Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂԲԸ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բակում իրարանցում էր. հինգ օր շարունակ, անվերջանալի հարստության պես, մարդկանց կողմից ավելորդ համարված, մերժված, չգիտես ինչու «աղբ» անունը վաստակած իսկական հարստությունը, որ բլրանման կիտվում, թափվում ու հոսում էր «աղբ-լեռան ստորոտի» լայնքով ու երկայնքով… աղբատարը եկել էր տանելու:

Տեսնելո՜ւ բան էր այդ հինգ օրերին մայրաքաղաքի կենտրոնական բակերից մեկում արմատապես փոխված իրավիճակը: Փոքրիկներ ունեցող մայրիկներն ու հայրիկներն այլեւս կարիք չունեին անվերջ պատրվակներ հորինելու իրենց փոքրիկներին գազանանոց չտանելու համար: Գազանանոցն ինքն էր եկել բակ փոքրիկներին հյուր: Իսկ ովքեր տանը փոքրիկներ չունեին, նեխող աղբի խեղդող հոտի ու դրա շուրջ վխտացող, պատառ կիսող ընտանի ու վայրի կենդանիների իրար ծվատող անդադրում կռիվների ֆոնին լուտանքներ էին թափում, բարձրաձայն հայհոյում իշխանություններին:

Աղբարկղերից միշտ ինչ-որ պիտանի, օգտակար բան փնտրող ու գտնող մուրացկաններն այդ հինգ օրերին չէին համարձակվում մոտենալ հսկայական շրջան գծած աղբի տիրույթին: Նրանց դեմ, կենդանական աշխարհը հարձակումներից պաշտպանող հզոր վահանների պես, կանգնում էր երեխաների փայտերով զինված բանակը: Եվ այսպես հինգ օր շարունակ «վայելում էինք» բակ ներխուժած ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ: Անտանելի հոտն ամենեւին չէր զսպում աղբին տիրոջ իրավունքով առաջինը մոտեցող թափառական շների վայրագ ախորժակը: Ինչքա՜ն էին սպասել այդ երանելի օրվան, երբ հանգիստ ու անշտապ, մի ոսկոր գտնելու անհույս-հույսով կարող էին անվերջ քրքրել աղբի պարունակությունը: Ուշադիր դիտելիս նրանցից մի քանիսի աչքերում նույնիսկ երջանկության արցունքներ էին նկատվում: Ո՜ւր էր, թե այդ արցունքները տեսնեին ու վերջապես լռեին հայհոյող հարեւաններս: Նրանք, որ ամբողջ օրը հալածում, բակից դուրս էին քշում անօթեւան անասուններին, տնանկ ասուններին:

Նեխահոտն անտանելի էր դառնում, որից աներես առնետների ախորժակն էլ ավելի էր գրգռվում: Այդ օրերին ականատես եղանք, թե ինչպես առնետն ու կատուն, գունդուկծիկ դարձած, մահու եւ կենաց պայքարի են բռնվել գարշահոտ արձակող մի պատառի համար: Ո՞վ էր տեսել, որ կրծողն այդքան հանդգնություն ունենա կատվազգիի վրա հարձակվելու համար: Իրոք, որ ԻՐԱՎԻՃԱԿ ԷՐ փոխվել:

Հինգ օր անց, երբ հռնդյունով բակ ներխուժեց հսկա աղբատարը, սկսվեց աննախադեպ մի իրարանցում. ասես մեկի հրամանով, փայտերով զինված փոքրիկները փակեցին մեքենայի ճանապարհը: Ո՞վ էր համարձակվել բակից անվերադարձ տանել այդքան գունեղ ու հետաքրքիր իսկական կյանքի ԱՂԲ-ՊԱՏԱՌԻԿԸ, որում չկար հորինված եւ ոչ մի բան, ամեն ինչ իսկական էր: Ո՞վ էր համարձակվել զրկել իրենց կյանքի հետ չժամադրված այդ հանդիպումից: Կարճատեւ պայքարից հետո «կոմունան ընկավ» …ԱՂԲԸ տարան:

Իսկ մեծերը, ա՜խ այդ մեծերը, կրկին ամեն ինչից դժգոհ ու թերահավատ մեծերը, այդպես էլ չհասկացան, որ ԻՐԱՎԻՃԱԿ Է փոխվել, սակայն իրենք նույնն են մնացել:

02.09.2019թ.

ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆՙ ԲՈԼՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՇՏ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական