Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է «ԽՄԲԱԳՐԵԼ» ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ …

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սխալ լեզվամտածողության հատիկներ սերմանելով

Մի քանի օրից չորս տարին բոլորող թոռնիկիս համար պատկերազարդ ու գեղեցիկ մանկական գրքից հեքիաթ էի կարդում: Այն էլ ի՛նչ հեքիաթՙ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»: Նյութին արժանի առոգանությամբ կարդացի-կարդացի ու հասա այն տեղը, երբ անհաղթ քաջի անուն հանած Նազարին ուղարկում են վագրի դեմ կռվելու: Եվ ահա, «Նազար, դու Նազար, վախից գնում բարձրանում է մի ծառի ու պինդ-պինդ բռնվում ճյուղից»,- տեսա ու անակնկալի եկածՙ բառը երեխայի համար փոխած կարդացի…

«Բռնվելը», որ հայերեն նշանակում է մի բանի, մի արարքի համար ուրիշի կողմից որեէ անձի կամ անձանց բռնվելը, նաեւՙ բանտ նստելը, վերջերս շատերի առօրյա խոսքում սխալ կիրառություն ու, ցավոք, տարածում է գտելՙ մի բանից, մի տեղից բռնելու, հենվելու, պինդ կենալու, չընկնելու իմաստներով, ի խաթարումն հայերեն լեզվամտածողության: Ու գրական լեզու մտցնելու դեպքումՙ նաեւ ի խախտումն վ մասնիկի կիրառման ընդունված օրինաչափության ու կանոնի:

Հնարավոր չհամարելով, որ Մեծն Թումանյանն այդպես գրած լինի, ինձ տվյալ պահին հասանելի տարբեր էլեկտրոնային աղբյուրներից գտա հեքիաթի տվյալ հատվածը հետեւյալ կրկնվող եւ ակներեւաբարՙ բնագրին հարազատ շարադրանքով. «Նազարը… գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում…»: «Տապ անելն» ո՜ւր, բռնվելն ո՛ւր:

Ընդհանրապես նկատելի է, որ հեքիաթը գրքում ներկայացված է տեղ-տեղ կրճատված ու բառերի մի մասն էլ երեւի մանուկների համար ավելի պարզ հասկանալի բառերով փոխարինված, ինչը գուցե ընդունված կարգ է, չգիտեմ: Բայց անշուշտ, հենց մանուկների հետ գործ ունենալն առավել պատասխանատվություն ու զգուշություն է պահանջում, եւ այստեղ լեզվական սխալ, աղավաղված կամ թեկուզ դեռ վիճելի ձեւերի գործածումը պետք է իսպառ բացառվիՙ գալիք սերնդի լեզվամտածողության հիմքը հենց սկզբից խաթարված չդնելու համար:

Մինչդեռ նույն լեզվական սխալը հեքիաթի այս գրքի տարբերակում մի տեղ էլ է կրկնվում. «Նազարը ձեռքը գցում է ծառի ճյուղերին, որպեսզի բռնվի…»: Այստեղ էլՙ «ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի» բնագրային պարզ ու զուլալ հայերենի փոխարեն: Ի՞նչն է ստիպել, եւ ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպես անխղճորեն «խմբագրել» Հովհաննես Թումանյանին ու հայոց լեզուն:

Այդ մանկական գրքում հեքիաթի սկզբնամասում նույն կերպ մի տարածված լեզվական սխալ էլ է ներմուծված: Նազարը, ըստ կայքերում բերված տեքստի, «խնդրում էՙ իր արածը տերտերը գրի», բայց գրքումՙ «խնդրում է, որպեսզի տերտերն իր արածի մասին գրի»: Գոնե «որ» շաղկապը գործածելու փոխարեն («խնդրում է, որ…») գրվել է որպեսզի… Եղա՞վ:

Ձեր արած լավ գործի վրա անտեղի ստվեր մի՛ գցեք, «ՄՀՄ գրատան» հարգելի հրատարակիչներ:

Ըստ հայերեն Վիքիպեդիայի, այս հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է վախկոտ մարդու պատմության բազմաթիվ տարբերակներՙ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական եւ հայկական: Դե, նա էլ մարդ է, մի պահ գուցե ժամանակի լեզվական միջավայրի կամ հենց այդ այլ լեզուների ազդեցությամբ հեքիաթում մի տեղ գրել է, թե «օխտը» հսկա եղբայրները Նազարին «…էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն»: Խնդրո առարկա գիրքը կազմողներն այս «վրեն»-ը գրականացնելու համար դարձրել են «վրան», եւ միայն: Մինչդեռ սա հենց այն դեպքն էր, երբ մանուկներին ճիշտը սովորեցնելու համար երեւի արժեր այդ «վրեն»-ը կամ «վրան»-ը հանել, քանի որ գոնե այսօրվա հայերեն մտածողությամբ սիրահարվում են ոչ թե մարդու վրա, այլ մարդուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎԵՆՔ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական