Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՂԵՐՍ ՈՒՆԻ՞ ՍԱԹԵՆԻԿԻՙ ԲՅՈՒՐԵՂՅԱ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինտերնետում անընդհատ շրջանառվող «զարմանահրաշ» լուրերից մեկը, որը պատմում է Հայաստանի Սպանդարյան գյուղի բնակչուհի 22-ամյա Սաթենիկ Կարազյանի բյուրեղյա արցունքների մասին, փորձել է «ստուգել» գերմանական RTL հեռուստաընկերությունը։ Հեռուստաընկերության կայքէջում սեպտեմբերի 25- ին տեղադրված հրապարակման մեջ ներկայացվում է, թե կնոջ աչքերից օրական մինչեւ 50 բյուրեղ է թափվում։ Տարբեր ԶԼՄ-ներին Սաթենիկը պատմել է, թե բյուրեղներն այնքան սուր են, որ վնասում են աչքերը։ Վերջին տարիներին մեծացել է այն մարդկանց թիվը, որոնց արցունքը կարծր բյուրեղ է ներկայացվում, գրում է կայքէջըՙ նշելով, թե բոլոր նմանատիպ պատմությունները իրական հենքից հեռու են, իսկ 22- ամյա հայուհու դեպքի մասին գերմանական վերոհիշյալ լրատվամիջոցը զրուցել է Քյոլնի ակնաբույժներից Մաթթիաս Մաուսի հետ։ Քարացած արցունք ( կամ արցունքաքար ) իրականում կա, բայց ոչ այս տեսքով, պարզաբանել է բժիշկը։ Ռուսական MIR 24.tv- ը ներկայացրել է Սաթենիկի եւ նրա հարազատների պատմածը, թե հազվադեպ հանդիպող այս անոմալիայի պատճառով աղջկա կյանքը դժոխքի է վերածվել։ «Երբ առաջին բյուրեղը հեռացրինք, ենթադրում էինք, թե աշխատելիս ապակին աչքն է մտել, Սաթենիկի ազգական Սվետլանա Ավագյանն է պատմել հեռուստաեթերում, բայց ցավը շարունակվում էրՙ աչքից շարունակ բյուրեղ էր թափվում, ուստի բժշկի տարանք»։ Գերմանական աղբյուրն այնուհետ ծանուցում է, թե մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում նաեւ բրիտանական Mirror-ի տեղեկատվության համաձայն, դեպքի մասին իրազեկ են նաեւ ՀՀ պաշտոնատարները, մասնավորապես առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ծանուցմամբ նախարարության փորձագետները զննել են Սաթենիկին, բայց բյուրեղների ախտորոշման արդյունքը դեռ հայտնի չէ։

Իրականության հետ աղերս ունի՞ Սաթենիկի պատմությունը, հարցնում է RTL- ը, եւ իր «ոչ»-ը հիմնավորումՙ ներկայացնելով երկու փորձառու ակնաբույժի կարծիք։ Ըստ նրանց ձեւակերպման «արցունքի բյուրեղացումը հազվադեպ, բայց հնարավոր երեւույթ է։ Արցունքի ճանապարհը փակվում է այնպես, ինչպես երիկամներում կուտակված քարը, միզաքարն է փակում մեզի ճանապարհը։ Մարդու օրգանիզմը կարող է օրական մոտ մեկ միլիլիտր արցունք կուտակել, այդպիսի բյուրեղներ ստեղծելու համար մարդու օրգանիզմը հեղուկի չափազանց մեծ քանակ պիտի կուտակի, որ անհնարին է այդքան արագ բյուրեղի վերածի ու կարծրացած դուրս գա»։ Այնպես, ինչպես Սաթենիկն ու նրա մերձավորներն են ներկայացնում պատմությունը, իրական լինել չի կարող, պնդում են գերմանացի մասնագետները։ RTL-ը նշում է, թե ցանցում սա միակ պատմությունը չէ, ամենահանրահայտը 1996-ին լիբանանցի Հասնահ Մուսլմանիի բյուրեղյա արցունքների տեսանյութն էր, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում է ցանցում։ Այն տեղ է գտել 2008-ին Կալիֆորնիայի Սան Դիեգոյի Museum of Hoaxes-ում («Կեղծ տեղեկատվության թանգարան» անվանյալ կայքէջում)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՒԺԵՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ «ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական