Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ»

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր կողմից չակերտված վերնագրի ներքո Kurdistanrussia@gmail.com հասցեից հոկտեմբերի 11-ին տարածված ռուսերեն հաղորդագրության թարգմանությունն ենք ներկայացնում մեր ընթերցողներինՙ ստորեւ: Իսկապես սատանայական կոչվելու արժանի մի գրություն, որը, չենք բացառում, սարքվել է ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունների կողմից: Նպատակըՙ սեպ խրել եզդի եւ քուրդ ժողովուրդների ու հայերիս միջեւ, այն էլ օրհասական այս օրերին, երբ մեր բարեկամ երկրիՙ Սիրիայի հյուսիսային շրջաններում մոլեգնում է թուրքական զավթողական քաղաքականությունըՙ արդիական ծանր զենքերի հետՙ ավանդական յաթաղանի գործադրմամբ: Ու պատկերացնել, որ այս մարդը (եթե կա նման մարդՙ սովետականՙ Օսմանով Ռամազան Քարիմովիչ անուն-ազգանունով) խոսում է ազգային պատիվ, խիղճ ու արժանապատվություն ունենալու մասին, որպես «ապացույց» պնդելով, որ հայերս վերջին 100 տարում չենք կռվել թուրքերի դեմ, մինչդեռ իրենք, իբր, կռվել են: Այնինչ հենց 100 տարի առաջ թուրքական բանակները փախուստ են տվել հայ զինվորի առաջ, եւ հայերը նվաճել են իրենց անկախությունը: Իսկ Արեւմտահայաստանում քրդերը դարձել են ոչ միայն գործիք թուրքերի ձեռքին, այլեւ շահագրգիռ կողմ հայերին ոչնչացնելու եւ նրանց ինչքը յուրացնելու գործում:

Իսկ ինչ վերաբերում է Կ. Պոլսո պատրիարքության տեղապահ Մաշալյան սրբազանիՙ ի տարբերություն 10 միլիոն հայության ցուցաբերած քծնանքը Էրդողանին, դա եւս ապացույց է այն բանի, որ Ստամբուլում ապրող հայությունը թուրքական իշխանությունների պատանդն է, եւ պատանդի կարգավիճակում հայ եկեղեցականը ստիպված է դառնալ ստորաքարշ:

«ԱԶԳ»

Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարանը աղոթքներ է հղում թուրքական բանակի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության համար, որի նպատակը թուրքական սահմանից հարավ ընկած սիրիական շրջանների մաքրումն է ահաբեկիչներից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում հայ եկեղեցու առաջնորդական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Այսպիսով, այդ եկեղեցին դավաճանեց 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Մենքՙ քրդերս, գիտենք, թե ինչպես է Հայաստանը տարանջատել մահմեդական քրդերին եւ եզդի քրդերին, ստեղծել է եզդիների իբր նոր ազգ: Մենքՙ քրդերս, գիտենքՙ հենց որ խոսվում է Քրդստանի անկախության մասին, Հայաստանն անմիջապես հանդես է գալիս քրդական հողերի վրա այսպես կոչված Արեւմտահայաստանի օգտին, բայց եթե այդ հայերն ունեն պատիվ ու խիղճ ու ազգային արժանապատվություն, ինչո՞ւ Հայաստանը արդեն հարյուր տարի դարձել է պետություն, ինչո՞ւ Թուրքիայի դեմ գոնե մեկ րոպե չի պատերազմել, ինչու դուքՙ հայերդ, քրդերի պես արյուն չեք թափել :

Մենքՙ քրդերս, արդեն հարյուր տարի պատերազմում ենք Թուրքիայի դեմ, հատկապես վերջին 45 տարիներին, եւ այդպիսով չկա Արեւմտահայաստան, կա Հյուսիսային Քրդստան :

Շատ հայեր մտածում են, թե մենքՙ քրդերս, իրենց զինվորներն ենք, կկռվենք, իսկ իրենք կգան եւ պատրաստի կստանան: Դավաճաններ :

Դավաճանների եւ թուրքական փալասների հայտարարությունը ի դեմս հայ եկեղեցու

Մաշալյանը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի հայ եկեղեցու պատրիարքի ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 11-ին:

Նրա խոսքերով, Թուրքիայի հայ եկեղեցու պատրիարքությունը մշտապես նշել է մարդկանց խաղաղ գոյակցության կարեւորությունը:

«Չափազանց մտահոգված ենք Մերձավոր Արեւելքի պատերազմներով եւ քաոսով, մասնավորապես Սիրիայում: Ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է խաղաղություն ապահովել խաղաղ միջոցներով: Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարանը աղոթքներ է հղում թուրքական բանակի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության համար, որի նպատակը թուրքական սահմանից հարավ ընկած սիրիական շրջանների մաքրումն է ահաբեկիչներից: Թող Աստված մեր երկիրը եւ նրա քաղաքացիներին պաշտպանի դժբախտություններից», ասել է Մաշալյանը:

Նրա խոսքերով, Սիրիայի ժողովուրդը, որը բախվել է ճնշմանը, ահաբեկչությանը, անարդարությանը, խոշտանգումներին եւ արտագաղթին, արժանի է արդարացի խաղաղության:

«Աղոթում ենք, որ նրանք չկորցնեն հավատը արդարության, խաղաղության եւ պայծառ ապագայի հանդեպ: Մեր եկեղեցիներում մշտապես աղոթք է հղվում Թուրքիայի բարգավաճման եւ նրա բանակի համար: Մենք ամեն անգամ աղոթում ենք «Խաղաղության աղբյուր» գործողության հաջող ավարտման եւ խաղաղության հաստատման համար, մեր զինվորների կողմից իրենց պարտքի կատարման եւ տունդարձի համար», ասել է Մաշալյանը:

Տեքստըՙ Օսմանով Ռամազան Քարիմովիչի, ПСКмедиа, Russia Kurdistan [Kurdistanrussia@gmail.com], Oct. 11

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳԻՏԵՄ, ԳԻՏԵՄ». ՎԱՐՉԱՊԵՏ, ՀԵՏՈ՞

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական