Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԽՃԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
www.ildenaro.it, Իտալերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸՀայաստանի Ազգային Պատկերասրահը օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը հյուրընկալեց «Հին Հռոմի գունեղ տեսիլները.խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը. Հռոմ մայրաքաղաքի հեղինակավոր խճանկարների հագեցած տեսականիՙ բերված Կապիտոլյան թանգարանից: Այս նախաձեռնությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանատան առաջարկությամբ եւ Գլոկալ Փրոջեքթ Քընսալթինգի աջակցությամբ, մաս է կազմում Հռոմ մայրաքաղաքի Մշակույթի զարգացման վարչության ու Կապիտոլիումի մշակութային ժառանգության գերատեսչության ամենածավալուն գործունեության համայնապատկերի, որը նպատակաուղղված է մշակութային ժառանգության խթանմանն ու արժեւորմանը: Այս շրջանակում կնքված պայմանագիրը նախատեսեց ցուցահանդես, որի առաջին հանգրվանը Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Սոֆիայի հնագիտության ինստիտուտն էր: Մեկ այլ հանգրվանը Թբիլիսիում էՙ Վրացական ազգային թանգարանում: Ցուցահանդեսի գիտական կողմի պատասխանատուն Կապիտոլիումի մշակութային ժառանգության գերատեսչությունն է, որի խնամակալությունը հանձնված է Կլաուդիո Պարիզի Պրեսիչեին եւ Նադիա Ագնոլիին:«Երջանիկ եւ հպարտ եմ, որ Սոֆիայից հետո Երեւանն ու Թբիլիսին են իրենց թանգարաններում հյուրընկալում Կապիտոլյան թանգարաններից բերված այս հոյակապ խճանկարների ցուցահանդեսը,- ասաց քաղաքապետ Վիրջինիա Ռաջին : – Մեր նպատակն էՙ արժեւորել եւ խթանել Հռոմի ահռելի ժառանգությունը ողջ աշխարհում»: Ցուցահանդեսի մաս կազմող բոլոր 21 խճանկարները, որոնք հայտնաբերվել են Հռոմում, ժամանակային մեծ շրջան են ընդգրկում, սկսած մ. թ. ա. 2-րդ դարից մինչեւ մ. թ. 4-րդ դարը, ուստի կարող են ճշգրտորեն ցույց տալ արհեստանոցների զարգացումը, աշխատավորների ստեղծագործական եւ կատարողական արտակարգ ունակությունները, միեւնույն ժամանակՙ պատվիրատուների նորաձեւության եւ ճաշակների փոփոխությունը Հանրապետության ժամանակաշրջանից մինչեւ ուշ կայսերական դարաշրջանը: Խճապատկերները, փաստորեն, լայն տարածում ունեցող արհեստագործական արտադրանքներ էին, որոնք նախատեսված էին առավել ունեւոր եւ միջին դասի քաղաքացիների տների հատակներն ու պատերը գեղեցկացնելու, ինչպես նաեւ հանրային կառույցները եւ դամբարան-հուշարձանները զարդարելու համար, եւ այս պատճառով, երբեմն զարմանալի կերպով, օգնում են տեղեկություն ստանալ հին Հռոմի նիստուկացի եւ հասարակության մասին:Խճանկարները նրբագեղ զարդերով եւ նրբերանգների հարստությամբ մեզ հետ են տանում «գլոբալիզացված» մի աշխարհ, որտեղ նույն կաղապարները վերարտադրվում էին հազարավոր կիլոմետրեր այն կողմ: Ցուցադրված հավաքածուն թույլ է տալիս գնահատել բոլոր տեսակի եւ տեխնիկաների խճանկարները, նաեւ մտորել զարդերի թեմատիկայի բնույթի մասին, որոնք բազմաթիվ են նշանների եւ գույների մեջ, նաեւ մեր մշակույթի ու գրաֆիկական դիզայնի հետ նրանց կապի մասին: Մի հսկայական եւ ճշգրիտ ուսուցողական, պատկերավոր մեքենա թույլ կտա հասկանալ խճանկարի մշակման տարբեր տեսակներն ու տիպաբանությունը, տարատեսակ հորինվածքային եւ բազմաթիվ դեկորատիվ մոտիվներըՙ երկրաչափական, բուսական կամ այլաբանական մասնիկներից ներշնչված, դիցաբանական տեսարաններով եւ կերպարներով, իրական կյանքի, ինչպես նաեւ մեծ արժեք ներկայացնող խորհրդապաշտությամբ: Հատակի եւ պատի հնագույն խճանկարներից ընտրված առավել հատկանշական աշխատանքների օրինակները մաս են կազմում կապիտոլիական հավաքածուի արժեքավոր այն հատվածի, որը հայտնաբերվեց 19-րդ դարի վերջին, 20րդ դարի սկզբին կատարված պեղման եւ հետազոտման մեծ աշխատանքների արդյունքում: Այն հաջորդ օրն իսկ հետաքրքրություն առաջացրեց Հռոմումՙ Իտալիայի թագավորության նոր մայրաքաղաքի համար իրենց նշանակությամբ (1870):Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 9-ին, ժամը 18.30-ին, Երեւանումՙ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի կառավորության անդամների, դիվանագետների, գիտնականների ու քաղաքացիների ներկայությամբ եւ գործեց մինչեւ սեպտեմբերի 29-ըՙ մաս կազմելով հայկական մայրաքաղաքի ամառային միջոցառումներինՙ իտալական մշակութային միջոցառումներով հարուստ սեզոնի շրջանակումՙ շնորհիվ դեսպանատան եւ Հայաստանի կառավարության միջեւ սերտ համագործակցության:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹԱՆԿ ՉՎՃԱՐԻ՞

Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՙ 13 ՀԱՏՈՐՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՙ 13 ՀԱՏՈՐՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական