Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Արա Գյուլերի գործերը Նյու ՅորքումԸստ Էրդողանի Ամերիկայի հետ տարաձայնությունները հարթելու նոր միջոցը մշակութային դիվանագիտություն վարելն է: ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ժողովին զուգահեռ Թուրքիայի նախագահի հովանավորությամբ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքի կենտրոնական մասում, Ուոլ Սթրիթի մոտակայքում գործող Սմիթսոնյան ազգային թանգարանում բացվել է «Ստամբուլի աչքը» մակդիրին արժանացած, մրցանակակիր արվեստագետ Արա Գյուլերի (1928-2018) լուսնկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տեւել է մինչեւ հոկտեմբերի 10-ը:Անվտանգության ուժեղացրած պայմանների ներքո եւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ (Թուրքիայի պաշտպանության եւ առեւտրի նախարարներ, նախկին վարչապետ Բինալի Յըլդրըմ, նախագահական խոսնակ Իբրահիմ Կալին, քիմիայի գծով նոբելյան մրցանակակիր Ազիզ Սանչար, եւայլն) Էրդողանը, կնոջՙ Էմինեի հետ բացումն է կատարել ցուցահանդեսի, որի սկզբում հնչել է թուրք դաշնակահար, կոմպոզիտոր Ֆահիր Ատակօղլուի ստեղծագործությունը: Ապա խոսք է առել 2017-19 թվերի կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին, որ Գյուլերի խոսքերով է ավարտել իր ելույթը. «Այն անձը, որ դեպի պայթյունն է ընթանում, իսկական ֆոտոլրագրող է, իսկ այն, որ փախչում է դրանիցՙ ոչ»: «Արա Գյուլերը ինքն էր վազում իր պատմության ետեւից», եզրակացրել է նա: Այնուհետեւ Էրդողանն է բեմ բարձրացել, եւ նշել, որ Գյուլերը խաղաղության եւ եղբայրության կոչ էր անում եւ տեղին էր, որ ցուցահանդեսը տեղի ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի օրերին: «Մշակույթն ու արվեստները տիեզերական կամուրջներ են հասարակությունների միջեւ հարաբերություններ հաստատելու, եւ հավատացած եմ, որ Գյուլերի ստեղծագործությունները այդ նպատակին են ծառայելու», ասել է նա:Նյու Յորքից առաջ ցուցահանդեսը այս տարվա ապրիլին տեղի է ունեցել նախ Լոնդոնում (Սաաթչի պատկերասրահում), հետո Փարիզումՙ մայիսին (Պոլկա պատկերասրահում), այնուհետեւ Կյոտոյում (Ճապոնիա, Թոֆուկուչի տաճարում): Հետագայում տեղափոխվելու է Հռոմ (2020-ի հունվարին) եւ Մոգադիշու (Սոմալիա)ՙ մայիսին:Նյու Յորքի ցուցահանդեսի առիթով հրատարակվել է շքեղ մի ալբոմ, որի հրատարակիչներն են Արա Գյուլերի ուսումնասիրության եւ արխիվի կենտրոնը եւ նրա անվան թանգարանը: «Ալբոմում Արա Գյուլերի հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա», գրում է Արամ Արքունը «Միրոր-Սփեքթեյթրում»: Դա կարելի է անուղղակիորեն հասկանալ կարդալով, որ նա ավարտել է Ստամբուլի Կենտրոնական վարժարանը, եւ որ պատմվածքներ է տպագրել հայկական թերթերում: Ալբոմից բացի ելույթ ունեցողների խոսքերում էլ չի նշվել նրա հայկական արմատների մասին: Բայց լուսանկարներում առկա են եղել հայկական թեմաներ: Գյուլերի իսկական անունը եղել է Մկրտիչ Արա Տերտերյան: Հայրը շապին-գարահիսարցի է:«Գյուլերը մեծ դեր է խաղում Թուրքիայի մշակութային դիվանագիտության մեջ», գրել է Օզան Ջեյհունը «Daily Sabah» պարբերականում: «Անշուշտ գովելի է լուսանկարչի գործերը ցուցադրել աշխարհով մեկ, սակայն քաղաքական նպատակներով անտեսել նրա կենսագրության կարեւորագույն հատկանիշը, բոլորովին գովելի չէ: Ավելին, վրդովեցնող է», եզրակացնում է Արամ Արքունը:Խմբ. կողմից.- Ու մտածել, որ Արա Գյուլերը շուրջ 10 տարի առաջ Երեւանում եղած ժամանակ (նախավերջին այց) փափագ էր հայտնել իր լուսանկարների մի զգալի մասը (նա շուրջ 1,5 միլիոն լուսանկար եւ նեգատիվ է թողել որպես ժառանգ) նվիրելու Հայաստանինՙ մշտական ցուցադրության պայմանով: Եթե այդ ժամանակ իրականացրած լինեինք մեծ լուսանկարչի փափագը, ապա այժմ էրդողաններին զրկած կլինեինք միանձնյա օգտագործելու դրանք եւ իր չունեցած «խաղաղասիրությունը» կոծկելու հայ արվեստագետի խաղաղասիրությամբ: Ավելորդ է հիշեցնել, որ Արա Գյուլերը իր ողջ գործերը նվիրեց թուրք պետությանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՐՎԱԾ, ՈՐԸ ԳԱՐՇԵԼԻ Է

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական