Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻՆ ԵՎ ՀԱՅԵՐԸ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Գանդիի 150-ամյակի առթիվՀոկտեմբերի 2-ին լրացավ մարդկության պատմության ամենահայտնի անհատականություններից մեկիՙ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը: Այդ օրը, ինչպես հաղորդեցին լրատվամիջոցները, գողացվել է Գանդիի աճյունասափորը… Տեղյակ չենք, թե Հնդկաստանում ուրիշ ինչպես են նշում այդ հոբելյանը, սակայն առիթից օգտվելովՙ ներկայացնենք Գանդիի եւ հայության միջեւ եղած հատուկենտ առնչությունները…1924 թվականին, երբ աշխարհն արդեն բացահայտել էր Գանդիին, ամերիկաբնակ Կ. Հ. Կարակյուլեանը Բոսթոնի «Հայրենիք» օրաթերթում տպագրել է «Մահաթմա Կանտհի. մեծ դէմք մը արդի քաղաքական հորիզոնին վրայ» (հունիսի 2-18) հոդվածաշարը եւ «Հնդկական մարգարէն» (հուլիսի 26) հոդվածը: Սրա հիման վրա հաջորդ տարի Կ. Հ. Կարակյուլյանը հրատարակել է «Մահաթմա Կանտհի (կեանքը եւ գործունէութիւնը)» գիրքը (Պօսթըն, 1925), առաջաբանըՙ Նշան Տեստեկյուլի: Հեղինակը գրքի մի օրինակ ուղարկել է Գանդիին եւ պատասխան է ստացել, որը թարգմանաբար հրատարակել է «Հայրենիքում» (Նամակ խմբագրութեան, «Հայրենիք», 21.05.1925)ՙ մի նախաբանով հանդերձ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.«Պատուարժան խմբագրութիւն «Հայրենիք»իՄահաթմա Կանտհիի երկասիրութեանս հրատարակութեանը առթիւ նամակով մը դիմած էի Մահաթմա Կանտհիի, պարզելով իրեն իմ կատարած գործս զինք ներկայացնելու Հայութեան, ու միանգամայն խնդրած էի, որ իր պատգամը շնորհէ Հայ Դատին ընթացքին առթիւ: Հետեւեալը իր պատասխանն է, որ ինքնին այնքան յատկանշական է Կանտհիի հոգիին պարզութեան եւ անկեղծութեան ու միանգամայն իր պարզութեանը մէջ ամէնէն ճշգրիտ ու արդար պատգամն է, որ կրնայ արուիլ հայութեան:Յարգանօք եւ սիրով ձերդ,Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼԵԱՆ«Սիրելի Բարեկամ,Ձեր նամակը ստացայ: Դուք պիտի ներէք իմ տգիտութեանս, երբ կ”ընդունիմ, թէ ես այնչափ բան միայն գիտեմ հայկական հարցի մասին, որչափ կրնայ գիտնալ օրաթերթի անտարբեր ընթերցող մը: Ի՞նչ պատգամ կրնամ ուղարկել Հայաստանիՙ ի բաց առեալ այն սովորական պատգամէն, զոր ունիմ իմ սեփական ժողովուրդին համար ու բոլոր անոնց, որոնք հարստահարուած կը զգան:Մենք մեր յատուկ ազատարարներն ենք, եւ այս մէկ համար մըն է ոտանաւորի մը, զոր կը գտնենք Bhalwath Gita-ի մէջ:Աստուածաբանական ոճով ան չի՞ նշանակեր միթէ, «Դուք ձեր փրկութիւնը պարտիք իրագործել»:ՁերդՄԱՀԱԹՄԱ Ք. ԿԱՆՏՀԻ»:Գանդիին գիտեին նաեւ Հայաստանում: Հատկապես ուշագրավ է, որ նրա կերպարով ոգեւորված է եղել նաեւ Եղիշե Չարենցը: Ինչպես վկայել է Ռուբեն Զարյանն իր հուշերում. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանինՙ նկարել իրեն հնդկական ձ-ով, ծալապատիկ նստած: Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից: Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, եւ կարծես մոռացած, թե մարդ կա շուրջըՙ խոսում էր վերացած, հոգով եւ մտքով տեղափոխված Գանգեսի ափերը: Մյուս օրը եկաՙ նկարն ավարտված էր – արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրվածՙ «Մահաթմա Չարենց» (Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, 1961, էջ 368):Այդ նկարի վերեւի մասում Չարենցը գրել է հետեւյալ եռատողը.Դու դեռ անփորձ ես, ոգով դեռ թույլ ես, Չարե՛նց.-Վարժի՛ր ոգիդ, եղի՛ր մոգ, իոգ ու արեգ,Ինչպես Գա՛նդին Մահաթմաՙ հնդիկն հանճարեղ…25.I.1936(Եղիշե Չարենց, Անտիպ եւ չհավաքված երկեր, Երեւան, 1983, էջ 106):Մահաթմա Գանդիին անձամբ հանդիպել է հայ քամանչահար Ռուբեն Կարախանյանը: Երկրեերկիր համերգներով շրջող այս երաժիշտը 1935-ին եղել է Կալկաթայում, որտեղ նրան հյուրընկալել է տեղացի հայ մեծահարուստ Գալստոնը (Գալստյան), որը հայտնի էր իր մարդասիրական գործունեությամբ: Ըստ Քեմանչիստ Ռուբենի կենսագրիՙ Գանդին ինքն է ցանկություն հայտնել անձամբ ծանոթանալ հայ երաժշտի հետ:«Կալկաթայի մեր այս այցելութիւնը կը պատահի 1935-ի ընթացքին: Փափաքած էինք նուագահանդէսէն ետք այցելել քանի մը տեսարժան վայրեր եւ կարճ հանգիստ մը ընել, երբ նամակ մը ստացանք Գալստեանի ձեռամբ, Մահաթմա Կանտիէն իրեն ուղղուած, մօտաւորապէս հետեւեալ պարունակութեամբ.-«Ազգային մամուլի էջերը թղթատելուս, հաճոյքով կարդացի ձեր քեմանչա նուագողի եւ իւր տիկնոջ յաջող ելոյթներուն մասին. պիտի փափաքէի մօտէն ծանօթանալ»:Ներկայացանք հնդիկ ցեղի ազատարարին, փիլիսոփային, պետին: Ակնոցները քթի ծայրինՙ ծալլապատիկ նստած, պատմութեան գիրք մը կը թղթատէր:- Որոշ ծանօթութիւններ եւ բաւականաչափ տեղեկութիւններ ունիմ ձերՙ հայ վեհանձն ազգին մասին. դուք ալ չարչարուած ժողովուրդ էք…: Ե՞րբ այլեւս աշխարհի ղեկավարները, թագաւորները, ընդհանրապէս բոլոր անոնք, որոնք կառավարութիւններու ղեկը իրենց ձեռքն առած են, վերջնական լուծում մը պիտի գտնեն ձեզի համար: Ես յո՛յս ունիմ, որ այսպէս չի մնար. օր մը, ամէն ինչ իր կարգին եւ ժամանակի իր հասունութեանը կը սպասէ: Խելացի ըլլալու է սակայն, կիրքով տարուելու չէ: Անպայման պիտի ծագի կրկին ձեր ալ պայծա՜ռ առաւօտը… Ես յոյս ունիմ: Ո՞ւր ըսուած է, թէ պտղատու ծառըՙ անդադար կը քարկոծեն… Դէ՜հ, պատմութեան ընթացքը չ”ամբողջանար եթէ այսպիսի դժբախտ դրուագներ չպատահին…:Երեք օր հիւրասիրեց մեզ, բաւական պարգեւներ եւ յուշանուէրներ բաշխեց: Հրաժեշտ առինք կազդուրուած, նորոգուած եւ կազմ ու պատրաստ յառաջիկայ մեր շրջագայութիւններուն համար» (Յովհաննէս Մանուկեան, Քեմանչիստ Ռուբէնի յուշերը, Պէյրութ, 1989, էջ 57):Այս վկայություններն ու մասնավորապես Գանդիի խոսքն, ինչ խոսք, չպետք է միանշանակ ընդունել: Հատկապես եթե նկատի ունենանք, որ հայերին «վեհանձն» եւ «չարչարված» անվանող Գանդին, այնուամենայնիվ, չի ընդունել հայոց ցեղասպանության փաստը: Նա սատարել է խալիֆաթի աջակցության շարժմանը, պանիսլամիստական քաղաքական այն արշավի, որ 1919-1924 թթ. ծավալել էին Բրիտանական Հնդկաստանի մահմեդականներըՙ նպատակ ունենալով ճնշում բանեցնել բրիտանական կառավարության վրաՙ Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության ճակատագրին վերաբերող հարցերի հետ: (Արմատական հինդուիստներն էլ չեն ներում Գանդիին Հնդկաստանի մահմեդականների հանդեպ կատարած զիջումների համար, որի արդյունքում Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Պակիստանի եւ Հնդկաստանի): Հետագայում Գանդիին պսակազերծել փորձող որոշ ուսումնասիրողներ (մասնավորապես, ամերիկացիներ Էլիոթ Գրինը եւ Ռիչարդ Գրենիեն) հիշատակել են նաեւ նրա վերաբերմունքը հայերի կոտորածների հանդեպ: Ըստ նրանց, բռնությանն ընդդիմացող եւ մեծ մարդասերի համբավ վայելող գործիչն իրականում աջակցել է մի շարժման, որը խրախուսել է հայերի կոտորածները եւ որ նա դեմ է եղել Սեւրի պայմանագրով նախատեսված օսմանահպատակ ժողովուրդներիՙ նոր պետություններ կազմելուն: «Աջակցելով Խալիֆաթի շարժմանըՙ Գանդին, ըստ էության, անտեսել է Օսմանյան կայսրության ժողովուրդների եւ հատկապես հայերի ազգային իրավունքները,- գրել է Էլիոթ Գրինը:- Նա փաստորեն ասում էր, որ զանգվածային սպանությունները չեն անհանգստացնում իրեն: Ըստ նրա, Ցեղասպանությունը խնդիր չէր: Հավելեմ, որ հայկական կոտորածներն անհայտ իրադարձություններ չէին: Իրականում, դրանք ուշադրություն էին գրավել ամբողջ աշխարհում: Անշուշտ, Գանդին դրանց մասին տեղյակ էր բրիտանական թերթերից»:Համացանցային մի հրապարակումից կատարելով սույն հղումըՙ կարծում ենք, որ խնդիրն արժանի է մանրամասն քննմանՙ սկզբնաղբյուրների օգտագործմամբ, մանավանդ որ հեղինակը չի հղել, թե որտեղ է Գանդին ասել, որ Ցեղասպանությունը խնդիր չէ (բառացիՙ «Genocide, he implied, was OK»)…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20-30-ԱԿԱՆՆԵ՞Ր

Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական