Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱՙ Ի՞ՆՉ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր առօրյայում մարդ-արարածի, ասել է թեՙ նաեւ հայաստանցու համար իր հիմնական նախասիրություններից տեղեկացվածության հարցում խնդիրներ գրեթե չկան: Դրան նպաստում են թե՛ ամենուր հեռարձակվող էլեկտրոնային միջոցները, թե՛ մամուլի տպագիր տարատեսակները, թե անգամ հեռախոսների էկրաններին հայտնվող լուրերն ու հաղորդումները: Արդյունքումՙ որեւէ մեկը, որ չի զլանում, իր կարծիքն է հանրայնացնում, չդիտարկելով դրա կարեւորություն-անկարեւորությունը: Այս ամենի արդյունքում այն կեսկատակ զրույցն է հաստատվում, ըստ որի նորօրյա Հայաստանում յուրաքանչյուր առավոտ 3 մլն Նապոլեոն է արթնանում, ասել է թեՙ ղեկավարելու ունակ հոմո-սապիենսներ:

Այդպես է թե ոչՙ դժվար է միանշանակ ասել ու հաստատել: 2018-ի գարնանային իրադարձությունները ներկայացվածի մասամբ հաստատումն էին, երբ կարծիքները համատեղվեցին, օդում հայտնվեց նոր Հայաստան ունենալու տեսլականը: Խոստացվեց որ այն յուրահատուկ է լինելուՙ բաց ու արդար: Առաջին նախանշաններից մեկը կառավարության գործունեությանն էր վերաբերում, բազմաճյուղ համակարգը պարզեցնելուն, կրկնվող կառույցները միավորելուն, վարչա-կառավարչական հաստիքացուցակը կրճատումների միջոցով կանոնակարգելուն: Ինչ թաքցնենքՙ յուրաքանչյուր մեկն իր փոքր ու մեծ շրջապատի հետ ոգեւովորվեց ու հավատաց, արդյունքում էլ կազմավորվեց ժողովրդի կողմից ընտրված կառավարություն: Հայտարարվեց, որ գործադիր այս մարմնի գործունեությունը հանրության տեսադաշտում է գտնվելու, կառավարության ամենշաբաթյա նիստերն էլ բաց են լինելու: Թե ինչ է նշանակում հատկապես վերջինը, շուրջ 1,5 տարի անց էլ պարզ չէ: ՀՀ կառավարության նիստերին բացի երդվյալ անդամներից մասնակցում թե հրավիրվում են նաեւ զգալի թվով ծառայությունների ու կոմիտեների, վարչությունների ու գործակալությունների, պետական ու մարզային նշանակության ղեկավարներ, որոնց մեծ մասն ընդամենը դիտորդի վիճակում է, երբ աշխատավայրում անելիքներն անհամար են, որոշումների ու վճիռների սպասողների քանակներն անսահման: Նիստերը երբեմն հազիվ 30 րոպե են տեւում, որոնց ընթացքում նախարարները հասցնում են զեկուցել, ասենքՙ ինչ-որ կառույցի 3-րդ հարկի սանհանգույցի խողովակը փոխելու համար ՀՀ բյուջեից փոփոխության կարգով գումար հատկացնելու մասին: Առավել հրատապ հարցեր էլ են լինում, սակայն լրագրային էջը դրանցով չծանրաբեռնենք:

Նիստերի մասնակից կառավարության անդամների դիմաց, նախկինից եկող աշխատաոճի համաձայն, համակարգիչներ են, ապակե շշերով հանքային ջրեր, եկող-գնացող աշխատակիցներ: Նման պահերին մեր մարդիկ ակամայից հիշում են ռազմականացած երկիր Իսրայելի կառավարության այն նիստերը, որոնց դեպքից դեպք անդրադառնում են հանրահայտ հեռուստաընկերությունները: Կլոր մի սեղանի շուրջ, ջրի պարզ բաժակների դիմաց նստած են մարդիկ, որոնց անձնապես չճանաչելու պարագայում անհնար է պարզել, թե նրանցից որն է կառավարության ղեկավարը, այլ ազդեցիկ նախարարները: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ այնքան երկրի գործադիր մարմնի նիստ է, այլ հրատապ որոշ հարցերի շուրջ կազմակերպված հավաք, այնպես որ թող ներեն ինձ նիստի մասնակիցները նման գնահատականի համար: Դրանց ընթացքում քննարկվում են երկրի կենսական կարեւորագույն խնդիրները, սկսած կոալիցիոն գործընկերների մտահոգություններից մինչեւ նախարարների բարեվարքի հարցերը: Մեզանում թերեւս տարօրինակ է օրակարգի հաստատման ընթացքում հնչող «չզեկուցվող հարցեր» ձեւակերպումը: Թե ինչու՞ են դրանք կազմվում, կառավարության աշխատակազմ հասցվում, թերեւս այստեղ քննարկման ինչ-որ տարբերակ է անցնում, բազմացվելով թղթապանակներում հայտնվում, անհայտ է մնում:

ՀՀ նորօրյա կառավարությունը տարօրինակ պահվածք է դրսեւորում մամուլի հրապարակումների հանդեպ, երբեւէ չանդրադառնալով դրանց: Երկրի տարբեր ոլորտներում հայտնի մասնագետներ, անվանի գիտնականներ, նշանավոր այրեր հաճախ թե պարբերաբար են իշխանությանն իրենց խոսքը հասցնելու միջոց ընտրում տպագիր մամուլըՙ լինեն դանք բաց նամակների թե մատչելի գիտական հրապարակումների տեսքով: Դրանք ներկայացվում են քաղաքացիական մտահոգությամբ, մասնագիտական մոտեցումներով, իրենց հանրային նշանակությամբ, այլ դրսեւորումներով, եւ իշխանության հեղինակությունը շահեկան գնահատականի կարժանանա դրանց ուշադրություն դարձնելով, նաեւՙ հեղինակների հետ բարձրացվող խնդիրները քննարկելու արդյունքում: Այս առումով թերեւս կարելի է ողջունել կառավարության նիստերը մարզերում անցկացնելու աշխատաոճից հրաժարվելը, որպիսի գործընթացներ եղան եւ արժանացան հանրության որոշակի հատվածների ոչ նպաստավոր գնահատականին: Մեր մարդիկ շատ բան են նկատում, ինչպես ասենքՙ նախարարների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու խոստումներից եւս հրաժարվելը, դրանց ուղղակի առումներով: Բա հարեւան Պողոսն ի՞նչ կմտածի:

Մեր մարդկանց տեղեկացվածության հետաքրքրությունները լուծելու առումով հարկ է ըստ արժանվույն լուծել կառավարության նիստերի հեռարձակողի հարցը: Մինչ օրս այն իրականացնում են մասնավոր հեռուստաընկերությունները, ըստ իրենց հնարավորությունների ու ժամային տեւողության: Երբեմն դրանք ընդհատվում են գովազդերով, ընկերությունների արտադրանք սերիալներից ընդարձակ հատվածների ցուցադրումով, տեխնիկական խոտանի առկայությամբ: Այս ամենից կարող է զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությունըՙ հարկատուների ֆինանսական վճարումներից գոյացող բյուջեից պահվող եւ առավել լավ տեխնիկական միջոցներով զինված Հ-1-ը: ՀՀ կառավարության նիստերն ընթանալու ժամանակահատվածում այստեղ մուլտեր են ցուցադրվում, էկզոտիկ մրգերից ու բանջարեղենից նիհարեցնող խորտիկներ են պատրաստում, ՀՍՍՀ 1950-60-ականների պատմությունն է ներկայացվում, ՀՀ մրգային գինիներով աշխարհին հիացնելու պաթետիկ ոճով հայտարարություններ են հնչեցվում, որոնք, պարզ է, այսպես կոչված ռեյտինգային հեռարձակումների նպատակ են հետապնդում: Իսկ ո՞ւր մնաց հանրության այն հատվածի շահը, որն ակնկալում է կառավարության որոշումների շնորհիվ տեսնել իր հոգսերի ու խնդիրների լուծման ընթացքը. չէ՞ որ իշխանությունն իրեն ինչ-ինչ խոստումներ է տվել, նաեւ առաջարկելՙ հետեւել իր գործունեությանը, հարկ եղած դեպքում վերահսկել, պահանջել, եթե անհրաժեշտություն լինի, անգամ, մեղա մեզ… կառավարության շենքի դուռը կոտրել:

Համանման մտահոգություններ են առաջանում նաեւ Ազգային ժողովի նիստերի գործունեությունը դիտելիս, որոնք նույնպես հեռարձակվում են մասնավոր հեռուստաընկերությունների կողմից: Այս ընթացքում նայում ենք, ասենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների միմյանց հպված շարքերին, համակարգիչների ու հանքային ջրերի իսպառ բացակայությանն ու տարակուսում, թե ինչու՞ չեն հնագույն խորհրդարանն ունեցող այս երկրի ընտրյալներն իրենց պարգեւատրում նշվածներով: Պարզվում էՙ ըստ բրիտանական ավանդույթի, դրանք անհարկի անհամեստության ու անտեղի ճոխության դրսեւորումներ են, հարկատուների հատկացրած ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսեր, այլ որակումովՙ մսխումներ:

Հիմաՙ ի՞նչ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՙ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐՈՂ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԿՈՉԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական