Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՑԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱ՜Լ ԾՈՎԱՓԵՐԸ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրացուհի Մարինայի հյուրատան երեկոները բուռն են ու աղմկոտ: Կեսգիշերին մոտ, երբ նույն հարկի տակ հավաքվում են տարբեր ազգերի հարեւանները, ծովից փչող քամին նրանց բազմալեզու զրույցներն ու ծիծաղն իրար է խառնում ու Քոբուլետիին ինտերնացիոնալ հանգստավայրի տիտղոս տալիս: Բաց պատշգամբումՙ մի սեղանի շուրջ, նստած են վրացի երիտասարդ զույգերը, անընդմեջ ծխում են, լուծվող սուրճ խմում, անթաքույց համբուրվում ու իրար ծնկների նստում: Կողքի սեղանին ոչ պակաս անբռնազբոս ռուս ընտանիքն է: Հայրը ընթրիք է պատրաստել դստեր համար ու կերակրում է նրան, իսկ մայրը փաղաքշում է գրկին թառած կատվին, համբուրում նրա, հետոՙ ամուսնու բեղիկները: Վրացի եւ ռուս ընտանիքներն ինտերնացիոնալ Քոբուլետիում իրար լեզու լավ չեն հասկանում. վրացի նոր սերունդը ռուսերեն վատ գիտե, անգլերենն է նրա երկրորդ լեզուն: «Հե՜յ գիդի Սովետ, «զաստավիտով» բոլորին ռուսերեն սովորեցրիր»,- հաճախ էր կրկնում պապս: Սովետական եղբայրական հանրապետությունների մերօրյա սերունդը, սակայն, ռուսերենը դժվարությամբ է ընդունում: Երիտասարդ վրացիները եթե անգամ ռուսերեն իմանան, միեւնույն է, չեն խոսի. ազգային սկզբունքի հարց է:

Եվ ուրեմն բաց պատշգամբի երրորդ սեղանն զբաղեցնում է ուկրաինացի զույգը: Ամուսնացած չեն: Հայ կենվորներն աշխատում են այնպես անել, որ ուկրաինացի զույգն իրենց երեխաների աչքին չերեւա: Դաջվածքներով պատված աղջկա մարմինը գիշերուզօր տղայի գրկում է: Մի մարմին դարձածՙ պատշգամբում նույն շշից գարեջուր են խմում ու ծխախոտի ծուխը քուլա-քուլա բաց թողնում: Իսկ այնտեղ վրաց-ռուս-ուկարինացի երիտասարդության անկաշկանդ «սանձարձակություններից» հեռու օգոստոսյան երեկոն են վայելում երկու բազմանդամ հայ ընտանիքներըՙ տատ ու թոռով, հարս ու սկեսուրով, տալ ու տեգրով: «Ֆո՜ւ, դրանց ֆասոնը կտրվի, ձմերուկը երկրորդ հարկի սառնարանում մնաց, բայց ավելի լավ է գնամ, Մարինայից ուրիշ ձմերուկ առնեմ, քան բարձրանամ, էդ անամոթներին տեսնեմ»,- տասը մատները երկրորդ հարկի ինտերնացիոնալ պատշգամբի ուղղությամբ չանչ արեց երկու կանանցից ավելի տարիքովը: Ավելի երիտասարդը փորձեց առաջին հարկից ծիկրակել, բայց հաջողվեց ուկրաինուհու բաց սրունքը տեսնել միայն, վրանՙ թիթեռներով ու սարդերով գունավոր դաջվածք: Հայ երկու ընտանիքները վրացուհի Մարինայի այգու մանղալի վրա պատրաստած խոզի խորովածն էին ուտում, վրայից վրացական գինի խմում, հետոՙ վրացական գարեջուր ու վրացական լիմոնադ: Իսկ կանայք սալաթներ, թթվի տեսականի, խմորեղեն, սուրճ, միրգ ու ձմերուկ էին մատակարարում: Բակում կայանած ինտերնացիոնալ պետհարամանիշերով ավտոմեքենաներից մեկը հանկարծ բարձր երաժշտությունից դղրդաց: Այն հայկական համարանիշերով էր, դրա համար էլ հենց այնտեղից զրնգաց հայոց ռաբիսի տիրույթում հայտնի «Լեդի Քոբուլետի» երգը: Ընտանիքի հայրը որդուն սաստեց. «Կամաց, քեզ մի քիչ կուլտուրական պահի, հո չտես չե՞ս: Դանդաղ, կլասիկ մի բան միացրու, հաց ուտենք»: Տղան միացրեց Ձախ Հարութի «Հայի աչքերը»: Կեսգիշերն անց էր. հայ ընտանիքները «կլասիկի» տակ խորովածից հետո շարունակեցին վայելել վրացական խինկալին, հետոՙ խաչապուրին ու ձուկը: Ի պատիվ նրանց անկաշկանդ ախորժակիՙ Մարինան իր խանութը մինչեւ լույս չփակեց:

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքը ո՛չ առաջին հարկի պատշգամբում էր, ո՛չ էլ երկրորդ հարկի: Կեսգիշերն անց էր, բայց հյուրատուն վերադառնալու միտք չուներ: Գնացել էին Բաթումիՙ լողալու եւ զբոսնելու: Ծովի ափն անասելի մարդաշատ էր. ամեն սանտիմետրի վրա մարդ կար: Բաթումին ավելի ինտերնացիոնալ է, ավելի շուտՙ միջազգային, քան Քոբուլետին. սլավոնական ու կովկասյան ազգերից բացի այստեղ են գալիս պարսիկներ, արաբներ, հնդիկներ, սեւամորթներ:

«Էկոնոմ» խավի հայ ընտանիքը Բաթումիի ափերը ողողող ջրերը մտավ, մի լավ լողաց ու ավազի վրա մի կերպ տեղավորվեց: Ամուսինը համարյա մեջք մեջքի տվածՙ մի բարեկազմ ռուս կնոջ հետ էր նստած, իսկ ինքըՙ մի վրացու: Երեխաներն ապշահար նայում էին, թե ամբողջ մարմինն ու գլուխը սեւ հագուստի մեջ փաթաթած 4 պարսկուհիներն ինչպես են լողում ծովում, իսկ նրանց ամուսինները պահակ կանգնածՙ սպասում են ափին: «Մամ, էս կանայք իրենց լողազգեստները հյուրանոցո՞ւմ են մոռացել, դրա համար էլ շորերով են ծովը մտե՞լ»,- հարցրեց 10 տարեկան դուստրը: «Չէ, նրանց լողազգեստը սա է. արաբ ու պարսիկ կանանց այսպիսի լողազգեստ հագնել չի թույլատրվում»,- բացատրեց մայրըՙ ցույց տալով իր լողազգեստը, որին ամեն անգամ նայելիս տխրում էր ու սրտնեղում:

«Հետո էլ լողազգեստիցդ դժգոհ ես, մոդայից դուրս է եկե՜լ, ֆլան-ֆստա՜ն: Քեզ համար էս պարսկուհիների լողազգեստից եմ առնելու, որ էլ չդժգոհես»,- կնոոջ հոգու հետ խաղաց ամուսինը:

Հետոՙ ճոպանուղի, նավ, սրճարան: Ինչքան փնտրեցին, որ նավերի տերերը թուրք կամ ադրբեջանցի չլինեն, չստացվեց: Սահուն ռուսերենով, մի քիչ սլավոնական արտաքինով մի նավատիրոջ գտան, առանց սակարկելու տոմսի արժեքը վճարեցին ու նստեցին: Սահուն ռուսերենով, մի քիչ սլավոնական արտաքինով նավի տերը 5 րոպե հետո մի խումբ ադրբեջանցիների առաջ գիրկը լայն բացածՙ նրանց նստեցրեց հատուկ տեղերումՙ կաշվե բազմոցների վրա ու սկսեց սահուն ադրբեջաներենով զրուցել նրանց հետ: Նավից իջնելու համար այլեւս ուշ էր. շարժվել էին: Հետո ադրբեջանցիներն սկսեցին զննող հայացքով իրենց նայել: Նրանք շատ էինՙ 15 հոգի: «Էկոնոմ» խավի հայ ընտանիքի հայրն ու մայրը պատասխան հայացքով նրանց հակադարձեցին: Ադրբեջանցիների հայացքներն ավելի ծակող ու հանդուգն էին դառնում: «Էկոնոմ» խավի հայ ընտանիքի հայրը հակամարտող հայացքով փորձեց սաստել: Հայ-ադրբեջանական հայացքների մենամերտը թեժանում էր: Հանկարծ երրորդ սեղանից հայ ընտանիքին մոտեցան 4 ամրակազմ երիտասարդներ: «Դրանք տեսել են, որ դուք քիչ եք, իրենքՙ շատ, դրա համար են ռիսկովացել: Դե հիմա էլ թող ձեր կողմը նայեն, թե էդքան համարձակ են»,- հայերեն բարձր ասաց երիտասարդներից մեկը: 4-ն էլ եկան-նստեցին «էկոնում» խավի հայ ընտանիքի կողքին: Ադրբեջանցիները հայացքները փախցրին ու մինչեւ նավից իջնելն այլեւս հայերի կողմը չնայեցին:

Բաթումիում սպասարկման ոլորտը գրեթե ամբողջությամբ թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքն է անցել: «Էկոնոմ» խավի հայ ընտանիքը նավից հետո վճռել էր ռեստորանները մի լավ հետազոտել, հետո միայն ճաշել: Առաջին երկու սրճարանների տերերն ադրբեջանցի էին, երրորդը վրացու էր պատկանում: Այդտեղ էլ նստեցին եւ ուտելիք պատվիրեցին: «Գերի ընկած հայ զինվորի մասին տես ինչ սուտ լուրեր են տարածել անաստվածները. գրել ենՙ իբր իրենցից ապաստան է խնդրել:… Եթե Հայաստանում լինեի, հիմա մերոնց հետ ես էլ Ղարաբաղ գնացած կլինեի, տես, Բակո Սահակյանի հետ են հանդիպել, նկարվել»,- հեռախոսով լուրերը կարդալովՙ կնոջն ասաց ամուսինը: «Պապ, էս տղան շշմած մեզ է նայում»,- հոր թեւից քաշելովՙ ասաց դուստրը: Ամուսինները հայացքները հեռախոսից կտրեցին. սեղանի մոտ սկուտեղը ձեռքին մի երիտասարդ էր կանգնածՙ մատուցողը: Ակնապիշ նայում էր տղամարդու ձեռքի հեռախոսին: «Բաժակները սեղանին դիր, երիտասարդ, թե չէ կգցես-կջարդես»,- ադրբեջաներեն ասաց «էկոնոմ» խավի հայ ընտանիքի հայրը:

Մատուցողը հայացքը փախցրեց, բաժակները հենց սկուտեղով դրեց սեղանին ու արագ հեռացավ:

5 րոպե անց «էկոնոմ» խավի հայ ընտանիքին ուրիշ մատուցող էր սպասարկումՙ հաստա՛տ վրացի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ… Ե՞Ս ԵՄ, Ո՛Չ, ՉԷ՛, no…

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆՙ ԲՈԼՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՇՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆՙ ԲՈԼՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՇՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական