Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՐԱՇԱՐԺ. ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸՙ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՈԳԻՆ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց իրականում սարսափելի երկրաշարժը մեկ շաբաթ առաջ չէրՙ Հայաստան-Վրաստան սահմանային գոտումՙ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, ժամը 20:22-ին եւ էպիկենտրոնումՙ 6-7 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ամեն օր էՙ սկսած անցյալ տարվա ապրիլ-մայիսից եւ բոլորիս տներում, նույնիսկ ներսումՙ կապ չունի նախկին իշխանության սեւ ստրուկ ենք, թե նորերի հետ ազատ թռչող ճերմակ… ճնճղուկ: Ցնցվում ենք բոլորս, եւ սա ազգային անվտանգության պակաս հարց չէ, քան սեյսմիկ ամրություն չունեցող մեր խարխուլ շենքերը, որտեղ ապագայի վերաբերյալ ամուր նպատակներն ենք գծագրում: Երեկ էլ, այսօր էլ հուսադրում ենք իրար, թե վաղը լավ է լինելու, բայց երեկ էլ, այսօր էլ չենք խոստովանում, որ ուրեմն այսօր լավ չէ: Ու չգիտեմ, թե ո՞ր չինացին է մեզ նզովել, բայց տպավորություն կա, որ ապրում ենք չինական մեծ նզովքի ծանրության տակ, որն իր թիրախին հավերժ փոփոխություններ է մաղթում, որ չկարողանա շունչ քաշել, ինչպես ԱԱԾ նախկին տնօրենն է ասումՙ կանգ առնել: Մինչդեռ կապ չունի քայլերը հանուն են, թե՞ ընդդեմ, ինչ-որ մեկին մերժելու կամ դիմավորելու համար են, կարեւորը կանգառն է: Որովհետեւ միայն այդ ժամանակ ես ոչ թե տեսնում, այլ զգում, որ կողքիդ մարդ կա: Քայլելիս չես զգում, քանի որ ուշադրությունդ բացառապես քո ճանապարհն է, թռչելիսՙ առավելեւս, լողալիսՙ նույնպես: Միայն կանգառում: Տեղապտույտն ու դափնիների վրա ննջելը խոչընդոտում են զարգացո՞ւմը, անշուշտ, բայց անդադար գլխապտույտը, հավերժի հասնող շնչակտուր վազքը, չդադարող անորոշությունը եւ անկանխատեսելիությունըՙ մի կողմից, եւ ժողովրդական սիրո ու հանդուրժողականության հսկայական կաթսայում բռնապետական ճաշացանկին համահունչ կերակուր պատրաստելըՙ մյուս կողմից, չե՞ն վտանգում մեր երկիրը չէ, մեր պետականությունը չէ, մե՛զ: Լավ, ո՞վ կարող է հանգիստ նստել, նույնիսկ ապրել մի տանը, որի բոլոր սենյակների դռները բաց են (չհաշվածՙ լոգարանինը), եւ որոնցից ամեն վայրկյան մի մարդ է դուրս գալիսՙ գոռալով, կապ չունի ինչ: Դուք գիտե՞ք, որ օրենսդիր իշխանության ամենացածր օղակներում աշխատող շատ խելացի ու սիրուն տղա-աղջիկները վախից ցնցվում են, որ հանկարծ չպարզվի, որ իրենք մյուսին Ազգային Ժողովի ճաշարանում հյուրասիրել են ու դա չհամարվի կոռուպցիոն մեծ շղթայի մի փոքրիկ օղակ: Իսկ գիտե՞ք, որ գործադիր իշխանությանՙ նույն ամենափոքր օղակներում ոչ պակաս սիրուն ու խելացի աղջիկ-տղաները կրկին ցնցվում են, որ հանկարծ վերեւում չիմանան, որ իրենք սեւ հագուստ կրող ընկերներ ունեն, որոնց հետ հաճախ են ուրբաթ երեկոները ոչ թե թավշյա հեղափոխության քաղցր արժեքները կիսում, այլ սովորական դառը գարեջուր եւ աղի պիստակ: Եւ վերջապես, դուք նայե՞լ եք դատական իշխանության ներքին օղակներում աշխատող պրոֆեսիոնալ տղա-աղջիկների ահալի աչքերին, երբ բացառապես սիրո կոչերով ու հանդուրժողական բառապաշարով փակում էիք դատարանների մուտք-ելքերը եւ մինչեւ օրս հայտարարում եք, թե դատարանները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Իսկ ինչո՞ւ պետք է արտահայտեն: Կամ եթե պետք է արտահայտեն, ինչո՞ւ են դատարանները մեզ պետք: Ամբաստանյալին կանգնեցնենք հրապարակում ու ժողովուրդը թող որոշիՙ կտրում ենք պարանոցի պարա՞նը, թե՞ տակի աթոռի ոտքը:

Եւ ո՞ւմ բարի եւ սիրով լեցուն մտքում է հղացել այսքան մարդու ամեն օր ցնցումների մեջ պահելը կոչել պետականաշինություն եւ նախկին հանցավոր ռեժիմի թափթփուկ մնացորդներից մեր բազմաչարչար ժողովրդին ազատագրելու սուրբ գործողություն: Ո՞վ է այսքան ատում սեփական ժողովրդինՙ ապահովելով շարունակական երկրաշարժը, ընդ որումՙ ամենավտանգավորը բոլոր երկրաշարժերի մեջՙ ներքին ցնցումներով ուղեկցվող…Ես իսկապես չգիտեմ, թե ով է նա կամ ովքեր են նրանք: Բայց գիտեմ, որ ոչ թե իշխանական պատգամավորը, ոչ թե ՊՆ ղեկավարը, կա՛մ ոստիկանապետը, կա՛մ գլխավոր դատախազը, այլ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հեռանալիս ասել էՙ իմ հրաժարականը Կանգ ա՛ռ-ի սթափեցնող քայլ է: Եւ ուրեմնՙ հանուն ազգային անվտանգության քայլ:

Այո՛, կանգառն էլ է քայլ, տվյալ պարագայումՙ հեղափոխական եւ իսկապես սիրո ու հանդուրժողականության տիրույթում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ԼՐՏԵՍԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց...

ԿարդալDetails

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական