Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՐ ԱՇՈՒՆ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիուկես է անցել իշխանափոխությունից, ու մեր դիտարկմամբ` երկիրն ինչպես որ շատ տարիներ գտնվում էր նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում, այդպես էլ հիմա դուրս չի եկել այդ երեքի դիմակայությունից` ուղիղ , թե միջնորդավորված: Ու նույնիսկ այդ դիմակայությունը խժռում-իրենով է անում մնացած ամեն բան`թույլ չտալով կողմնակի, իմիտացիոն խնդիրներից անցնել երկիրը ոտքի կանգնեցնելու իրական գործին: Մեր հանրությունը, փոխանակ իր ուժերը կենտրոնացնի տնտեսության մեջ շունչը հետ բերելուն, արատավոր համակարգի քանդածը ողջ թափով (այլ ոչ թե դիպվածաբար) ուղղելուն` ձեռքերը ծալած ականատես ու անգամ մասնակից է մեծ եւ անկասելի «ագիտպրոպի», այլ բառ չեմ մտաբերում` խորհրդային ժամանակի ողջ բացասականը խտացրած այս բառից բացի, որը սպառնում է կուլ տալ ամեն բան:

Իհարկե, դա նաեւ իշխանության սխալների արդյունք է, ընտրված «բառադի» կադրերի, խմբային-հոտային մտածողության, գլխավորն ու երկրորդականը իրարից չզատելու, անձնական նեղացածությունները եւ վրեժխնդրությունները պետական գործունեության հետ շփոթելու եւ այլ դրվագներով: Բայց դրանից ընդհանուր տպավորությունը չի փոխվում: Այլապես երկիրը չէր դառնա մի մեծ եւ անվերջանալի դատական շոուի կամ որ ավելի ճիշտ է `սերիալի մասնակից, հիմնական անելիքը թողած:

Այդ սերիալի մեջ ինչ ասես կա` ե՛ւ օտար պետության ղեկավարների` մեզ համար իրոք վիրավորական միջամտություն, ե՛ւ արհեստական օրակարգեր, ե՛ւ անիմաստ հարայ-հրոց, եւ ժամանակի կորուստ, ե՛ւ պետական ինստիտուտների հակադրություն, էլ ինչ ասես…

Զարմանալի բան` իշխանությունը չէր պատկերացնում, հա՞, որ միայն կոչերով եւ կարգախոսներով չի կարող արագ արդյունք գրանցել, քանի որ իրական իշխանությունը փողի, տնտեսական լծակների եւ քարոզչական սարդոստայնի մեջ է , որոնք բոլորն էլ, թաքնված եւ բացահայտ, այդպես էլ մնացին նախորդ իշխանությանը մոտ կանգնած մի քանի դեմքերի ձեռքին: Միայն Արցախի անկախության օրվա ուղերձների հրապարակաման կերպը հերիք էր` տեսնելու համար, որ մի շարք ԶԼՄ-ներում իշխանության առաջին դեմքը դեռ Սերժ Սարգսյանն է, մի մասում` Քոչարյանը, մի երկուսում` Տեր-Պետրոսյանը (միջնորդավորված), քանի որ նախ նրանց ուղերձներն էին հրապարակում` ուղղված Արցախին, ու հետո նոր ներկայիս առաջին դեմքերի: Բա նախորդների եւ էլ ավելի նախորդների օրոք միթե հնարավոր էր նման բան` երբ մի տեղում մոնտաժված ուղերձի միասնական տեքստը իմպերատիվ կարգով բոլորն ու ամենակզբում միահամուռ ցուցադրում- տեղադրում էին:

Մի կողմից թվում է`լավ է. պարտադրանք չկա, մյուս կողմից անգամ մասնավոր հաղորդակցության դաշտը հանրությանն է պատկանում, ու անպատասխանատու եւ հեռուստադիտողի (օնլայն ընթերցողի) իրավունքի առումով անընդունելի բան է նախ երկրի ղեկավարության ասելիքը չստանալը: Ու սա հուշում է` նախկինները չեն գնացել, նրանք քարոզչության մեջ հավասարը հավասարին ճակատամարտում են, գրագետ օգտագործում բոլոր առիթները` ներկաների սխալները «լունՙ ուղտ» տարբերակով ի ցույց դնելու, նրանք սպասում են իրենց իքս ժամին, մոռանալով, որ ամեն ինչ պատահել է իրենց գործունեության արդյունքում: Մոռանալով, որ աղքատ անվանվող երկրում միլիարդներով փող ու անշարժ գույք հենց իրենց օրոք է գրպանվել, որոնց բացահայտումներից մարդու մաշկ է փշաքաղվում: Իսկ լրատվությունն էլ դեռ երբեք այսքան վարձկան չի եղել, այսպես անվրդով չի մատուցել տերերին հարկավորը, անկախ նրանից` ճշմարտություն, թե՞ հերյուրանք է դա: Եթե Միքայել Մինասյանն էլ ավելի անկեղծ լիներ ու իր ակնարկած ամբողջ իմացածն ասեր` միգուցե ժողովուրդն իրոք իմանար անելիքը, բայց երեւում է` այդ ճշմարտությունը երկու սայր ունի:

Սահմանադրական դատարանի որոշման շուրջ

Իմաստ չունի այդ որոշմանն անդրադառնալ`բուն բովանդակության առումով, եւ ասեմ, թե ինչու: ՍԴ անդամների հայտնի մասը նախկին իշխանության առանցքային դեմքերից են եղել տարբեր տարիների, եւ հայտնի բան է` մեր ՍԴ-ն բոլոր երեք նախագահների օրոք էլ իշխանական շահ է սպասարկել: Հիմա եթե օրենքի տառով անկախ, իսկ իրականում նախկիններին ներկայացնող ՍԴ-ն ինչ-որ վճիռներ է ընդունում` հասարակ քաղաքացին, որ մերժել է նախկիններին, ինչու պիտի վստահի այդ վճռին: Ավելի բարոյական կլիներ, որ նախկինում քաղաքական ուժեր ներկայացրած մարդիկ հրաժարվեին ՍԴ անդամությունից, քանի որ իրենց ներկայացրած ուժը հեռացել է, իրենք էլ չեն համապատասխանում իրոք անկախ ՍԴ անդամի կերպարին, այդ ժամանակ միգուցե հավատայինք ՍԴ որոշումներին: Ընդ որում`քաղաքական շահ չսպասարկելու նույն պահանջները ՍԴ-ին պետք է ներկայացնել նաեւ նոր իշխանության օրոք: Ի դեպ` հեռանալն աշխարհի վերջը չէ, ընդամեը երեք տարի հետո ընտրութփուններ են, գնացեք- օգնեք ձեր համակրած ուժին` երեք տարի հետո կառավարման վերադառնալու, ոչ թե ներքին խժդժություններին նպաստող վճիռներ կայացրեք:

Այնուամենայնիվ նշենք, որ ՍԴ-ի` դեռ ամբողջապես չհրապարակված վճռի մի կետով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը սահմանափակելու խնդիր ՍԴ- ն տեսավ, իսկ ահա` իր լիազորություններից դուրս անձեռնմխելիությամբ օժտված լինելն այդ ժամանակի օրենսդրությամբ հակասահմանադրական համարեց: Այս ոգով հրապարակվելիք ՍԴ ամբողջական որոշումը, կամա-ակամա, կարող է ավելի մեծ դիմակայության սկիզբ լինել` ռեսուրս ու ժամանակ խլելով պետությունից եւ նոր լարվածության օջախ ստեղծելով երկրի ներսում: ՍԴ-ն երկու կետի մասին վճիռ հրապարակելով` կարծես ուզում է տեսնել, թե ինչ կձեռնարկեն պետության ու հանրության միավորները, ու դա հասկանալուց հետո միայն ամբողջական վճիռ կհրապարակի:

ՍԴ-ի շուրջ դեռ զարգացումներ կլինեն: Ասվածին մի նկատառում եւս ավելացնենք:

Այս ողջ ընթացքում ինձ դուր չի գալիս, որ Քոչարյանի կողմնակիցները չեն խորշում ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի`Քոչարյանին ուղղված ծննդյան շնորհավորանքում ակնհայտ ոչ տեղին ակնարկները տեղի-անտեղի աջակցություն դիտարկելուց, ոչ ոք չի նեղվում դրանցից: Քոչարյանը եղել է իքնիշխան երկրի երկրորդ նախագահը, եւ այդ ակնարկները այլ երկրի կողմից մեր ինքնիշխանության կողմը նետված քար պետք է համարեր, մանանվանդ, որ ռուսներին հետաքրքրում է միայն իրենց խնդիրների լուծումը նաեւ այս մի` Քոչարյանի գործի միջոցով: Եւ ընդամենը: Ես, օրինակ, ինձ լավ կզգայի, եթե հարեւան երկրի ղեկավարի այցի մասին խոսակցությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկ` իբր Քոչարյանին տեսակցելու, Քոչարյանն ինքը նպատակահարմար չհամարեր, որպես ինքնիշխան երկրի ղեկավար եղած մարդ, այդպես կդրսեւորեր պետական գործչի որակ, բայց երեւում է` անիրականանալի բան եմ ուզում:

Ու ոչ ոք թող չհամարի, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստան ժամանող Պուտինին պետք է անընդհատ քծնել, բամբասել կամ վասալավարի կզել նրա դիմաց, ամոթ է, մի քիչ ձեզ անկախ պետության միավոր զգացեք, այ տնաշեններ:

Ամուլսարը դառնում է իշխանության գարշապարը

Ամուլսարը շահագործել-չշահագործելու որոշումը իշխանությանը կարող է շատ ծանր նստել` վարկանիշի անկման ու նյութական տեսակետներից: Առայժմ այդ որոշումը հետաձգվում է` շահագործման անվտանգության վերաբերյալ նոր եզրակացության անհրաժեշտության պատճառաբանությամբ: Բայց այդպես էլ չլսեցինք, թե ինչ է տալիս պետությանն այդ հանքի շահագործումը` շահագործողի համար գերշահույթներ ապահովելուց եւ տեղական բնակչության առողջությունը վնասելուց բացի:

Իսկապես` ինչ է ստանում պետությունն առհասարակ ընդերքը շահագործելու եւ Հայաստանի բնությունը թունավորելու դիմաց, ինչպես որ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանն է հարցադրում անում, չէ որ այդ հանքերը շահագործում են անհատ մարդիկ, հաճախ արտերկրի ընկերություններ, իսկ պետությանը մուծվող հարկն այդ բոլորի դիմաց աննշան է: Այս հարցը ծագել է վաղուց եւ ծագում է անընդհատ, քանի որ Հայաստանի հանքերը շահագործման արդյունքում ճկույթաչափ հարկերով Հայաստանի ազգային հարստությունը դուրս է հոսում: Այս իմաստով իրեն պատկանող ընդերքի շահագործող-տիրապետողների ամբողջական ցուցակին հայ ժողովուրդն իրավունք ունի ծանոթ լինելու: Նոյեմբերին նախատեսված է այդ ցուցակների հրապարակում` բացառությանբ մինչեւ 10 տոկոս բաժնեմաս տիրապետողների անունների, որոնց բացահայտելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կառավարութունը մի շարք պատճառաբանություններով մերժեց: Իսկ մենք կարծում էինք, որ հենց այդ 10 տոկոսի բացահայտումը կարող էր դառնալ այն փարոսը, որը լուսավորելու էր դեպի իրական բաժնետերերը տանող ճանապարհը, այն աննշան ապացույցը, որը ծառերի հետեւում թաքնված հսկա անտառն էր ցուցանելու: Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվություն ստացած ընկերությունների ամբողջական ցուցակի հրապարակումը բաց կաներ այն շարժառիթները, որոնք Հայաստանի կառավարությանը ստիպում են հեռու մնալ կտրուկ քայլերից: Գաղտնիք չէ, որ ինչպես ամեն փոքր երկրի, այնպես էլ Հայաստանի հանքային հարստությունները, եւ առաջին հերթին ուրանն ու ոսկին հետաքրքրում են այդ ռազմավարական հարստությունները ամբարող երկու-երեք պետություններին: Մեր խնդիրը պետք է լինի առհասարակ հայեցակարգային մոտեցում ցույց տալ խնդրին` օրենսդրությամբ արգելելով մեր հարստությունը դուրս տալու հնարավորությունը, ըստ այդմ` Հայաստանի շահերից չբխող պայմանագրերը խզելով եւ մինչեւ այժմ տարվող քաղաքականությունը կտրուկ փոխելով հայեցակարգային մոտեցմամբ: Ինչ են Ամուլսարը, Զոդը, մեր մյուս հանքավայրերը` արտաքին գիշատիչների համար որս, մեր հարստությունը, որից մենք ձեռնունայն ենք մնում: Այդքան հարստություններ ուեցող երկիրն` այսքան աղքա՞տ, սա պիտի փոխել:Պետք է համարձակություն ունենանք մերժելու ռուսներին, ամերիկացիներին անգլիացիներին եւ մյուսներին` մեզ կողոպտել, ու վերջ: Թող ներդրում անեն ոսկին, մյուս հազվագյուտ էլեմենտները տեղում արտադրությամբ կորզելու վրա` մեծ մասը երկրին թողնելու պայմանով, համ արտադրող երկիր կդառնանք, համ էլ կվերահսկենք մեր հարստությունը:

Իսկ Ամուլսարը քաղաքական շահարկման առարկա դարձնելը, խնդիրը քաղաքական դիվիդենտներ շահելու համար բարձրացնելը կամ վճարովի պայքարի նյութ դարձնելն առհասարակ անբարոյականություն է: Բայց հիմա ուզած թեմա խլվում է` իշխանության սխալներից օգտվելով նրան խփելու համար: Մենք միայն երկու թեմայից խոսեցինք, դատելով թեմաների բազմազանությունից եւ այն խոսակցություններից, որ աշնանն ընդդիմությանը միավորող նոր քաղաքական բեւեռ է ձեւավորվելու` իշխանությանը ծանր աշուն է սպասվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական