Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԺԵՎՈՐԵՆՔ ԱՆՑՅԱԼԸ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու«Երեւանի էներգետիկան» վերտառությամբ գիտական մենագրությունս ամբողջականացնելու առիթով այցելեցի Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող հիդրոէլեկտրակայանի տարածք: Այստեղ դեռեւս 1926թ շահագործման հանձնվեց առաջին հզոր հիդրոէլեկտրակայանը ԱԹամանյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ՀԷԿ-ի շենքը պահպանված է, սակայն որպես էլեկտրակայան չի աշխատում: Նրա հարեւանությամբ ներկայումս գտնվում է Երեւանի ՀԷԿ-ը, որը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1962թ: Այստեղ շահագործվող տուրբինները փոխվել են: Տեղադրվել են նոր տեխնոլոգիաներով պատրաստված հիդրոագրեգատներ: Նրանք աշխատում են բարձր արդյունավետությամբ:Հարկ է նշել,որ այս տարածքը Երեւանի պատմական վայրերից է: Չէ որ դեռեւս 100 տարի առաջ այս վայրում աշխատել են Երեւանի ջրաղացները:Նրանց տեղում 1907թ կառուցվեց Երեւանի առաջին «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը: Նրա տեղումՙ 1926թ Նոր ՀԷԿ: Ցավոք, նշված տարածքում ոչ մի ցուցատախտակ գոյություն չունի:Առաջարկում եմ հետեւյալըՙԵրեւանում նախագծել եւ կառուցել ջրաղացների համալիրՙ պահպանելով նրանց բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այսպիսի կառույցները կարող են կամուրջ դառնալ հնի ու նորի միջեւ եւ ունենալ տուրիստական կարեւոր նշանակություն:Ջրաղացների համալիրի կողքին կարելի է ունենալ առանձնացված տարածք,որտեղ կարելի է ցուցադրել ոչ միայն Երեւան քաղաքի ,այլեւ Հայաստանի եւ աշխարհի ջրաղացների վերաբերյալ անհրաժեշտ նյութերՙ նկարներ, մակետներ, գրքույկներ եւ այլն: Այն կարող է դառնալ յուրօրինակ թանգարան ջրաղացների մասին:Կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի աչքի ընկնող վայրում հայերեն եւ այլ լեզուներով գրել հետեւյալըՙ «Այստեղ ավելի քան հարյուր տարի առաջ աշխատել են Երեւանի ջրաղացները: 1907թ «Ամպեր» ընկերության ՀԷԿ-ը, իսկ 1926թ շահագործվեց Ա. Թամանյանի նախագծով հզոր հիդրոէլեկտրայկայան»:Պարտավոր ենք գոնե այս ձեւով մեր դարավոր մշակույթը ներկայացնել գալիք սերունդներին եւ մեր քաղաքի հյուրերին: Առաջարկությունը իրականություն դարձնելը առանձնապես մեծ ծախսերի հետ կապված չէ: Ներկայումս Երեւան քաղաքում գործող ոչ մի ջրաղաց չկա: Գոնե առայժմ այս ձեւով ներկայացնենք անցյալը:19-րդ դարի 20-ական թվականների վերջին Ռուսական կայսրության այս մարզում գոյություն ունեին 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք:1892թ. Երեւանում շարք է մտել Ավետովի դինգը` բրինձ մաքրող ջրաղացը: 1910թ. Երեւանում շահագործվել է Կիրիլ Սիլչենկոյի ալրաղացը, որն աշխատել է էլեկտրական էներգիայով: Երեւան քաղաքում 1829/1832թթ. եղել են 23 ջրաղացպան, 1851թ.` 15, 1865թ`. 12, 1879թ` 14: Ինչպես երեւում է բերված թվերից, ջրաղացպան վարպետների թիվը գնալով պակասում է: 1950-ական թվականներին էլեկտրական աղացների երեւան գալու հետ ջրաղացներն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը: 20-րդ դարի սկզբին Երեւանի մեծահարուստ Հաջի Իրզան Զանգվի ափին ունեցել է ջրաղացներ եւ ցանկություն է ունեցել իր ջրաղացների տեղում կառուցելու հիդրոէլեկտրակայան: Էջմիածնի սինոդի տվյալներով 1901թ. Զանգու գետի վրա իրենց պատկանող ջրաղացը բերել է 1000 ռուբլի շահույթ: Ջրաղացի աշխատելու համար կառուցել են նաեւ արհեստական ջրամբարներ: 1808թ. Երեւանում Հրազդան գետի վրա եղել է 9 ջրաղաց: Ջրաղացի կառուցումը եւ շահագործումը թանկ արժեր: Այդ իսկ պատճառով այն ունեին հարուստ մարդիկ միայն: Ջրաղացները եկամտաբեր էին: Հետեւաբար շատ հաճախ նրանք անցնում են խոշոր ֆեոդալական կամ վանքապատկան տնտեսություններին: 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10-ը ջրաղաց: Որոշ դեպքերում վանքերին տրվել է ջրաղացի օգուտի մի մասը:Ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ջրաղացների քանակը նվազում է: Սակայն դեռ շատ վայրերում կարելի է հանդիպել ջրաղացների: Օրինակՙ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում: Գործող ջրաղացներ կան նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում: Իսկ Հոլանդիայում պահպանվել են տասնյակ հողմային աղացներ, հիմնականում տուրիստական նպատակների համար: Օրինակՙ Կիրխբերգ գյուղում:Այստեղ ոչ միայն կարելի է տեսնել ,թե ինչպես էին հին դարերում ալյուր ստանում, այլեւ ջրաղացի երկրորդ հարկում գոյություն ունի հնամենի գյուղատնտեսական իրերի թանգարան: Ընդ որում, այստեղից այցելուն կարող է տանել իր հետ ինչ-որ նմուշ:Երեւանի քաղաքապետարանը եւ շահագրգիռ բոլոր կազմակերպություններն ու անձինք կարող են իրենց լուման ունենալ այս կարեւոր միջոցառման իրականացմանը:Առավել եւս, որ շուտով նշելու ենք Երեւան քաղաքի հիմնադրման 2801-ամյա հոբելյանը:Նկար 1. Ջրաղացներ Զանգվի ձորում, Երեւան, 1921թվական
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՖՐԻԿԱՀԱՅԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական