Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԻՆՎԵՆՔ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, ինչ այս օրերին Սիրիայում տեղի է ունենում, աղաղակում է, որ առաջիկայում աշխարհի քարտեզը կրկին որոշակի խմբագրումների է ենթարկվելու (ենթադրում եմ): Ցավոք սրտի մենք գտնվում ենք այն տարածաշրջանում, որը ենթադրյալ խմբագրումների ժամանակ, ամենազգալի փոփոխություններն իր վրա է վերցնելու: Հայաստանը նույնպես մասնակցելու է այդ գործընթացին եւ պետք է այնպես անել, որ եթե մեր պետության սահմանները, ի վնաս Ադրբեջանի, չընդարձակվեն, գոնե չսեղմվեն: Հետեւաբար` նկատի ունենալով սպասվելիքը, մենք պարտավոր ենք օր առաջ համախմբվել ու պատրաստվել պատերազմի, ինչքան լավ պատրաստվենքՙ պատերազմն այնքան ուշ կթակի մեր դուռը, վկա` անցյալի փորձը: Այս պահին (առաջնային) լավագույն պատրաստությունը հասարակությանն ապակողմնորոշ, «խաղաղություն» ու «միջազգային հանրություն» վանկարկող զանգվածին վտանգազերծելն է. Սիրիայում էլ են նույնը վանկարկում, բայց խաղաղություն չկա, աշխարհն էլ լուռ է, էլի վերջին խոսքը զենքն է ասում: Պատերազմի ժամանակ այդ հինգերորդ շարասյունն ավելի քիչ չի վնասելու մեզ, քան թշնամին:

Ցավելով Սիրիայում զոհվող երեխաների ու խաղաղ բնակչության համար, միաժամանակ հույս ունեմ, որ մեր հայրենակիցներից շատերը առիթ ունեցան եւս մեկ անգամ տեսնելու պատերազմը եւ հասկանալու, որ այնտեղ չիր ու չամիչ չեն բաժանում: Բայց հույսն օտարի վրա դնելը, անիմաստ խաղաղության կոչեր անելն ու տարածքներ զիջելը լավագույն տարբերակները չեն: Նախՙ օտարի մասով. ԱՄՆ-ն, լքելով քրդական ուժերին, վերստին փաստեց, որ մեծագույն հիմարություն է հույս դնել օտար պետության մեծահոգության վրա. մի օր նրանք կարող են մեծահոգի չլինել: Տարածքներ զիջելը նույնպես հիմարություն է, խաղաղություն աղերսելը… անուն չեմ գտնում բնորոշում տալու այդ մահամերձ մարդու ճիգեր հիշեցնող երեւույթին:

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմի պատրաստվելն է, ինչպես վերը նշեցի: Դրա լավագույն տարբերակը ԽՍՀՄ-ի օրինակն է, դասական մի պլան, որը գործեց, եւ առանց որի գուցե անհնար լիներ ծնկի բերել ֆաշիստական Գերմանիային:

1939թ. ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջեւ կնքված չհարձակման պայմանագրից հետո, մինչեւ 1941թ., ԽՍՀՄ բանակի կենդանի ուժն ու զինտեխնիկան զգալիորեն համալրվեցին: Այսպես. 1941թ. հունիս ամսվա տվյալներով ԽՍՀՄ-ն ուներ 316.5 դիվիզիա, նախկին 131.5-ի փոխարեն, անձնակազմ` 5.774.000, մախկին 2.485.000-ի, հրետանի` 117.600, նախկին 55.800-ի փոխարեն, տանկեր` 25. 700, նախկին` 21.000-ի փոխարեն, մարտական օդուժ` 18.700, նախկին` 7700-ի փոխարեն:

Ահա այսպես, նախօրոք գիտակցելով առաջիկայում սպասվող երկարատեւ ու լայնածավալ պատերազմը, ԽՍՀՄ-ը, ծանր կորուստների գնով, կարողացավ տապալել «Բարբարոսա» պլանն ու հաղթող դուրս գալ: Այսպես են պատրաստվում խախաղությանը… Ուրիշ տարբերակ չկա:

Առաջարկում եմ այս տեքստը մեխել բոլոր այն պարապ գլուխների վրա, որոնք բանակի վրա ծախսված որեւէ նյութական միջոց անիմաստ ու ավելորդ են համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՈՒԺ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է «ԽՄԲԱԳՐԵԼ» ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ …

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է «ԽՄԲԱԳՐԵԼ» ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական