Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՙ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է Կ.Պոլսո «Հայ թերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այցելության մասին կայքէջին, նախքան Էրդողանի հետ հանդիպելու համար Անկարա մեկնելը, իրազեկել Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն : Նա ասել է, որ այցելության ընթացքում քննարկվել են պատրիարքական ընտրությունների կանոնադրությանն առնչվող հարցեր: Շիրինօղլուին հավելել է պատրիարքի տեղապահ Սահակ եպսկ. Մաշալեանը : Նա, ի պատասխան «Հայ թերթի» հարցին, հաստատել է այցելության լուրը եւ առանց անուն տալու նշել, որ այցելուն, որին ուղեկցել է օգնականը, Թուրքիայի ներքին գործոց նախարարության բարձրաստիճան պաշտոնատարն էր, երկրի բոլոր քաղաքների կուսակալների վերադասը: Սահակ սրբազանի խոսքերով նրա այցելությունը պաշոնական բնույթ չեր կրում, պարզապես իրականացվում էր Նախաձեռնող մարմնի հետ շփումներ անցկացնելու ծիրի մեջ: Ապա սրբազանը շարունակել է. «Հարգարժան պաշտոնատարները եկած էին որոշ նյութեր քննարկելու համար եւ հարցերն արծարծվեցին շատ դրական մթնոլորտում: Պատրիարքական ընտրության կանոնադրությունը ներքին գործոց նախարարութեան կողմից պատրաստվում է Նախաձեռնարկ մարմնի հետ համակարգված ձեւով: Անշուշտ, կանոնադրությանը վերջնական ձեւ պիտի տա նախարարությունը, սակայն ողջունելի է, որ մեր համայնքի տրամադրությունները շոշափելու պատրաստակամություն է դրսեւորվում այնտեղ»:

«Հայ թերթը» Սահակ Եպսկ. Մաշալյանին միաժամանակ հարցրել է, թե է ներքին գործոց նախարարության պաշտօնատարների հետ քննարկվե՞լ է արդյոք պատրիարքության արտասահմանի թեկնածուների պարագան: Սրբազանը հարցի առնչությամբ ասել է, որ արծածվել է նաեւ այդ հարցը, շարունակելով. «Մենք փափաք հայտնեցինք, որ պատրիարքական ընտրության կանոնադրության բովանդակությունը լինի նախորդների նման: Այլապէս, արտասահմանի թեկնածուների պարագային գործի դրված սահմանափակումները կարող են անհանգստություններ առաջացնել»: Ըստ Սահակ սրբազանի, կանոնադրությունը պատրաստովում է 1863 թվին ընդունված Ազգային Սահմանադրությանը չհակասելու նկատառումով, քանի դեռ նոր կանոնադրությունը ընդունված չէ, ապա հինը, տվյալ դեպքում Ազգային Սահմանադրութիւնը, համարվում է ուժի մէջ եւ այդ մասին պատրիարքարանը իրզեկել նախարարության պաշտոնատարներին: Ակնկալվում է, որ պատրիարքական ընտրության կանոնադրությունը մոտ օրերս վերջնական տեսքի կբերվի եւ կուղարկվի պատրիարքարան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆ: ԿՈՎԿԱՍԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՐԵՎԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ԼՐՏԵՍԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ԼՐՏԵՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական