Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Լիդերի անունըՙ Էլման Մահեռամ օղլի Փաշաեւ

Ռուսաստանյան լրատվամիջոցները լայնորեն ազդարարեցին, որ իրավական ու քաղաքական կարգի մի խումբ գործիչներ ստեղծում են նոր կուսակցություն «Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) արդարացի ուժերի միություն» հավակնոտ անունով: Խնդիր է դրված ոչ թե վերականգնել Խորհրդային Միությունը, այլ այն ավանդույթներն ու անխռով կյանքը, այն վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որոնք կային պատմություն դարձած պետությունում եւ որոնք արդեն չկան: Մասնավորապես առաջին հերթին առանձնացվում են անվճար կրթությունը եւ առողջապահությունը:

Հեր օրհնած, մեզ ինչ, կասեն Հայաստանում, մենք մեր փոքր երկրում կրակն ենք ընկել անթիվ-անհամար կուսակցությունների ձեռքին, հիմա պիտի զարմանանք, որ անծայրածիր Ռուսաստանում եւս մի քաղաքական կառույց է ստեղծվում:

Սակայն բանն էլ հենց այն է, որ նոր կուսակցությունը իր հետ արտասովոր ինտրիգ է բերումՙ աղերսված… Հայաստանին: Ո՞վ է այն լուսավոր անձը, որը կոչված է զանգվածներին նորեն առաջնորդելու դեպի անցյալ դարձած երբեմնի պայծառ ապագան: Ահա եւ, առաջիկա հիմնադիր ժողովում իրեն նորահայտ կուսակցության լիդեր կհռչակի Հայկական ԽՍՀ Բասարգեչարի շրջանի Շիշկայա գյուղի նախկին բնակիչ Էլման Մահեռամ օղլի Փաշաեւը: Սա, անշուշտ, էկզոտիկ փաստ է, թեեւ վստահ չենք, որ ներկայիս վարդենիսցիները կարող են ճանաչել ու հպարտանալ իրենց «հայրենակցով»:

Ժամանակին Մահեռամի որդին չվել է հայրենի Ազերիա, սակայն զգալով, որ այդ երկիրը չի համապատասխանում իր մասշտաբին, 1997 թվականին արտագաղթել է Ռուսաստանՙ Մոսկվա: Լրագրողական, իրավաբանական պատշաճ կրթություն է ստացել, այդ թվում նաեւ Եվրոպայում: Ներկայումս ղեկավարում է իր իսկ հիմնադրած «Էլման գրուպ» միջազգային իրավաբանական ընկերությունը: Նյութապես ապահով է:

Փաշաեւը հայտարարում է, որ իր կուսակցությունը կլինի ձախակենտրոն: Հարց է առաջանում, թե ինչու է Ռուսաստանի ղեկավարությունը առհասարակ հանդուրժողական կոմունիստամետ բազմաթիվ մանր-մունր կուսակցությունների նկատմամբ: Կրեմլը ձախական տրամադրություններով խմբավորումների միջոցով ապակողմնորոշում է ընտրողներին եւ նրանց միջոցով կրճատում այն քվեների քանակը, որ կարող էր ստանալ ՌԴ կոմունիստական կուսակցությունը: Հետո ինչ, որ դրանցից մեկի ղեկավարն էլ կարող է ազերի լինել:

Մինչդեռ Փաշաեւի հեղինակությունը ռուսաց հասարակության մեջ բնավ էլ միանշանակ չէ: «Մի կողմից նրան հաճախ են տեսնում բարձրագույն հասարակության ու բոհեմական կյանքի ներկայացուցիչների շրջանում, որոնց նա պարբերաբար տարատեսակ ծառայություններ է մատուցում, գրում է ռուսական թերթերից մեկը, մյուս կողմից նա իր ետեւից քարշ է տալիս ծայրահեղ անհաճո պատմությունների մի ամբողջ շղթա, ընդ որում ոչ միայն սկանդալային, այլեւ քրեական բնույթի»:

Փաշաեւը չի թաքցնում իր հայացքները իր նախկին «հայրենակիցների» նկատմամբ: Մի կողմից հայտարարում է, թե «ոչինչ չունի Հայաստանի եւ հայ ազգի դեմ»: Մյուս կողմից, չմոռանալով իր ազերածինությունը, Լեռնային Ղարաբաղը համարում է իր աշխարհահայացքի ամենացավոտ տեղը: Չի սիրում հարցազրույցներ ունենալ, որովհետեւ «Ռուսաստանում ԶԼՄ-ները գտնվում են հայ լոբբիստների ձեռքում»: Որպես փաստաբան իրավաբանական խորհրդատվություններով ծառայել է «պատմաբան» Օլեգ Կուզնեցովին հայկական ահաբեկչության վերաբերյալ վերջինիս մենագրության առիթով ներկայացված դատական հայցի կապակցությամբ:

Կուսակցության գլխավոր ֆինանսավորողը կլինի Փաշաեւն ինքը: Թե ինչ կտա նրա կուսակցական գործունեությունը Ռուսաստանին ու Ադրբեջանին, դեռ առջեւում է: Սակայն այս առնչությամբ կուզենայինք հիշատակել եւս մի ռուսաստանցի ադրբեջանցու, որից հետո նոր արտահայտել որոշ նկատառումներ:

Իգոր Ռաուֆովիչ Աշուրբեյլի (այս անգամ «օղլին» բացակայում է, եւ պարզ կդառնա, թե ինչու): Ադրբեջանում ծնված-մեծացած անձը 1990 թվականին հայտնվել է Մոսկվայում: Տեխնիկական գիտությունների դոկտոր է: 2001-2011 թվականներին գլխավորել է նշանավոր «Ալմազ-Անթեյ» ռազմական գիտաարտադրական կոնցեռնը: Եվ այդ տարիներին են ստեղծվել -300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի նորագույն տեսակները, մշակվել եւ ՌԴ զինված ուժերին են մատակարարվել -400 «Տրիումֆ» նույնպես զենիթահրթիռային համակարգերը: Թե ինչ հանրահռչակ զինատեսակներ են սրանք, Հայաստանում էլ լավ գիտեն: Հիշու՞մ եք, թե ինչպես Վլադիմիր Պուտինը Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների ներկայությամբ կես կատակ-կես լուրջ սաուդցիներին խորհուրդ տվեց իրենց խայտառակած ամերիկյան «Պատրիոտները» փոխարինել ռուսական նշյալ համակարգերով: Եվ ադրբեջանցիները իրենց հայրենակցին համարում են, ոչ ավել, ոչ պակաս, այդ համակարգերի ստեղծող-հեղինակ: Ներկայումս Աշուրբեյլին ստեղծել եւ ղեկավարում է Ասգարդիա կոչված պետությունը, որի նպատակն է կյանք տալ այնպիսի մի վերազգային պետության, որը կտեղաբաշխվի բաց տիեզերքում եւ անկախ կլինի ներկայումս գոյություն ունեցող պետություններից: Վերացակա՞ն գաղափար է: Ո~վ գիտե: Սակայն Աշուրբեյլին արդեն ունի բազում հետեւորդներ ու ոչ միայն Ռուսաստանում, եւ շարունակում է հեղինակություն վայելել որպես աչքի ընկնող ինտելեկտուալ անհատականություն-գիտնական-քաղաքագետ:

Ռուսաստան տեղափոխվելուց հետո Աշուրբեյլին անթաքույց հարել է ուղղափառությանը եւ լայն գործունեություն է ծավալել քրիստոնեական տաճարների վերականգնման ասպարեզում: Այդուհանդերձ, չնայած մայրը ռուս է, կինըՙ հրեա, ինքն էլ հավատափոխվել է, նա շարունակում է իրեն համարել ադրբեջանցի եւ ահա թե ինչ է հայտարարում. «Որպես ապազգային Ասգարդիայի ղեկավար ես չեմ կարող մեկնաբանել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ի~նչ դիրքորոշում կարող եմ ես գրավել որպես մի մարդ, որը ծնվել է Ադրբեջանում եւ որն իմ հայրենիքն է. պարզ էՙ Ղարաբաղը մերն էՙ Ադրբեջանինը»:

Ո՞րն է հարցի քաղաքական պաստառը, բարոյախոսությունը: Արտագաղթելով Ադրբեջանից եւ Ռուսաստանում ապահովելով որոշակի քանակություն, ադրբեջանցիները փորձում են ապահովել նաեւ որակ եւ էական հաջողությունների են հասնում ռուսաց երկրի քաղաքական-տնտեսական կյանքում: Նույնիսկ կուսակցություն են հիմնադրում, տիեզերական պետություն են սաղմնավորում: Եվ Բաքուն ակտիվորեն այդ անձանց եւ ուժերին վերածում է լոբբիստական շարժման: Հեյդար օղլու հրավերով նրանք հաճախ են լինում Բաքվում եւ ստանում համապատասխան հանձնարարականներ: Անշուշտ Ռուսաստանի հայ համայնքն անհամեմատ ուժեղ է եւ ճանաչված, սակայն արդյո՞ք Երեւանը ռացիոնալ է օգտագործում նրանց հօգուտ Հայաստանի: Միայն թե չասեք, թե ռուսահայերը իրենք պիտի ինքնակազմակերպվեն որպես ազգային ուժ: Առանց Երեւանի նախաձեռնության ու աջակցության բան դուրս չի գա: Միգուցե սփյուռքի հարցերով հանձնակատարը նախաձեռնություն հանդես բերի եւ, ասենք, հայ-ռուսական որեւէ մի պատմական իրադարձության նշումը վերածի ռուսահայության օրվա եւ հայոց մայրաքաղաք հրավիրի Ռուսաստանի տարբեր ասպարեզների ճանաչված ու ազդեցիկ հայերին: Համոզված եղեք, որ շատերը կգան, ու թերեւս նրանց մի մասըՙ առաջին անգամ: Ցավոք: Գիտեք, լրագրողական աշխատանքի ընթացքում եղել են ոչ քիչ դեպքեր, երբ հարցազրույցի խնդրանքով դիմել եմ տարբեր առիթներով աչքի ընկնող մոսկվացի հայերի ու լսել եմ նույն ներողություն հայցող պատասխանըՙ ախր, ինձ մոտ միայն ազգանունս է մնացել հայկական: Եվ զրույցի ժամանակ տեսել եմ, որ նրանք իրենց շոյված են զգացել հայաստանյան ուշադրության համար: Այնուամենայնիվ ինչ-որ հայկական բան զարթնել է նրանց մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԼԵԶՎԻՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԻ՛ ՆԱՅԵՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԵԶՎԻՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԻ՛ ՆԱՅԵՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական