Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա` Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում հիշում ու մեծարում են հայ մշակույթի գործիչներին: Պարբերաբար կազմակերպվող գիտաժողովներից, հուշ-ցերեկույթներից ու կլոր սեղան ձեւաչափով դասախոս-ուսանող քննարկումներից բացի, ֆակուլտետի լսարանները մեկը մյուսի հետեւից կոչվում են մշակույթի գործիչների անվամբ:

Հերթական անվանակոչությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին. անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զաբել Եսայանի (Հովհաննիսյան) անունով կոչվեց ֆակուլտետի 001 լսարանը:

Վերանորոգման եւ հարակից ծախսերի համար դրամահավաքն իրականացրել են ԱՄՆ Քնեկտիկուտ նահանգի Սուրբ Համաբարձում եկեղեցու ծխական խորհուրդը եւ հեգեւոր հովիվ Տեր Ընձակը:

Միջոցառման ժամանակ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Նառա Սարգսյանը : Այնուհետեւ ողջույնի խոսքով ու Զաբել Եսայանի մասին գրական-կենսագրական ակնարկներով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը , դասախոս Սերժ Սրապիոնյանը , Զ. Եսայանի թոռըՙ Ալեքսանդր Եսայանը , Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը եւ այլք:

Միջոցառման ամբողջ ընթացքում ԱՄՆ-ից, տեսակապի միջոցով, ներկաների հետ էր նաեւ նախաձեռնության հեղինակ Տեր Ընձակը :

Բարեգործական այս ձեռնարկը իրականացվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ջանքերի շնորհիվ:

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրեւ խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը): 1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874-1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս եւ շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:

1905 թվականինՙ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների նոր շրջան, եւ նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչեւ 1908 թվականըՙ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկիւտարի վերջալոյսներ», «Կեղծ հանճարներ», «Հլուները եւ ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները:

1909 թվականի ապրիլին երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայերի կոտորած, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ: Հայ մտավորականներից, գրողներից ու գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրերը: Նրանց թվում էր նաեւ Զապել Եսայանը, որ շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե եւ այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում հոդվածներ, գեղարվեստական մի շարք գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը, մասնավորապես, նկարագրել է «Աւերակներուն մէջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» եւ «Սաֆիէ» պատմվածքներում, որոնք բոլորն էլ հրատարակել է 1911 թվականին:

Զապել Եսայանը 1910 թվականին մեկնել է Փարիզ: Հոր ծանր հիվանդության պատճառով 1911 թվականին վերադարձել է ծննդավայր, այնտեղ մնացել մինչեւ 1914 թվականին մայիսը: Այնուհետեւ կրկին մեկնել է Փարիզ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Կ. Պոլիս: 1914 թվականին այստեղ հրատարակվում է արձակագրուհու «Երբ այլեւս չեն սիրեր» ժողովածուն:

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն էր: Սակայն նա արդեն անցել էր Կովկաս:

Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արեւմտահայ գրողների եւ գրականության, արեւմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ: Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճումՙ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվումՙ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանումՙ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արեւմտահայ գրականության եւ գրողների մասին դասախոսություն: Այնուհետեւ Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ եւ Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը եւ ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Պետրոգրադում նա հանդես է գալիս դասախոսությամբ: Այդ մասին «Արեւ» թերթումՙ «Զապել Եսայանի դասախոսությունը Պետրոգրադում» վերնագրի տակ: Զ. Եսայանի ողբերգական վախճանի մասին կարդում ենք.

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից: Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին: 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթըՙ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը: Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն ենՙ նույն տոկուն, խիզախ կեցվածքը: Նրա կյանքի դրամատիկական ավարտըՙ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են:

Որոշ տվյալներով, նա մահացել է 1943 թվականին:

(Կենսագրական տեղեկությունները վերցված են համացանցից)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԽՏԱԳԻՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՙ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹԱՆԿ ՉՎՃԱՐԻ՞

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹԱՆԿ ՉՎՃԱՐԻ՞

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական