Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Գրենլանդիան գնելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիա կատարելիք իր այցը, քանի որ այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հրաժարվել էր քննարկել Գրենլանդիա կղզու վաճառքի հարցը: Թրամփը Կոպենհագեն պետք է այցելեր սեպտեմբերի 2-3-ը: «Դանիան խիստ յուրահատուկ երկիր է, եւ ժողովուրդն էլ սքանչելի է, սակայն նկատի ունենալով, որ վարչապետը շահագրգռված չէ քննարկելու Գրենլանդիայի առք ու վաճառքի հարցը, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երկու շաբաթ հետո», գրել է Թրամփը իր թվիթթերյան էջում:

ԱՄՆ-ի առաջնորդի շրջապատի աղբյուրներ վկայակոչելովՙ The Wall Street Journal թերթը դրանից մի քանի օր առաջ հաղորդել էր, որ Թրամփը իբր հետաքրքրված է աշխարհի խոշորագույն կղզու ձեռքբերմամբ: Տվյալ հաղորդումը մեկնաբանելիս, ԱՄՆ-ի նախագահը խոսել է Գրենլանդիայի գնման հարցում իր երկրի ռազմավարական շահագրգռության մասին, կղզի, որը ներկայումս համարվում է դանիական տարածք:

Վարչապետ Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել է կղզու առքուվաճառքի գաղափարըՙ ընդգծելով, որ չնայած Թրամփի հայտարարությանը, Դանիան սպասում է նրա այցելությանը, քանի որ գոյություն ունեն «շատ այլ հարցեր, որոնք դանիացիները կուզենային քննարկել Թրամփի հետ, օրինակ համագործակցության խորացումը Արկտիկայում», դանիացի վարչապետի խոսքերը մեջբերում է DR հեռուստաալիքը: Ֆրեդերիկսենի հենց այդ հայտարարությունից հետո նախագահ Թրամփը որոշեց նրան պատասխանել իր թվիթթերում: «Դանիայի վարչապետը իր ուղղախոսությամբ խնայեց թե՛ իր երկրի, եւ թե՛ ԱՄՆ-ի ռեսուրսները եւ ուժերը: Դրա համար ես երախտապարտ եմ նրան. պատրաստ եմ համաձայնության գալ մեկ ուրիշ ժամանակ հանդիպելու շուրջ»:

Օրերս Բրյուսելում Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հավանություն է տվել Ֆրեդերիկսենի դիրքորոշմանը: Եվրոհանձնաժողովը Գրենլանդիայի խնդրի առնչությամբ լիովին պաշտպանում է Դանիայի վարչապետի եւ Գրենլանդիայի կառավարության դիրքորոշումը: Քանի որ Դանիան սահմանադրական միապետություն է, նախագահ Դոնալդ Թրամփին այցելության հրավեր ուղարկվել է թագուհի Մարգարեթ Երկրորդի անունից: Թագավորական ընտանիքը զարմանք է արտահայտել Թրամփի այցելության հետաձգման առնչությամբ:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Փաստերի գրքի տվյալներով, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գրենլանդիայում ապրում էր 57 691 մարդ, որոնց 7,8 տոկոսը կազմում էին դանիացիները: Կղզու բնակիչների գերակշիռ մեծամասնությունը (89,7 տոկոս) կազմում են գրենլանդական էսկիմոսները: Երկու առաջատար կուսակցությունները («Սիումուտ» եւ «Ինուիտ Ատակատիգիտ») հանդես են գալիս կղզու ինքնավարության հետագա ընդլայնման օգտին, ընդհուպ դրա անկախացումը հեռավոր ապագայում, սակայն ոչ ԱՄՆ-ին միանալու օգտին, նշում են փորձագետները:

ՌԴ ԳԱ Հյուսիային Եվրոպայի ինստիտուտի գիտաշխատող Վալերի Ժուռավելը Russia Today-ին ասել է. «Երբ խոսք է բացվում Գրենլանդիայի տնտեսական արժեքի մասին, սովորաբար նկատի են ունենում նավթի եւ մյուս օգտակար հանածոների պաշարները, որոնք կլիմայական բարդ պայմանների պատճառով փաստորեն չեն մշակվում: Գլոբալ ջերմացումը դյուրացնում է Արկտիկայի յուրացումը: Ըստ այդմ, մեծանում է տվյալ տարածաշրջանի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական կարեւորությունը»:

Եթե Գրենլանդիայի սառույցները հալչեն, ապա դա կազդի առաջին հերթին Եվրոպայի վրա: Գոլֆստրիմ հոսանքի ջերմաստիճանմը կնվազի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա, եւ եվրոպական երկրների որոշ տարածքներ ջրի տակ կանցնեն: Սրանով է բացատրվում, որ Եվրոմիությունը միանշանակ կերպով պաշտպանեց Դանիայի դիրքորոշումը:

Ինչպես կարծում է ՌԴ Հումանիտար քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը , Դանիա կատարելիք ուղեւորությունը չեղյալ հայտարարելու Թրամփի որոշումը կարող է եւ չունենալ որեւէ քողարկված քաղաքական նպատակ:

Թրամփի խորհրդական Լոուրենս Կադլոուն հիշեցրել է, որ Գրենլանդիայի ձեռքբերման նկատմամբ հետաքրքրություն էին դրսեւորել նաեւ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերը: «Տարիներ առաջ Հարրի Թրումենը ցանկացել էր գնել Գրենլանդիան: Գրենլանդիան պատկանում է Դանիային: Դանիան դաշնակից է: Կղզին ռազմավարական դիրք է գրավում, եւ այնտեղ շատ են արժեքավոր հանածոները»:

Քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին արձանագրում է, որ Թրամփը իր որոշմամբ փորձում է հակադրվել Չինաստանին, որը արդեն բազմամիլիարդանոց ներդրումներ է կատարել Գրենլանդիայում: Այնտեղ կան Չինաստանի մասնակցությամբ շահագործվող ուրանի հանքավայր, օդանավակայաններ եւ գործարաններ, իսկ Պեկինի համար դա շատ կարեւոր է. նա ուզում է այդպիսով ելք ունենալ դեպի Արկտիկա:

Դրոբնիցկին նաեւ նշել է Գրենլանդիայի կարեւորությունը Հյուսիսային ծովային ճանապարհի համատեքստում, որը վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում: «Դա կապված է Արկտիկայի լոգիստիկ հնարավորությունների հետ, քանի որ Հյուսիսային ծովային ճանապարհի մի կողմում գտնվում է Ալյասկան, իսկ մյուս կողմում ի հայտ է գալիս Գրենլանդիան որպես վերահսկիչ անցակետ: Դա ցույց է տալիս, որ տվյալ ծովային ճանապարհը պատկանում է ոչ միայն բացառապես Ռուսաստանին, այլեւ ԱՄՆ-ին, ինչը այդ ուղին միջազգային դարձնելու նախադրյալներ է ստեղծում», ընդգծել է քաղաքագետը:

Խմբ. կողմից.- Գրենլանդիան գնելու նախագահ Թրամփի հետաքրքրության շուրջ Կրեմլի կարծիքը իմանալու համար լրագրողների հարցին շատ սրամիտ պատասխան է տվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովըՙ «Նման շոփինգներով Կրեմլը չի զբաղվում»: Անշուշտ լրագրողները չեն հիշեցրել, որ հենց Կրեմլն էր, 141 տարի առաջ, Ալյասկան վաճառել Մ. Նահանգներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԺԵՎՈՐԵՆՔ ԱՆՑՅԱԼԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական