Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Սեպտեմբերի 20-ին հեռուստատեսությամբ առաջին ատյանի դատարանի այն նիստին հետեւողները, որը քննարկեց մինչեւ վերջնական դատավճռի ընդունումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաեւ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին արտասահմանում երկշաբաթյա բուժում անցնելու, իրականումՙ Արցախյան պատերազմի ժամանակ ստացած վերքերից կորցրած ոտքի պրոթեզը Գերմանիայում փոխելու նպատակով երկրից երկու շաբաթով բացակայության թույլտվություն տալու մասին հարցերը, համոզվեցին առնվազն մի քանի հարցերում: Այն էՙ դատավոր Աննա Դանիբեկյանը իսկապես ենթարկվել է գործադիր իշխանության ահռելի ճնշումներին, եւ ակնհայտորեն իր կամքով չէ, որ հրաժարվեց գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում ընդունել: Գրավը մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է քաղաքակիրթ աշխարհում: Անհնարին է ենթադել, որ տիկին դատավորը դա չգիտեր, եւ գրավի դիմաց Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու դատապաշտպանների միջնորդությունը մերժելովՙ իսկապես որեւէ կասկած ուներ, թե ազատության մեջ լինելովՙ երկրորդ նախագահը կարող էր որեւէ կերպ ազդել քննության ընթացքի վրա: Եթե այդպիսի բան նկատվեր, ապա դատարանը կարող էր ամբաստանյալին անհապաղ կրկին կալանվորելու վճիռ կայացնել: Ինչ վերաբերում է Քոչարյանի հնարավոր փախուստին, ապա դա անհնարին է թեկուզեւ այնքանով, որ երկրորդ նախագահը բացահայտորեն մտադիր է դատարանում հասնել արդարացման վճռի: Իսկ այդպիսի մեկը ոչ միայն չի փախչի դատավարությունից, այլեւ, թող որեւէ մեկը չկասկածի. արդարացման հասնելու դեպքում անպայման հետամուտ կլինի, որ բոլոր նրանք, ովքեր, իր համոզմամբ, իր նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում են իրականցրելՙ խստագույնս պատժվեն: Համենայն դեպս, ոչ միայն ինքն ու իր դատապաշտպանները, այլեւ օրեցօր ավելացող կողմնակիցների բազմությունը դրանում չեն կասկածում: Միանգամայն հնարավոր է, որ նույն հույսն ունեն եւ արդարացման դեպքում նույնպես իրենց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնողներին պատասխանատվության ենթարկելու հարց կբարձրացնեն նաեւ Սեյրան Օհանյանն ու նրա հետ մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալները:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը Սեյրան Օհանյանին թույլատրե՛ց երկրից երկու շաբաթով դուրս գալ (իհարկե, լավ արեց), իսկ Ռոբերտ Քոչարյանին թողեց նախնական կալանքի տակ: Հենց մեղադրյալին գրավի դիմաց մինչեւ վերջնական դատավճռի հրապարակումը կալանքից ազատ արձակելուց հրաժարվելը մի ավելորդ անգամ վկայում է, որ տիկին դատավորի նկատմամբ գործադիր իշխանության ներկայացուցիչները ահռելի ճնշումներ են գործադրել: Բայց սա վկայում է նաեւ այլ բանի մասինՙ ոչ միայն երկրի ղեկավարները, զանազան քաղաքական գործիչնրն ու իրենք իրենց քաղաքական մեկնաբան հռչակած շատ հաճախ պատահական մարդիկ, այլեւ բոլոր նրանք, ովքեր դատարանի դիմաց հավաքվածՙ անվայել բաներ էին հայտարարում Ռոբերտ Քոչարյանի մասին, այդ թվում վանկարկում էին «մարդասպան»-«մարդասպան», չափազանց ցածր իրավագիտակցություն ունեին:

Նախ, ոչ ոք իրավոնքի չունի մարդուն, թեկուզեւ իրենց համար ոչ-համակրելի մարդուն նախապես «մարդասպան» անվանելու, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճռով: Երկրորդՙ ո՞վ կարող է մինչեւ վերջնական դատավճռի հրապարակումը վստահ ասել, թե Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հանցանքները դատարանում կհաստատվեն: Իսկ եթե չհաստատվե՞ն: Եթե դատարանը ի վերջո պարզի, որ երկրորդ նախագահի նկատմամբ ծայր առած հալածանքը սուբյեկտիվ հիմք ուներ, հիմնված էր անձնական ատելության, վրեժխնդրության զգացումի, միգուցեն նույնիսկՙ դրսից հրահրվող թելադրանքների վրա՞: Ջուրը չտեսածՙ ինչո՞ւ եք բոբիկացել, ա՛յ հարգելի ու ոչ-հարգելի պարոններ: Ի միջի այլոց, ենթադրում եմՙ ինչո՛ւ: Այդպես «շտապողների» հիմնական շարժիչ ուժը, իմ խորին համոզմամբ, մեղադրանքը դատարանում տանուլ տալու սարսափն է: Մեր դատարանների կամ ՄԻԵԴ-ի կողմից արդարացվելու դեպքում ինչպե՞ս են նայելու Ռոբերտ Քոչարյանի, նաեւՙ արդարասեր հասարակության աչքերին: Օրենքի առաջ վաղ թե ուշ պատասխան տալու տխուր հեռանկարը դարձել է շատ-շատերի քաղաքական վարքագծի նորմը: Եվ սա շա՜տ ցավալի իրողություն է…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԽՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԵՎ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՁԱԽՈՂՈՒՄ ՆՈՐ ՎԵՐԵԼՔՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԵՎ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՁԱԽՈՂՈՒՄ ՆՈՐ ՎԵՐԵԼՔՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական