Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ… ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ…

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ինչպես նախապես հաղորդվել էր, առաջին ատյանի դատավոր տիկին Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վճիռը: Դատարանը նպատակահարմար չգտավ բավարարել պաշտպանական կողմի բողոքըՙ ամբաստանյալին մինչեւ վերջնական դատավճռի կայացումը նախնական կալանքից ազատելու մասին:

Ես իրավաբան չեմ եւ չեմ կարող պնդելՙ Ռոբերտ Քոչարյանը իրեն մեղսագրվողՙ երկրի սահմանադրական կարգը տապալելու հանցանքը իրոք կատարել է, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը ոչ թե հուզական մակարդակով պիտի հնչի, այլՙ օրինականորեն ուժի մեջ մտած դատավճռով:

Պաշտպանական կողմը պնդում է, թե նախնական կալանքը կիրառվել է զուտ քաղաքական նպատակներովՙ երկրորդ նախագահից դժգոհ մարդկանց բերանը փակելու, նաեւ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության համար իրական մեղավորներից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Իսկ իրական մեղավորները, ըստ վաղուց շրջանառվող եւ օրըստօրե լայն ծավալ ստացող ասեկոսեների, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Նրանք իրենց կողմնակիցների լայն աջակցությամբ կամա-ակամա շիկացրին երկրի ներքաղաքական իրադրությունը, զանգվածներին անհիմն կերպով առաջնորդեցին հակապետական ընդվզումների: Հենց դա՛ հրահրեց պետական մարմինների կոշտ հակազդեցությունը:

Այդպես է, թե՞ այդպես չէՙ կարող է պարզել միայն արդարացի, անկողմնակալ դատավարությունը, ոչ թե այն էժանագին աղմկարարությունը, որ միտումնավոր բարձրացվել ու դեռ, անկասկած, կբարձրացվի այս խնդրի շուրջ: Կարծիք կա, որ նույնիսկ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի օրերս տված հրաժարականի իրական պատճառը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի ընթացքն է, այլեւ ընդհանրապես դատական համակարգի, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարանի նկատմամբ վարչապետի հանձնարարություններին համաձայն չլինելը: Պատահական չէ, որ հեռանալիս պարոն Վանեցյանը ակնհայտորեն վարչապետին ուղղված «կանգ առնելու» հորդոր ուղղեց: Ստեղծված պայմաններում Քոչարյանին դեմ տրամադրվածները կձգտեն հանրությանը համոզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչերը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, ասում էին, որ չեն խառնվում դատական իշխանության ներքին գործերին: Ահա եւՙ չխառնվեցին: Եվ դատարանը, խնդրեմ, իբր առանց որեւէ ճնշմանՙ մեղադրյալին թողեց նախնական կալանքի տակ:

Թույլ տվեք… այդ հեքիաթին չհավատալ: Ով-ով, սակայն վարչապետ Փաշինյանը սեփական ձախողումների մեղքը ուրիշների ուսերին բարդելու ակնհայտ տաղանդ ունի: Միեւնույն է, ինչքան էլ կռնակին պառկեցնեսՙ ոտքի կթռչի ու «կապացուցի», որ ոչ թե դու, այլՙ ի՛նքն է քեզ քոթակել: Հազիվ թե այնքան ազնիվ գտնվի, որ խոստովանի, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր հետ իշխանության եկած բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը ամենաբազմազան միջոցներով դատավորին հասկացնում էին, որ Քոչարյանին թողնի նախնական կալանքի տակ: Թե դա ի՞նչ հետեւանքներ կունենա երկրի համար, այդ թվում նաեւՙ աշխարհաքաղաքական գործոնները հաշվի առնելով, կտեսնենք միայն ապագայում: Հնարավոր էՙ նույնիսկ ոչ այնքան հեռու ապագայում: Դեռ հարց է, թե վաղը երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնած եւ իրականացրած մարդիկ իրենք խուսափելո՞ւ են պատասխանատվությունից, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, ինչպես «Ազգի» իմ նախորդ հրապարակման մեջ էի նշելՙ երկրորդ նախագահին նախնական կալանքից ազատելը կարող էր փրկօղակի դեր կատարելՙ ներկայիս իշխանությունների կյանքը երկարաձգելու համար: Սակայն դատարանի սեպտեմբերի 17-ի որոշումը եկավ հարցականի տակ դնելու այդ հնարավորությունը: Ափսո՜ս: Որովհետեւ մինչեւ ե՞րբ պետք է ներկա իշխանությունները աշխատելու փոխարենՙ հայհոյեն նախորդներին, պատճառաբանություններ հորինեն իրենց ձախողումները արդարացնելու համար: Վաղուց հարկավոր է անցյալի դեմ մղվող պատերազմին վերջ տալ, ձերբազատվել նախորդների հնարավոր վերադարձի սարսափից եւ ձեռքերը քշտած ձեռնամուխ լինել ապագայի կառուցմանը: Եթե… ընդունա՜կ են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական