Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդի հանճարեղ այն լուսավորիչներից էր, ով ասպարեզ եկավ պատմականորեն ամենադժվարին ժամանակներում: Խորապես գիտակցելով ստեղծված ծանր վիճակը եւ սպասվող մարտահրավերները, Աբովյանը կարողացավ անել անկարելին եւ ամբողջությամբ նվիրվեց հայ ժողովրդի փրկության վեհ եւ սուրբ գործին: Նա ոչ միայն մեծատաղանդ մտավորական էր, այլ նաեւ մեծ փիլիսոփա, լեզվաբան եւ հասարակական ակտիվ գործիչ: Անգնահատելի է նրա ծանրակշիռ ավանդը հայ ժողովրդին պատուհասած դժվարին ժամանակներում:
Խ. Աբովյանը տնից դուրս եկավ եւ չվերադարձավ: Բազում ծրագրեր մնացին անավարտ: Խ. Աբովյանի գործն անմահ է:
Ներկայումս քչերը գիտեն, որ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը անմիջական առնչություն ունի Երեւանում օդերեւութաանական չափումների իրականացման գործի հետ: 1844 թվականին Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հերման Աբիխը ծանոթացել էր Խաչատուր Աբովյանի հետ եւ նրան մասնակից դարձրել իր գիտարշավին: Ի դեպ, Հ. Աբիխը հսկայական ծառայություններ ունի Անդրկովկասի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրության բնագավառում: Նրա խնդրանքով Խ. Աովյանը Երեւանի գավառական ուսումնարանում 1844-1845 թվականների ընթացքում կազմակերպել է օդերեւութաբանական դիտարկումներ: Կատարվել են օդերեւութաբանական, ծանրաչափական, ջերմաչափական եւ խոնավաչափական դիտարկումներ: Այս տարի լրանում է այս պատմական իրողության 175 ամյակը: Կարծում եմ կարող ենք նշել այս հոբելյանը պատշած մակարդակով: