Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹԱՆԿ ՉՎՃԱՐԻ՞

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Պուտինը եկավ Երեւան ու գնաց, իսկ հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո զգացվող սառնությունը, ինչպես երեւում էՙ մնաց: Արտաքուստ, անշուշտ, ամեն ինչ հիանալի էր, վարչապետ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ խորհրդի անդամ-պետությունների նախագահների երեւանյան գագաթաժողովում չզլացան միմյանց հասցեի սիրալիրություններ շռայլել: Բայց այդ ամենը, իմ տպավորությամբ, լավ կազմակերպված բեմադրություն էր: Իրականությունը պետք է որոնել մանրուքների՛ մեջ: Հեռուստակայանների ուղիղ հեռարձակումներից կարելի էր նկատել, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը օդանավակայանում անձամբ էր դիմավորում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, Իրանի նախագահ Ռոհանիին, այլ հյուրերի: Պուտինը ժամանեց հենց գագաթաժողովի օրը, եւ Փաշինյանը նրան օդանավակայնում չէր դիմավորում: Փաշինյանը, միգուցե, իսկապես չէր կարող գագաթաժողովի բացման օրը անձամբ գնալ «Զվարթնոց» օդանավակայան, բայց նույնիսկ Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում, ուր ժամանում էին բարձրաստիճան հյուրերը նիստից անմիջապես առաջ, Փաշինյանը ընդգծված սիրալիր էր Մոլդովայի, Ղազախստանի նախագահների, Սինգապուրի վարչապետի նկատմամբ, որոնց դիմավորեց շենքից դուրսՙ ողջագուրվելով: Մինչդեռ Պուտինին ընդունելիս շենքից դուրս չեկավ, սպասեց, մինչեւ Ռուսաստանի նախագահն անձամբ մոտենա իրեն:

Մեզանում եղան ֆեյսբուքյան «մեկնաբաններ», որ հորթային հրճվանքով գրել էին, թե տեսա՞քՙ վերջին քսան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը իրեն արժանապատիվ պահեց, «չկզեց» ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ: Բայց մի՞թե տրամաբանական է ինքնանվաստացում տեսնել այնտեղ, ուր Հայաստանի ղեկավարը «կզում» է ուրիշ հյուրերի առջեւ, իսկ ահա Ռուսաստանի նախագահի առջեւ, տեսեք-տեսեքՙ «չի՜ կզումՙՙՙՙ»: Այդ դեպքում թույլ տվեք հարցնելՙ իսկ ինչո՞ւ Պուտինին ճանապարհելիս Փաշինյանը անձամբ գնաց «կզելու» եւ դեռ սոցցանցերում էլ հատուկ գրառում կատարեց, որ Պուտինին ճանապարհելիս տեւական ջերմ-բարեկամական զրույց է ունեցել նրա հետ:

Իրականում հարցը կզել-չկզելու մեջ չէ, այլ այն իրողության, որ Վլադիմիր Պուտինը, ակնհայտորեն ցուցադրաբար, Ռուսաստանի դեսպանատուն էր հրավիրել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ նախնական կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի տիկնոջըՙ Բելլա Քոչարյանին, եւ ժամուկես զրուցել էր նրա հետ: Այս փաստը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հաջորդ օրը հատուկ հաստատեց նաեւ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Պեսկովը: Հասկանալի էՙ սրանով Պուտինը հատուկ ընդգծել էր, որ ինքը ոչ միայն անձնական լավ հարաբերությունների մեջ է Քոչարյանների ընտանիքի հետ, այլեւ չի հավատում Հայաստանի երկրորդ նախագահին մեղսագրվող հանցանքներին, տեղյակ է նրա նկատմամբ Հայստանում ծայր առած գործընթացին: Անշուշտ, տեղյակ է նաեւ Ռուսաստանի հասցեին հայաստանյան քաղաքական ու մերձքաղաքական որոշ շրջանակներում տուրեւառվող բացասական ու նույնիսկ բացահայտ թշնամական արտահայտություններին: Շտապելով օդանավակայանՙ Պուտինին ճանապարհելու, Փաշինյանը ջանք էր թափել ցրելու Ռուսաստանի նախագահին դիմավորելիս իր ցուցաբերած սառը վերաբերմունքի թողած բացասական տպավորությունը, միգուցե նաեւՙ տեղեկություն ստանալու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցում անձամբ իր խաղացած դերի վերաբերյալ Քոչարյանների ընտանիքի ունեցած վերաբերմունքի մասին:

Սրանք ամենեւին երկրորդական հարցեր չեն: Այսպիսի «մանրուքներն» են, որ հսկայական հետեւանքներ են ունենում աշխարհաքաղաքական խոշոր խնդիրների հետագա լուծման կամ սրացումների առաջացման ու կանխման հարցերում: Որովհետեւ պետությունների ղեկավարները նո՛ւյնպես մարդիկ են, եւ ոչինչ մարդկային խորթ չէ նրանց: Համաշխարհային քաղաքականության մեջ վճռական դերակատարություն չունեցող Հայաստանի ա՛յն ղեկավարը, ով ցուցադրաբար ինքնիշխանություն կխաղա Մոսկվայի, նաեւ մոլորակի մյուս հզորների հետ հարաբերություններում, կմերժի նրանց որեւէ խնդրանք, ինչպես Փաշինյանը վարչապետ դառնալուց անմիջապես հետո մերժեց Քոչարյանին չհետապնդելու Պուտինի խնդրանքը, լավ կլինի մտածի… հետեւանքների՛ մասին: Հանկարծ ու դրա դիմաց… ժողովուրդը չվճարի՞… Եվ միգուցեՙ բավական թանկ…

Խմբ. կողմից.- Կարծում ենք, որ նախագահ Պուտինը պետական մարդու master class անցկացրեց վարչապետ Փաշինյանի եւ նրանով հիացողների համար: Նա ուզեց սովորեցնել, որ պետական մարդու համար անձնական հարաբերությունները նույնպես կարեւոր են,- նա, առանց ՀՀ իշխանությունների կամքը անտեսելուՙ ռուսական հող համարվող դեսպանատանը ընդունեց Երկրորդ նախագահի տիկնոջըՙ այդպիսով իր ընկերական պարտքը կատարելով,- սակայն միաժամանակ հասկացրեց, որ անհատական կապերը չի կարելի շփոթել միջպետական հարաբերությունների ու շահերի հետ: Այդ մե՛նք է, որ կարծում ենք, թե անձնական լավ հարաբերություններով ամեն ինչ «կդզվի», ինչպես սովետական ժամանակներում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԽՃԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԽՃԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական