Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ»

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո

Կարելի է ենթադրել, որ ազգային անվտանգության հարցերով իր օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողության առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած արտահայտությունը երկար ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կտա: «Ես Ջոն Բոլթոնին հայտնեցի, որ Սպիտակ տունը այլեւս չունի իր ծառայությունների կարիքը: Ես, ինչպես նաեւ վարչակազմի ուրիշ անդամներ, կտրականապես համաձայն չեմ նրա շատ առաջարկությունների հետ, ուստի Ջոնին խնդրեցի հրաժարական տալ: Նա դա արեց առավոտյան: Ես Ջոնին շատ շնորհակալ եմ իր ծառայության համար: Հաջորդ շաբաթ ես կհրապարակեմ ազգային անվտանգության հարցերով իմ նոր օգնականի անունը», հայտարարել է Թրամփը:

Մինչ այդ, Բոլթոնի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Չարլզ Կուպերմանը: Այսպիսով, Սպիտակ տնից հեռացրին այն գործչին, ում անվան հետ 2018 թ. ապրիլի 9-ից կապված է ԱՄՆ-ի կոշտ արտաքին ուղեգիծը: Ամերիկյան Politico հրատարակության վարկածի համաձայն, Բոլթոնի հեռացման գլխավոր պատճառը Թրամփի հետ նրա տարաձայնություններն են Աֆղանստանի հետ կապված բազմաթիվ հարցերում: Ըստ որում, տեղեկատվական արտահոսքերի կազմակերպումը վերագրում են հենց նախկին օգնականին:

Շատ հարցեր է առաջացնում նաեւ Քաբուլում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խափանեց Քեմփ-Դեվիդում թալիբների հետ նախապատրաստվող բանակցությունները, որոնց կտրականապես դեմ էին Ջոն Բոլթոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ջոն Բոլթոնը կողմնակից էր Աֆղանստանում խնդրի ուժային լուծմանը: Ի դեպ, ԱՄՆ-ի հետ բանակցող թալիբ գործիչները ակնարկում են, որ տվյալ դեպքում գործն այնքան էլ մաքուր չէ: Նրանք բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել:

Սակայն Բոլթոնը մեծ ակտիվություն էր դրսեւորում նաեւ Իրանի ուղղությամբ: Պատահական չէ նրա հրաժարականի կապակցությամբ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի այն հիշեցումը, որ մի քանի ամիս առաջ նախկին օգնականը խոստացել էր, որ երեք ամսից Իրանը գոյություն չի ունենա: Անցյալ տարեվերջին այցելություն կատարելով Հարավային Կովկասի երկրներՙ Բոլթոնը փորձել էր ստեղծել անչափ անհավանական հակաիրանական կառույցներ, որոնք ԱՄՆ վարչակազմը իբր պատրաստվում էր օգտագործել Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ իր հարաբերություններում: Սպիտակ տունը ստիպված եղավ համակերպվել Իրանի հետ հարավկովկասյան երկրների հարաբերությունների ամրապնդման իրողությանըՙ նկատի ունենալով դրանց աշխարհագրական մերձավորությունը եւ ընդհանուր պատմությունը:

Ավելին, Վաշինգտոնն այդպես էլ չկարողացավ քիչ թե շատ հասկանալի վերաբերմունք ձեւավորել Իրանի նկատմամբ: Եվ երբ Բոլթոնը սեփական խաղ սկսեցՙ դիմելով նախագահ Թրամփի հետ չհամաձայնեցված գործողությունների, Վաշինգտոնում որոշեցին ազատվել նրանից, ինչպես անցյալում պատահել էր Մայքլ Ֆլինի եւ Հերբերտ Մակմաստերի հետ:

Բոլթոնը կողմնակից է Իրանի հանդեպ կոշտ միջոցների ձեռնարկմանը: Նա քանիցս բացահայտորեն կոչ է արել փոխել այդ երկրի իշխանությունը: Թրամփի հետ Բոլթոնի տարաձայնությունների վառ օրինակ կարելի է համարել այս տարվա հունիսին ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման միջադեպը: Այն ժամանակ Թրամփը հայտարարեց, որ միջադեպը, թերեւս, կարող է լինել Իրանի չկանխամտածված սխալի հետեւանքը:

Ինչպես նշում է ամերիկյան աղբյուրներ վկայակոչող ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը, նախագահ Դոնալդ Թրամփը ըստ երեւույթին կասկածներ է ունեցել իր օգնականի հավատարմության եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ուղեգծի պահպանման առնչությամբ: Բոլթոնի քննադատները նրան մեղադրեցին այն բանում, որ նա ազգային անվտանգության խորհրդի մեխանիզմը առանձնահատուկ է դարձրել Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի հետ տեղեկությունների փոխանակության կրճատման հաշվին:

Ինչ վերաբերում է Բոլթոնի արձագանքին, նա հայտարարել է, թե ինքն է Թրամփին առաջարկել սեփական պաշտոնաթողության գաղափարը, եւ նախագահ Թրամփն ասել է. «Եկեք այդ մասին խոսենք վաղը», գրել է քաղաքական գործիչը իր թվիթթերյան էջում:

Պետդեպարտամենտում եւ արդարադատության նախարարությունում Ջոն Բոլթոնը իր կարիերան սկսել է նախագահներ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ ավագի օրոք, տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը: Ջորջ Բուշ կրտսերի օրոք նա դարձավ պետքարտուղարի տեղակալ:

Բոլթոնը 2003 թվականին ամերիկյան զորքի Իրաք ներխուժելու հիմնական կողմնակիցներից էր: Բաղդադում զանգվածային բնաջնջման զենքի գոյության վերաբերյալ ամերիկացիների հետախուզական տվյալները, ինչպես պարզվեց, սխալ էին, իսկ անկայունությունն Իրաքում շարունակվում է մինչեւ օրս: 2005-2006 թթ. Բոլթոնը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր: Այդ պաշտոնը թողնելուց հետո նա կրկին վերադարձավ պահպանողական փորձագետի եւ մեկնաբանի զբաղմունքին: 2018 թ. մարտին Թրամփը Բոլթոնին նշանակեց ազգային անվտանգության հարցերով խորհրդական:

Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» թերթը ափսոսանք է հայտնել այն մարդու հեռացման կապակցությամբ, որը ի վիճակի էր նախագահ Թրամփին հետ պահել բնազդային արարքներից: «Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել», հայտարարել է գործարար շրջանակների թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԿԴՈՆԱ՞ԼԴՍ, ԹԵ՞ ՄԿՄԻԿՈՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական