Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԻԼԵՄԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս մեզ, թե ինչպես երբեմն երկրորդական կամ քիչ կարեւոր թվացող խնդիրներ կարող են անսպասելի վերաճել հզոր բախումների, նույնիսկ պատերազմների, որոնք, երբեմն, կարող են հիմնովին փոխել տվյալ երկրի ու ժողովրդի ճակատագիրը, նույնիսկՙ աշխարհի քարտեզը: Ես չգիտեմՙ Ջորջ Վաշինգտոնը սկզբնական շրջանում, երբ ղեկավարում էր 1775-83-ի Անկախության պատերազը, գիտե՞ր, կամ հասկանո՞ւմ էր, թե Բոստոնի նավահանգստում 1773 թ. դեկտեմբերի 16-ի գիշերը թեյի մեծ խմբաքանակներ բերած բրիտանական երկու նավերի վրա անգլո-սաքսոն ներգաղթյալների հարձակումը սկիզբ կդառնա ըմբոստական մի շարժման, որը հետագայում կվերածվի բրիտանացիների դեմ պատերազմի եւ 1776 թ. հուլիսի 4-ին հրապարակված հռչակագրով կհայտարարվի Ամերիկայի անկախությունը: Այդ պատերազմը, որը հետագայում կոչվեց «Թեյի պատերազմ» (Tea War), իրականում ուղղված էր ընդդեմ մաքսային մոնոպոլ իրավունքների, որոնք պարտադրվում էին բրիտանացիների կողմիցՙ անտանելի մաքսատուրքեր, այդ թվումՙ թեյի վրա:

Նպատակս չէ համաշխարհային պատմության այդ էջի եւ… Ամուլսարի շուրջ զարգացող դեպքերի միջեւ զուգահեռներ անցկացնել. դրանք իրենց տարողությամբ եւ խորքային պատճառներով անհամեմատելի են: Բայց ցանկանում եմ նման դեպքերը զուգահեռել նմանօրինակ զարգացումների ներքին տրամաբանությանը: Եթե որեւէ երկրում կամ հասարակության մեջ կան դժգոհության մագլցող կուտակումներ, ապա անխուսափելի են քաղաքական պոռթկումներն ու պայթյունները, ինչպես պատահեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ինչպես դեռ կարող է պատահելՙ այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանում, այս անգամՙ ընդդեմ նոր իշխանությունների:

Այս պարագայում խիստ կարեւոր է դժգոհության ներքին պատճառը, որը սովորաբար կուտակվում է մարդկանց կեցության եւ հատկապես ապրուստի հարցերի շուրջ: Կեցությունն է որոշում գիտակցությունը. մեզ միշտ հուշում են Մարքսիզմի դասականները: Եվ իրավամբ: Եթե Ամերիկա գաղթած անգլո-սաքսոնների 246 տարի առաջ սկսած ընդվզման իսկական շարժառիթը իրենց կեցությունն էրՙ պատճառաբանված օտարերկրյա մաքսատուրքերի անհանդուրժելի պարտադրանքով, ապա Ջերմուկի եւ հարակից շրջանների ազգաբնակչության դժգոհության հիմքը նրանց կեցության, ապրուստի վատթարացումն ու էլ ավելի վատթար կյանքի հեռանկարն էՙ պայմանավորված Ամուլսարի վերագործարկման ծրագրով: Եվ ոչ թե կամ ոչ այնքան էկոլոգիական կամ առողջական մտահոգությունները, որոնք գալիս-միանում են նույնՙ կեցության խնդրին որպես ածանցյալ, ինչպես այն բնապահպաններինըՙ որոնք միացել են Ջերմուկյան շարժմանը, դեռ չհաշված քաղաքական-լրատվական որոշ հոսանքների հավելումներըՙ բոլորովին այլ շարժառիթներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչքան կուզի կարող է զգուշացնել եւ նախազգուշացնել, թե Ամուլսարի չվերագործարկվելը պատճառ կդառնա 900 աշխատակիցների գործազրկության, ներդրումների միջազգային շուկայում Հայաստանի վարկաբեկման: Մարդիկ, այս պարագայում ջերմուկցիները, որոնք մեծ հույսեր են կապել իրենց առողջարանային քաղաքի զարգացման հետ, այսինքն իրենց իսկ կեցության բարելավման հետ, թերեւս նաեւ մանր ու մեծ բազմաթիվ ներդրումներ են արել ապագայի հաշվին, համաձայն չեն Lydian Armenia-ի ձեռնարկության վերագործարկմանը եւ պատրաստ են հաշվի չառնելու նաեւ Հայաստանի ներդրումային շուկային սպառնացող վտանգները, որոնց մասին գրել էի նախորդ հոդվածներիցս մեկում, որի վերնագիրն էրՙ «Ամուլսարը «ամուլ» չի մնա»…

Բնավ չեմ պնդում, որ Ջերմուկյան շարժումը կարող է այն կայծը դառնալ, որը կբռնկեցնի ներկայիս գործող կամ չգործող համակարգի դեմ դժգոհությունների հրդեհը: Սակայն բնավ չեմ բացառում, որ այս եւ նման որեւէՙ տեղական ու տեղայնական խնդիր կարող է համապետական տագնապի, ընդհուպՙ իշխանափոխության պատճառ դառնալ:

Մինչ այդՙ Ամուլսարը մնում է այն սարդոստայնը (նման հին ու նոր սարդոստայններ շատ կան Հայաստանումՙ Քաջարանից, Թեղուտից, ցեմենտի զույգ գործարաններից սկսած), որի մեջ ինքնախցկվեց Նիկոլ Փաշինյանը 13-14 ամիս առաջ եւ այժմ ճգնում է դուրս գալ ինքնաժխտման եղանակով: Պետական բյուջե՞ն, թե՞ մարդկանց կեցությունն ու առողջությունը: Դիլեմաՙ որից դուրս գալու համար իշխանությանը մինչեւ սեպտեմբերի 20-ը պայմանաժամ է տրված: Սպասենք հնարամիտ լուծումների: Եթե կան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԻՆԵՐԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական