Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՒԺԵՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Patriot-ների ձախողումը փոխհատուցելու միջո՞ց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հավելյալ զորաբաժին Մերձավոր Արեւելք ուղարկելու նախագծին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը ՙ պարզաբաներով, որ դա Սաուդյան Արաբիայի նկատմամբ Իրանի նախահարձակ քաղաքականության հակազդեցությունն է: Նրա խոսքերով, ամերիկյան լրացուցիչ զորքերի գործունեությունը կրելու է պաշտպանողական բնույթ եւ կենտրոնացած է գլխավորապես հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության վրա: Էսպերն ասել է, որ ավելի վաղ Էր-Ռիադը խնդրել էր նման աջակցություն:

Ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը կփորձի ոչ միայն հավելյալ զորք ուղարկել, այլեւ արագացնել ռազմական տեխնիկայի առաքումը Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ, որպեսզի ընդլայնի նրանց ինքնապաշտպանության հնարավորությունները: «Նախագահը չի ձգտում Իրանի դեմ պատերազմի, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստի ունի ռազմական տարբերակներ»:

Իր հերթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ասել է, որ ուղարկվող հավելյալ զորաբաժնի թվակազմը կլինի սահմանափակ եւ չի հասնի հազարների:

Էր-Ռիադը երկար տարիներ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է: Երկիրը ամերիկյան բանակի հենակետերից էր հակաիրաքյան պատերազմի ժամանակ. թագավորության տարածքից Պենտագոնն իրականացնում էր հետախուզություն եւ մարտական թռիչքներ դեպի Իրաք:

Իրաքում Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում զորքը Սաուդյան Արաբիայից, որտեղ մնացին միայն զինվորական հրահանգիչներ: Սակայն վերջերս Սպիտակ տունը ավելի ու ավելի հաճախ է դիմում Մերձավոր Արեւելքում իր զորաբաժինը մեծացնելու գաղափարին: Դրա առիթը ԱՄՆ-ի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից Թեհրանին հասցեագրվող մեղադրանքներն են:

Ինչպես նշում են փորձագետները, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ որպես ամերիկյան զենքի գլխավոր գնորդներից մեկը: Էր-Ռիադը պաշտպանության վրա ծախսում է երկրի ՀՆԱ մոտավորապես 10 տոկոսը, իսկ պաշտպանական համաձայնագրերի նշականակալի մասը կնքվում է հենց Միացյալ Նահանգների հետ: Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիայի հետ ամերիկյան կորպորացիաների համագործակցությունը որոշ դժգոհություն է առաջացնում հենց ԱՄՆ-ում. Կոնգրեսի ստորին պալատը անցած ամռանը նույնիսկ ընդունեց բանաձեւ, որն արգելում է շարունակել զենքի մատակարարումները սաուդցիներին: Խոսքը պաշտպանական պատվերների վիթխարի ծավալների մասին է, քանի որ նախագահ Թրամփը 2017 թվականին կարողացավ համաձայնության հասնել Սաուդյան Արաբիային ընդհանուր առմամբ 110 մլրդ դոլար զենքի մատակարարման շուրջ:

Սակայն Էր-Ռիադը քննության է առնում զենքի ներմուծման նաեւ այլընտրական տարբերակներ: Այսպես, երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ սաուդցիները Ռուսաստանի հետ համաձայնության են եկել հ-400 զենիթահրթիռային համակարգերի երեք համալիրների մատակարարման շուրջ: Սաուդյան նավթային օբյեկտները հարձակումից չպաշտպանած ամերիկյան հակաօդային համակարգի խոշոր ձախողման պայմաններում Մոսկվայի հետ երկխոսությունը կարող է աշխուժանալ, կարծում են վերլուծաբանները: Էր-Ռիադի հետ ռազմական համաձայնագրերը պահպանելու ձգտմամբ է մասամբ բացատրվում այն արագությունը, որով Սպիտակ տունը համաձայնեց լրացուցիչ զորաբաժին ուղարկել թագավորություն, նշում են փորձագետները:

Russia Today-ին տված մեկնաբանության մեջ արեւելագետ Կարինե Գեւորգյանը նշել է, որ «ԱՄՆ-ը ամեն ինչ անում է ուրիշ երկրների անվտանգության հաշվին փող աշխատելու համար: Դա Թրամփի ակնհայտ ուղեգիծն է: Նա ավելի վաղ բացեիբաց հայտարարել էր, որ մտադիր է գործընկերներից հատուցում ստանալ նրանց պաշտպանությանն օժանդակելու դիմաց: Տվյալ խաղի մեջ նախագահը անընդհատ բարձրացնում է խաղադրույքները»:

Սակայն Մոսկվայի Պետհամալսարանի պրոֆեսոր, Մերձավոր Արեւելքի փորձագետ Ալեքսանդր Վավիլովի կարծիքով, զինամատակարարման պայմանագրերը պահպանելու ձգտումը Վաշինգտոնի գործողությունների բնավ էլ միակ շարժառիթը չէ: «Միացյալ Նահանգներին ձեռնտու է սրել լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում: Հենց այդ պատճառով Սպիտակ տունը ուշադրությունը բեւեռում է հակաիրանական արշավի վրա», պարզաբանել է Վավիլովը:

Իսկ ընդհանուր առմամբ Սաուդյան Արաբիայում հավելյալ զորքի տեղաբաշումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաոսային քայլերի շարունակությունն է, կարծում է պրոֆեսորը: Ներկայումս ԱՄՆ-ը վերադառնում է տարածաշրջան, բայց նման փոքր զորաբաժնով Միացյալ Նահանգները ի վիճակի չեն լինի էապես ազդել ուժերի հարաբերակցության վրա: Այնպես որ, սա ընդամենը խորհրդանշական քայլ է, որը կոչված է ցուցադրելու Սաուդյան Արաբիան պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը այն բանից հետո, երբ ամերիկյան Patriot համալիրները չկարողացան պաշտպանել սաուդցիների նավթակայանքները անօդաչու թռչող սարքերի գրոհներից, ընդգծել է փորձագետը:

Համանման տեսակետ է արտահայտում նաեւ Կարինե Գեւորգյանը , որը գտնում է, որ ԱՄՆ վարչակազմը Սաուդյան Արաբիայում եւ ԱՄԷ-ում հավելյալ ուժեր տեղաբաշխելու որոշումը կայացրել է սեփական հեղինակությունը չկորցնելու համար: «Իրանին հասցեագրված մեղադրանքները ենթադրում են ռազմական գործողությունների ձեռնարկում, բայց Միացյալ Նահանգները չեն ուզում պատերազմել: Այդ պատճառով իր մեղադրանքներն արդարացնելու համար ԱՄՆ-ը հավելյալ ուժեր է ուղարկում Սաուդյան Արաբիա», ամփոփում է Գեւորգյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ «ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ «ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական