինակ պնդումները դիմավորվում էին բարեհոգի ժպիտով, այժմ, անկախության 28-րդ տարում, ոչ ոքի չես կարող զարմացնել տեղական թե միջազգային տարբեր ամբիոններից հնչող «թավշյա հեղափոխության» մասին կուրծքծեծոցիներով: Լավագույն դեպքում մարդիկ կարող են հարց տալՙ իսկ ի՞նչ հեղաշրջող նորություն բերեց ձեր «հեղափոխությունը» ձեր «Նոր Հայաստանում»: Կոռուպցիա՞ն ի սպառ վերացրիք, ազգաբնակչության կենսամակարդա՞կը բարձրացրիք, մեծ ներդրումնե՞ր ապահովեցիք, Ղարաբաղյան հարցի լուծման նոր ուղինե՞ր առաջ քաշեցիք, ձեր անկախությո՞ւնը ուժեղացրիք:

Այս, կամ հարցերի մոտավորապես ա՛յս շրջանակն էր ընդգրկում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ աշխարհում ամենամեծ լսարանը ունեցող BBC հեռուստակայանի «Դժվար զրույց» (Hard Talk) հաղորդման նշանավոր զրուցավար Ստեֆան Սաքուրի հարցազրույցը: Հարցերի լայն շրջանակ, որի մեջ նաեւՙ Արեւմուտքին ամենաշատը հետաքրքրողՙ «Պուտինի Ռուսաստանին» ու Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հավատարիմ մնալը գերադասելու խնդիրը, որը, ըստ զրուցավարի մեղադրանքի, շարունակությունն է «Հին Հայաստանի» իշխանությունների քաղաքականության:

Առաջին հայացքից շատ դժվարին, ըստ ոմանցՙ նույնիսկ անգութ հարցերի մի շարան, որոնց մեր գլխավոր դիվանագետը կարող էր գոհացուցիչ եւ համաշխարհային լսարանի համար համոզիչ պատասխան տալ, եթե, առաջին հերթին, կարողանար դուրս պրծնել հեղափոխականության առասպելաբանությունից եւ իշխող թիմի «քաղաքական կամքը» ցուցադրելու ինքնակաշկանդող մտայնությունից, եւ հարցերը, ավելի շուտՙ պատասխանները ներկայացներ միջազգային պարունակի մեջ, տեղ-տեղՙ հարցերին հարցադրումներով պատասխանելու վարպետությամբ: Փոխարենը նա 8 անգամ օգտագործեց «հեղափոխություն» եւ 9 անգամՙ «քաղաքական կամք» արտահայտությունները, հռետորաբանություններՙ որոնք թերեւս հաճո են հայաստանյան որոշ խավերի համար, սակայն բոլորովին անհարիրՙ միջազգային հանրության ականջին:

Զոհրաբ Մնացականյանը, արդարեւ, լավագույն դպրոցներ անցած, միջազգային խոշորագույն կազմակերպություններում թրծված, անգլերեն լեզվին ու միջազգային դիվանագիտական լեքսիկոնին հրաշալիորեն տիրապետող մեր կադրային դիվանագետներից է: Կարողություններՙ որոնք դժբախտաբար չդրսեւորվեցին հարցազրույցի ընթացքում բովանդակային առումով, բացի Իրանի հետ մեր հարաբերությունների հարցը պարզաբանելիս: Մնացյալ հարցերում եւ հատկապես արցախյան հիմնահարցին պատասխանելիս նա սայթաքեց բերանքսիվայր, երբ չկարողացավ հակաճառել ու բացատրել ինքնորոշման իրավունքի կիրառմամբ Խ. Միությունից Արցախի անկախանալու, ադրբեջանաթուրքական ցեղասպանությունից խուսափելու, այլեւս երբեք (never again) ցեղասպանության չենթարկվելու մեր ժողովրդի կամքի էությունը: Ավելինՙ նա Արցախը կոչեց «մի տարածք (territory), որտեղ մեր հայրենակիցներն են բնակվում», մինչդեռ մեր դպրոցական երեխաներն անգամ գիտեն, որ այն սուրբ հայրենիքն է մեր, ճիշտ այնպեսՙ ինչպես հրեաներն են գոռում անընդհատՙ «էրեց Յիզրայել շլեմա», «Իսրայելի սուրբ հողը»…

Ցավալի էր մեր արտգործնախարարի լռությունը նաեւ, հատկապես այն պահերին, երբ Սթիվեն Սաքուրը հարցեր էր առաջադրում Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության, Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների, Արեւելք-Արեւմուտքի միջեւ մեր կոմպլեմենտար քաղաքականության ու արտաքին կողմնորոշման վերաբերյալ: Փաստորեն, ճիշտ էՙ հակադիր դիրքերից, անգլիացի զրուցավարը հրաշալի առիթ էր տալիս հակաճառելու, որ 27 տարի է արդեն, որ ցամաքապատ (land locked) մեր երկիրը արեւելքից եւ արեւմուտքից գտնվում է ամրափակ շրջափակման մեջ, որի բուն նպատակը ոչ միայն Արցախը, այլեւ ողջ Հայաստանը շնչահեղձ անելն է: Եվրոպայում վերջին ամրափակ սահմանը, որի համար մեր երկիրը 2012 թ.ին գնաց նույնիսկ մեծագույն զիջմանՙ Թուրքիայի հետ առանց նախապայմանների պրոտոկոլ ստորագրելու ամերիկյան նախաձեռնությանն ընդառաջՙ պարզապես ապաշրջափակմանը հասնելու սին հույսով:

Անշուշտ, թեեւ Սթեֆըն Սաքուրը Օրլանա Ֆալլաչի չէ, բայց համաշխարհային մակարդակով հետաքննող, տնային աշխատանքները իր մասնագիտական թիմի հետ հրաշալի կատարող լրագրող է, որի դիմաց տապալվել են քաղաքական-պետական շատ գործիչներ, սակայն նրա դիմաց նստելը ոչ միայն պատիվ է անձնական, այլեւ պատեհություն պետական պատասխանատուների համարՙ համաշխարհային լսարանին հասու դարձնելու իրենց երկրի խնդիրներն ու դիրքորոշումը:

Մենք այդ պատեհությունը կորցրեցինք: Ընդհակառակըՙ ցույց տվեցինք, որ մեր կառավարությունը չունի պատրաստի հայեցակարգ ու բանաձեւեր նույնիսկ մեր երկրի գլխավոր հարցերի վերաբերյալ: Արտգործնախարարի ձախողությունը մեր պետության ձախողանքն էր: Ափսոս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾԱՐՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ, ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՎԱՍՏԿԱՇԱՏ ԻՐԱՆԱԳԵՏԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՎԱՐԿԵՐ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՎԱՐԿԵՐ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական