Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՙ ԲԱՐԵՐԱՐ​ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը​ հոկտեմբերի 8-ին պարգեւատրվել է​ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ավրորա Մարդիգանյան»​ հուշամեդալովՙ «Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ» հիմնադրամին կատարած նշանակալի,​ հայրենանվեր նվիրատվության համար։​

Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր եւ վերջերս ՌԴ նախագահի հրամանագրով​ «Բարեգործության համար» շքանշանով պարգեւատրված մեր հայրենակիցը​ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին նվիրաբերել է բավական մեծ ծավալի շարժական գրադարան​ եւ այն​ Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Երեւան։​

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը։ Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 180ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ։ Դրանցից 60 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են​ աշխարհի​ տարբեր​ վայրերերումՙ​ Գերմանիայի Քյոլն, Սլովենիայի Կոշեցա, Վրաստանի Թբիլիսի, Հայաստանի Ստեփանավան քաղաքներում, Երեւանի պետական համալսարանի բակում, ՀՀ Օշական համայնքում, Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, որի բնակիչները գաղթել են Արեւմտյան Հայաստանից։

Սրբապատկեր-հուշակոթողների տեղադրման, ինչպես նաեւ​ հոգեւոր կյանքին վերաբերող բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները Հրաչյա Պողոսյանը կյանքի է կոչում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։

Հայոց ցեղասպանության պատմությունը Հրաչյա Պողոսյանի նախնիների իրողությունն է։​ Բարերարը այսօր էլ սիրով է հիշում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին իր ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։​

– Այդ օրը իմ ծննդավայր Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իմ մտահղացմամբ տեղադրված եւ Վեհափառի կողմից օրհնված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձանը վառ կպահի ոչ միայն​ ցեղասպանությանը զոհ գնացած մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերի, այլեւ​ ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի​ ականատես Պողոս պապիս հիշատակը։

Հրաչյա Պողոսյանը մի մեծ երազանք էլ ունիՙ նմանատիպ, բայց առավել տարողունակ ու լայնամասշտաբՙ Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձան տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում։​ Այս պահին աշխատանքներ են տարվում Եղեռնի հուշահամալիր թանգարանի տարածքում հուշակոթող տեղադրելու համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ։ Միգուցե շուտով իրականություն​ դառնա​ նաեւ բարերարի այս​ բաղձալի երազանքը։

Անցյալի փաստերն ու հիշողությունները վառ պահելու անհրաժեշտությունն ու մտահոգությունը ճանաչված բարերարին երկար տարիներ հանգիստ չեն տալիս, եւ նա մեկ այլ նվիրական երազանք ու հոգու պարք ունիՙ վավերագրական ֆիլմ ստեղծել Ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի դաժանությունների եւ վայրագությունների ականատես իր Պողոս պապի մասին եւ ցույց տալ այն անասելի ողբերգությունը, որը ապրել է հայ ժողովրդի մի զգալի հատվածը, աշխարհին պատմել, թե ինչպես թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած եղեռնագործության տարիներին պատանի Պողոսը բարձունքից նկատելով, որ ասկյարները մտնում են իրենց գյուղ, իր ճարպկության շնորհիվ կարողանում է փրկվել եւ փրկել իր համագյուղացիներին թուրքի յաթաղանից…

– «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալն առանձնակի տեղ կզբաղեցնի իմ ստացած բազմաթիվ պարգեւների շարքում,-ասում է բարերարը։​ Ավրորա Մարդիգանյանՙ իրական անուն-ազգանունով Արշալույս Մարտիկյանը​ անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներովՙ հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող եւ աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում եւ կինոնկարում։​ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված սովորական հայ աղջկա, բայց իրավամբՙ հերոս կնոջ​ պատմությունը մինչեւ հիմա սրտեր է հուզում​ եւ​ մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի, ծանրագույն տառապանքների գնով աշխարհին փոխհատուցելու կարողության շնորհիվ։

Սանկտ Պետերբուրգում բնակվող​ մեր հայրենակցին դեռ բազմաթիվ առիթներ կունենանք նորանոր մտահղացումների իրականացմամբ հանդիպելու Հայրենիքում։​ Եվ յուրաքանչյուր այդպիսի հանդիպման առանցքը արյան կանչն է, Հայրենիքն ամուր պահելու​ եւ նրա​ շենացմանը մասնակից լինելու ազնիվ մղումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական