Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համարՙ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:

«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցներիՙ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում եւ ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:

Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում եւ անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձեւավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կհամադրվեն հաճելին ու օգտակարը. երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական եւ ժամանցային հետաքրքրական միջոցառումներ:

Մասնագիտական կողմնորոշում ձեւավորելու կարեւոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, եւ այլն:

«Աշխատակիցների երեխաների համար նախատեսվածՙ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջինՙ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանըՙ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքրական ու բովանդակալից լինեն: Երկրորդՙ դաստիարակչական շատ կարեւոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները: Սա չափազանց կարեւոր է ծնողի հանդեպ հարգանքի ձեւավորման առումով: Բացի այդՙ երեխան իր ծնողին եւ նրա գործընկերներին օգնելովՙ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարեւորըՙ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները եւ կողմնորոշվել: Իհարկեՙ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցեւայնպեսՙ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերՙ ուսանողների համար, ինչպես նաեւ կազմակերպվում են բաց դռների օրերՙ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՍԵՆՅՈՐ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԱՀԱՅԱՑՙ ԴԵՊԻ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏԱՀԱՅԱՑՙ ԴԵՊԻ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի

20/10/2025

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս...

ԿարդալDetails

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական