Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլենդեյլի «մեծահասակների զվարճանքի կենտրոնում» (Glendale Adult Recreation Center) վաղըՙ հոկտեմբերի 5-ին Ամերիկայում հայկական թանգարանին ի նպաստ հայկական անտիկ գեղարվեստական գործերի ցուցադրություն է տեղի ունենալուՙ կազմակերպությամբ Հայկական դրամագիտության եւ հնությունների ընկերակցության (ANAS), Համազգայինի արեւմտյան շրջանի գործադիր վարչության եւ Գլենդեյլի տեղական մասնաճյուղերի: «Մեր նպատակն է Երեւան հանել այն վիթխարի ժառանգությունը, որ պատկանում է բոլոր հայերին, բայց զրկված է մնացել ցուցադրվելու հնարավորությունից, անտարբերության, անորոշության կամ կենցաղային մտացրության հետեւանքով: Մեր նախնիները մեծ հարստություն են թողել մեզՙ ձեռագրեր, մետաղադրամներ, գորգեր եւ գեղարվեստական այլ գործեր, որոնք պատմելու շատ բան ունեն մեզ: Այս ցուցահանդեսը եզակի առիթ է, որ լսենք նրանց պատմությունները», նշել է այս առթիվ ANAS-ի համահիմնադիրներից Չաք Հաճինյանը :

«Armenian Antiques Roadshow» ցուցահանդեսին ներկայացված են լինելու Կիլիկյան ժամանակաշրջանի մետաղադրամներ, Ուրարտական շրջանի գեղարվեստական գործեր, հին հայկական դրամներ, Ուիլյամ Սարոյանին եւ Զորավար Անդրանիկին պատկանող կամ նրանց հետ առնչություն ունեցող իրեր, հայկական ձեռագրեր, Հռոմեական «Արմենիակուս» դրամներ, եւ գորգեր ու տեքստիլ արտադրանքներ, որոնք տրամադրված են համապատասխանաբար Լեւոն Սարյանի, Չաք Հաճինյանի, Արմեն Մոլոյանի եւ Սարգիս Քիլիմճյանի, Քերոլ Վարդապետյան-Գրեգի, Գեւորգ Ներսիսյանի, Ժոզեֆ Սարգսյանի եւ Հրաչ Գյոզուբոյուքյանի կողմից:

Հաճինյանն արդեն 40 տարի է, ինչ հավաքում է հին հայկական գեղարվեստական արժեքավոր գործեր: Նա Ուոթերթաունի հայկական թանգարանի հոգաբարձուների վարչության անդամ է եւ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում է մեր պատմության Ուրարտական շրջանը:

Մանրամասնությունների համար այցելել «https://tinyurl.com/armenian antiques»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Հաջորդ գրառումը

ԱՐՋԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՋԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական