Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՎԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

02/08/2019
- 02 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , մեկնաբանելով Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հետ վերջերս կայացած բանակցությունները, հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում, չի համաձայնեցվել նաեւ այդ տարածքից քրդերի ինքնապաշտպանական ջոկատների դուրսբերման հարցը:

«Թուրքիայի համբերությունը սպառվում է: Մանբիջի հետ կապված ճանապարհային քարտեզն այդպես էլ չի ստեղծվել», հայտարարել է Չավուշօղլուն: Եվ ոչ միայն դա: Անկարան Վաշինգտոնին մեղադրել է կեղծավոր քաղաքականություն վարելու մեջ: Ջեֆրիի հետ վարված բանակցությունների օրը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պետ գեներալ Քեննեթ Մաքքենզին հանդիպում է ունեցել ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատար Շահիդ Ջիլոյի հետ: Քուրդ ներկայացուցիչը հայտարարել է, որ կարող է գործողություն սկսել Եփրատից արեւելք, ինչը ԱՄՆ-ը չի ուզում թույլ տալ: Ինչպես գրում է թուրքական Haberturk հրատարակությունը, ամերիկացիները գտնում են, որ Թուրքիան չպետք է որեւէ գործ ունենա այդ տարածքի հետ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ամերիկացիների նախաձեռնությամբ սիրիական Հասակե, Ռաքքա նահանգներում եւ Դեր Զորի արեւելքում ստեղծվեց այսպես կոչված «Հյուսիսային Սիրիայի Ժողովրդավարական դաշնությունը», որը շատ փորձագետներ գնահատում են որպես Դամասկոսից անկախ իշխանության կառույց: Այդ իրավիճակը 2019 թ. փետրվարին մեկնաբանելովՙ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Վաշինգտոնը, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, փորձում է Եփրատի արեւելյան ափին ստեղծել կիսապետություն, ձգտում է քայքայել Սիրիայի պետությունը, քրդերին աջակցելովՙ փորձում է թույլ չտալ Սիրիայի վերադարձը Եփրատի արեւելյան ափ: Ըստ որում, Լավրովը մարտավարական նկատառումներով շրջանցեց այն հարցը, որ Եփրատի արեւելյան ափին, Հայաստանից հարավ եւ Սիրիայի ու Միջագետքի հետ Թուրքիայի սահմանի մոտ քրդական պետության ստեղծումը նախատեսվում էր 1920 թ. օգոստոսին ստորագրված Սեւրի պայմանագրի երրորդ մասի 62-րդ հոդվածով:

Ճիշտ է, դա փաստաթղթի անգլերեն խմբագրման մեջ էր: Այդպես էլ ուժի մեջ չմտած այդ պայմանագիրը դե-յուրե իսպառ դադարեց գործել 1923 թ. Լոզանի կոնֆերանսից հետո: Բայդ դրա ստվերը մշտապես սավառնել ու սավառնում է Թուրքիայի վրա: Քանի որ ԱՄՆ-ի աջակցությամբ Եփրատից արեւելք քրդական պետության ստեղծման դեպքում, ինչը ի դեպ նախատեսում էր Թուրքիայի կողմից 103 599 քառ. կմ տարածքի հանձնումը Հայաստանինՙ Վանի ու Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ վիլայեթը, Տրապիզոնի նահանգի վիլայեթի մեծ մասը, ներառյալ նավահանգիստը: Ընդսմին միավորվելով Անդրկովկասում ստեղծված Հայաստանի Հանրապետության հետՙ միացյալ հայկական պետությունը կունենար ավելի քան 150 հազար քառ. կմ մակերես եւ ելք դեպի Սեւ ծով: Եվս մեկ բան: Քրդստանի պատմագրության մեջ նկարագրվում է, թե ինչպես առաջին աշխարհամարտի ավարտից հետո տեղի էր ունենում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Մերձավոր Արեւելքի սահմանների շտկման նախաձեռնության իններորդ հոդվածի իրականացումը:

Ըստ որում, հաշվի էր առնվում նախկին Օսմանյան կայսրության տարածքում սեփական պետություններ ստեղծելու արաբ ժողովուրդների ցանկությունը: Նախատեսվում էր հայերի եւ թուրքերի ինքնակամ տեղաշարժ Հայաստանի, Պարսկաստանի եւ Միջագետքի եռանկյունու միջեւ: Ուրվագծվում էր մեկուկես միլիոն գրեթե բացառապես քրդերից կազմված սիրիական նահանգ: Հետագայում ոչ բոլորին վերաբերող այդ գործընթացները սկսեցին իրականացվել Լոզանի պայմանագրին համապատասխան: Տեղի ուենցավ գրեթե 2 միլիոն մարդու հարկադիր վերաբնակեցում: Մոտավորապես մեկուկես միլիոն քրիստոնյաներ, հիմնականում հույներ, հեռացան Թուրքիայից: Մոտ կես միլիոն մահմեդականներ Հունաստանից տեղափոխվեցին Թուրքիա: Ահա թե ինչու, ինչպես գրում է թուրքական Yeni Ca հրատարակությունը, Թուրքիան մինչեւ վերջ կպայքարի ընդդեմ Սեւրի պայմանագրի իրականացման, թույլ չի տա Սիրիայում քրդական պետության ստեղծում:

Հրատարակության կարծիքով, եթե Թուրքիան համարձակվի գործողություն սկսել Եփրատից արեւելք, ապա դա կլինի ոչ այնքան հակաահաբեկչական գործողություն ընդդեմ ՔԲԿ-ի, որքան հակաամերիկյան պատերազմ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ծրագրերի ձախողման նպատակով: Ինտրիգն այն է, որ ամերիկացիները կորցնում են իրենց երկու դաշնակիցներիՙ թուրքերի եւ քրդերի միջեւ խուսանավելու հնարավորությունը: Վաշինգտոնը ստիպված կլինի բացել սեփական խաղաքարտերը:

Մի բան է, երբ շեշտը դրվում է քրդերի վրա, եթե որոշվում է նրանց օգտագործել Թուրքիայի քաղաքական նկրտումները կասեցնելու նպատակով, երկարաձգվում է Սիրիայի հակամարտությունը, ձախողվում են դրա քաղաքական կարգավորման հնարավորությունները: Իսկ եթե Վաշինգտոնը Թուրքիայի քաղաքական մասնատման ուղին է բռնել, ինչը կդիպչի ոչ միայն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին, այլեւ Անդրկովկասին, ապա հարկ կլինի պատրաստվել նոր անսպասելի ցնցումների: Եթե թուրքերը չեն ուզում խաղազինվոր լինել այդ քաղաքական խաղում, ապա նրանք պետք է դուրս գան ամերիկյան քաղաքականության նավարկուղուց, կարգավորեն հարաբերությունները Դամասկոսի հետ եւ առաջին հերթին պայմանավորվեն համատեղ գործողությունների փոխընդունելի տարբերակի շուրջ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆ-2

Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-Ն ԻՐԱՆՈՎ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-Ն ԻՐԱՆՈՎ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական