Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱՄՈՒԼՍԱՐԸ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Օքսվորդի կամ Քեմբրիջի համալսարաններում դեռ նման ֆակուլտետ չկա, բայց Մեծ Բրիտանիայում (եւ շատ այլ արեւմտյան երկրներում) կան բազմաթիվ մասնագետներ, որոնք բավականին կլորիկ աշխատավարձով շեղում են հասարակությանըՙ իշխանության կամ այլ պատվիրատուի համար անցանկալի թեմաներից: Օրինակ, եթե Մեգան Մարքլը համարձակ եւ կարմիր զգեստ է կրում Վինձորի ամրոցում ինչ-որ շատ թագավորական միջոցառման ժամանակ ու սա այն դեպքում, երբ Նորին Գերազանցություն թագուհի Եղիսաբեթն ատում է կարմիրն ու առավելեւս իր ընտանիքի անդամների համարձակությունը, իսկ Քեմբրիջի դքսուհի եւ համատեղության կարգով Մեգանի տեգորկին Քեյթ Միդլթոնը թաքուն հրճվում էՙ իրեն թագուհու սիրելի հարս զգալով, եւ այս ամենը տեսնում է մի հնարամիտ պապարացի ու հաջորդ օրը բրիտանական շատ լուրջ թերթերը ողողվում են արքունական բարքերի մասին դյումայական պատումներով ու լուսանկարներով, Բուքինհեմյան պալատը կարող է վարձել թեմա շեղող մասնագետների, նրանց բաշխել հարյուր հազարավոր ֆունտ ստեռլինգներ եւ տղաներն ու աղջիկները հաջորդ օրն իսկ ողջ Բրիտանիային կպատմեն, թե ինչպես է շոտլանդացի ծեր ֆերմեր Ջոնաթանը, որի կինը մահացել է դեռ քսան տարի առաջ, կոպտորեն բռնաբարել իր ֆերմայի զարդՙ վարդագույն խոզին, որին փաղաքշորեն կոչում էրՙ…Ալֆրեդ: Նույն պահից Ալֆրեդի մասին ավելի շատերը կխոսենՙ մոռանալով Մեգան Մարքլի ոչ թագավորական համարձակությունը:

Ես չգիտեմՙ կա՞ն Հայաստանում նման մասնագետներ: Ամեն դեպքում շատերը պնդում են, որ ՊԵԿ նախկին նախագահ, հին (չխառնելՙ հինավուրցի հետ) Հայաստանի սուպերնախարար, Բրիտանական թագավորական ընտանիքից ոչ պակաս հարուստ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը նպատակ ունի շեղել Ամուլսարի թեմայից: Չէ, հնարավոր է, մանավանդ մեր օրերում, երբ Պուտինն ու Էրդողանը պաղպաղակ են ուտում, որի համար վճարում է Պուտինը: Ի դեպ, տեսնես ռուս-թուրքական այս ջերմ պաղպաղա՞կն էլ նպատակ ունիՙ շեղել Ամուլսարի թեմայից… Բայց կներեք, Գագիկ Խաչատրյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ հարուստներին նույնիսկ Մեծ Բրիտանիայի պես ժողովրդավարական երկրում հեշտ չեն ձերբակալում: Դրան պատրաստվում են, այնպես որ ձերբակալությունը, երբ այն անխուսափելի է դառնում, անհերքելի լինիՙ որպես ենթադրյալ հանցանքի համար խափանման ձեւ: Հիմա, եթե պարոն Խաչատրյանին ձերբակալել են, ուրեմն պարոն Խաչատրյանի ձերբակալության հավանականությունը, դրաՙ իրավական եւ փաստագրական նախապատրաստումը վաղուց կա, ավելի վաղուց քան ԷԼԱՐԴ-ը կասեր, թե ինչ է մտածում Ամուլսարի մասին եւ շատ գնդեվազցիներ, մոռանալով ժամանակին Լիդիանին վաճառած իրենց հողերը, ամբողջ ձայնով կգոռային, որ Ամուլսարը սար է մնալու: Կարո՞ղ էր ԱԱԾ-ն չձերբակալել պարոն Խաչատրյանին հենց հիմա, երբ Ամուլսարի ոսկին ու փոշին խառնվել են իրար: Գուցեեւ կարող էր, առնվազն հարգելով ժողովրդի աննահանջ ու մեկեն զարթնած սերն առ մայր բնությունը, բայց սա նշանակում է, որ քանի դեռ երկրում քննարկվում է ինչ-որ խիստ վիճահարույց հարց, պետական այն օղակները, մարմինները, պաշտոնյաները, որոնց գործունեությունը կապ չունի այդ հարցի հետ, պետք է չաշխատեն: Քանի որ, եթե ասենք Հյուսիս-Հարավՙ մեղմ ասած մայրուղին մեծ թափով սկսվի կառուցվել Ամուլսարի շուրջ բողոքի օրերին, մարդիկ կասեն, որ ճանապարհը կառուցում են, որ շեղեն, կամ եթե Երեւանի քաղաքապետարանը, Աստծու կամ ռուսական Կամազների օգնությամբ լուծի մայրաքաղաքի աղբի հարցը, մարդիկ վստահ կլինեն, որ դա արվել է, որպեսզի Ամուլսարից ուշադրությունը շեղվի: Կամ եթե օտարերկրյա ներդրողները, ազդվելով ու ոգեշնչվելով Հայաստանում ոչ բռնի հեղափոխությունից, բայց բռնի ժողովրդավարացումից, իրենց կապիտալը բերեն մեր երկիր, մարդիկ կպնդեն, որ պատճառն Ամուլսարն է, ինչից ուզում են շեղել: Եւ վերջապես, եթե հարգարժան պարոն Սերժ Թանկեանը, իր իսկ խոստմանը համաձայն, գա նոր Հայաստան եւ Երեւանում բնակարան գնի ու այստեղ մշտական բնակություն հաստատի, մարդիկ կբացականչեն, որ Թանկեանին վարձել են, որ Ամուլսարից շեղի…Մի խոսքով, մենք մի թեմայի երկիր են:

Մնում է հասկանալ, թե որքա՞ն փող են ստանում այն մասնագետները, որոնք բոլորիս ուշադրությունը շեղում են Արցախի հարցից…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼՔՎԱԾ» ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ – ՄԱՍ 2

Հաջորդ գրառումը

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՆՔ ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆԿԱԼՈՒՄԸ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՆՔ ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆԿԱԼՈՒՄԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական